Կրթական իրարանցում` ո՞վ, ինչո՞ւ, ե՞րբ

Published On May 30, 2011 | By Արաքս Թադևոսյան | արխիվ

Մարտի սկզբին, երբ կրթօջախներում ծնողներից սկսեցին պահանջել երեխայի ու  ծնողի անձը հաստատող փաստաթղթի, անշարժ գույքի սեփականության վկայականի պատճեները ու տեղեկանք բնակության վայրից, հանրային մեծ աղմուկ բարձրացավ: Անկեղծ ասած, որքան էլ իմ սրտով էր այդ աղմուկը, այնքան էլ անսպասելի էր: Չեմ հիշում մի դեպք, որ մեր հասարակությունն այսպես արագ արտահայտեր իր ընդվզումն ու առավել ևս արդյունք ստանար: Ճիշտ է, մինչև ծնողների մի մասը կփորձեր նախ հասկանալ, թե ինչի համար են պահանջվում այդ փաստաթղթերը, որոշ հլու-հնազանդ քաղաքացիներ, առանց երկար մտածելու, գնացել էին համապատասխան ատյանները,  հերթ կանգնել, վճարել  տեղեկանքի համար:

Անձամբ ես չկարողանալով  ճշտել, թե կոնկրետ որ գերատեսչությունն է պահանջել այդ փաստաթղթերը, որոշեցի ոչ մի տեղեկանք էլ չվերցնել: Հա, ի դեպ երկու երեխաներիս համար էլ` և դպրոցից, և մանկապարտեզից պահանջեցին փաստաթղթերը ներկայացնել 3 օրվա ընթացքում:  Աղմուկը բարձրանալուն պես և տարածքային կառավարման նախարարությունը, և ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվեցին, որ իրենք սեփականության իրավունքի վկայական են պահանջել, առավել ևս եռօրյա ժամկետ չեն սահմանել: Երևի, երկրի բոլոր դաստիարակներն կամ դասղեկները  միահամուռ ուժերով ու ինքնագլուխ որոշեցին ծնողներից 3օրյա ժամկետում պահանջել  այդ փաստաթղթերը, դե իշխանությունն էլ կանխելով նրանց անօրինական պահանջը, շտկեց կանոնները:

Պարզվեց, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման գործընթացի համար է, տեղեկանքը տրվում է անվճար, պետք է ներկայացնել մինչև մայիսի 31-ը և պարտադիր չէ:

Կրքերը հանդարտվեցին , անցավ մեկ-երկու շաբաթ…………… Ու ամեն ինչ սկսվեց նորից: Ինձ զանգում են դպրոցից, հիշեցնում են մանկապարտեզում.

– Խնդրում ենք, էդ տեղեկանքը բերեք, ինչ կլինի,- ասում է մանկապարտեզի դաստիարակչուհին, – Ճիշտ է հայտարարում են, որ մինչև մայիսի 31-ն է, բայց մեզ ստիպում են, որ մինչև այս ամսվա վերջ բոլորից հավաքենք, բերեք էլի, վրաս խոսակցություն  մի բերեք:

Էս ուր ենք հասել, որ էս անօրեն տնօրենները անտեսելով պետական ատյանների հորդորները, նորից ինքնագլուխ պահանջ են դնում ծնողի առաջ, թե տեղեկանքը պետք է ….. ու շուտ է պետք:

4 Responses to Կրթական իրարանցում` ո՞վ, ինչո՞ւ, ե՞րբ

  1. Anna Xachatryan says:

    mezanic el en uzel, bayc voch tvel em, voch el ktam! bayc giteq es lsel em vor ete hima chtanq, apa hetagayum karoxa problemner arajanan bardzraguyn @ndunveluc kam ayl harcerum….

  2. Vahagn says:

    Tepet menq mankapartezum kam dprocakan erexa chunenq, sakayn imaca vor dproci tnoren@ arag pahanjel er…
    Ev im karciqov 3 or che 2 orum e arel u hangist nstel))))

  3. Leo says:

    Լսել եմ էդ մասին, բայց մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչի համար են այդ տեղեկանքները և ինչու են դրանց այդպես կարևորություն տրվում…

  4. GOHAR says:

    Im txayic el ein dprocum pahanjel ayd texekanq@.2 angam gnaci texekanqi hetevic ,ahavor hert er,aylevs chgnaci.Ete erexan tsnoxi het hashvarvats e ,dproci pastatxterum amen inch nshvats e,ed inch fokus e chenq haskanum.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *