Կրթություն. թանկ, անհասանելի ու երանելի

Published On March 13, 2011 | By Ընթերցող | արխիվ

Նունե Գրիգորյան

ԲՈՒՀ-երում բացակաների թիվը վաղուց արդեն գերազանցում է թույլատրելիի սահմանը: Հիմնական բացակայողները հաճախ այն ուսանողներն են, ովքեր գալիս են Հայաստանի տարբեր մարզերից: Սա ևս համարվում է ուսանողների հիմնական խնդիրներից մեկը: Կա երկու պատճառ. նախ Հայաստանի որոշ մարզերում ուսանողական ավտոբուսների, ապա նաեւ ուսանողական հանրակացարանների բացակայությունը:

Երևանի Հումանիտար ինստիտուտում Չինարեն բաժնի առաջին կուրսում սովորում են ընդամենը հինգ ուսանող:Առաջին ժամին ներկա են լինում միայն երկուսը: Սա, միանշանակ, խանգարում է դասընթացին: Միայն երկրորրդ ժամին փորձեցի նրանցից պարզել ուշացումների և բացակայությունների պատճառը:

photoՈւսանողուհի Լուիզա Գրիգորյանը պատասխանեց, որ նա բնակվում է Արմավիրի մարզում և ուշացումների պատճառը գյուղից քաղաք հասնելու խնդիրն է: Նա անկեղծորեն նշեց. Ծնողներս հնարավորություն չունեն Երևանում բնակարան վարձելու, մեր ինստիտուտն էլ չունի հանրակացարան…ես ոչինչ չեմ կարող անել:

 
Այս վիճակն առկա է գրեթե բոլոր կրթական հաստատություններում: Հաճախ շատ խելացի երիտասարդներ հենց բնակության վայրի պատճառով չեն ընդունվում ԲՈՒՀ, արդյունքում պետությունը կորցնում է ևս մեկ խելացի երիտասարդի:
Այսօր հաճախ է խոսվում կրթության որակի մասին: Սակայն չի կարող կրթության որակն ու մակարդակը բարձր լինել, երբ քո ուսանողի համար չկան մինիմալ պայմաններ, որոնք կնպաստեն կրթության արդյունավետությանը:

Այստեղ հարց է առաջանում` ինչպես է պետությունը պայքարում երիտասարդներին սեփական երկրում պահելու համար, երբ դրա համար քայլեր գրեթե չեն ձեռնարկվում: Երիտասարդները յուրաքանչյուր պետության հիմքն են: Զարգացած երկրներում ուսանողներին վերաբերող խնդիրներն առաջնային են համարվում,սա իրենց պետական քաղաքականության մասն է կազմում` իր երկրի խելացի երիտասարդին պահել սեփական տարածքում, նրանց ռեսուրսներն օգտագործել երկրի զարգացման ու կայունացման համար: Մեր երիտասարդները հաճախ գործիք են դառնում հենց սեփական երկրի դեմ:

Ուսանողների խնդիրները կարող են լուծվել, եթե դրանցով զբաղվեն ոչ միայն որոշ քաղաքական ուժեր, այլեւ հենց երկրի կառավարությունը:

12 Responses to Կրթություն. թանկ, անհասանելի ու երանելի

  1. B.RAY says:

    мне вот интересно, почему в Экономическом институте(ЖОХ)тем, кто обучается бесплатно не дали деньги на один месяц!кто может дать ответ?

  2. Արփինե Մինասյան says:

    Նունե ջան իսկ մեր կուրսում բացակայում են ոչ թե մարզերի ուսանողուհիները/մեր կուրսում միայն աղջիկներ են/, այլ քաղաքի երեխաները, իսկ նրանց պատճառաբանություններին արդեն ծանոթ ենք. խցանում էր, քնած էին մնացել/ի դեպ, մեր դասերը միշտ 1-անց կեսից են սկսվում/ կամ էլ գործերով էին գնացել և այլն, և այլն…

  3. Liana.K says:

    Մի ժամանակ մեր համալսարանում կար խոսակցություն, որ ուսանողների, հատկապես արտասահմանցի, ի դեպ մեր մոտ նրանք շատ են (խոսքս բժշկական համալսարանի մասին չէ), կառուցվում է ուսանողական հանրակացարան: Բայց դրանք այդպես էլ մնացին թղթի վրա:

  4. Liana.K says:

    B.RAY մեր հանապազօրյա 6000 դրամ (ես գերազանցիկ եմ) կրթաթոշակի մասին եք խոսում?? ԷԷԷԷԷ դե պետությունը աղքատ է, ումից ինչ պահանջենք???

  5. aram says:

    Ով? է տեսել որ այգեպանը սերմն առնի, հողը մշակի, ցանելուն վճարի, պարարտանյութ, ջուր, տարատեսակ աղետներից պաշտպանի, գա բերքը հավաքելու ժամանակը’ ասի? -մեր մոտ շուկայական հարաբերություններ է, ով ուզում է թող գա բերքը հավաքի?ափսուրդ! ոչխարության ու ապուշության կատարելություն:իհարկե այդքանից հետո, այդ բերքի արժեքն իմացող երկրները մեզ շատ կսիրեն:դեռ մի բան էլ կօգնեն որ իրենց ուզած ձևով այդ բերքը աճեցվի [օտարալեզու դպրոցներ], թե մեկ էլ իրենց երկրներում’ տրանսֆերի ժամանակ խնդիրներ չառաջանան, պատրաստի վիճակում,առանց ժամանակ կորցնելու, ընդունեն ու վերջ:սա է մեր այսօրվա կարավարության տհաս ու միաբջիջ կարգավիճակը:ինչու միաբջիջ?, որտև կարողանում են միայն մեկ բանով զբաղվել, այն է լա փե լը! այ թե դրա հետ միաժամանակ կարողանային միիիի փոքր էլ տրամաբանել, ամեն ինչ այլ կերպ կգնար…

  6. Armine says:

    ankaskac petutyan varac qaghaqakanutyun@ mec nshanakutyun uni.bayc,hamadzayneq,usanoghneric shateri inqnagitakcutyan bacakayutyan mej e xndir@.axr,menq hajax chenq gitakcum,te ur enq ekel,INCHI HAMAR.baci ayd,enqan shat en anarjanner@ buherum,vor hasarakutyan achqum arjezrkvel e sovorogh,usanogh tesaki bovandakutyun@.

  7. -!-Narek-!- says:

    Sa ayn hazvagyut hodvacneric e, vori bovandakutyan het liovin hamadzayn em. Shat lav e grvac, hakirch ev aranc avelordutyunneri. BRAVO!!!

  8. LOS BLANKOS says:

    Ete petuteun uzum e lav masnagetner apa petq e stexcel paimanner ev ajakcel eritasard usanoxnerin.

  9. Nune Grigoryan says:

    Շնորհակալ եմ Նարեկ!
    Արփինե ջան մեր կուրսում էլ են բացակայում նաև քաղաքաբնակ ուսանողները, բայց այս պարագայում խոսքը մարզերի ուսանողների մասին է,որոնց պայմաններն են ստիպում բացակայել,,ինչը դժվար կլինի ասել քո բերած օրինակների դեպքում:

  10. Վահե says:

    Նունե ջան ձեր գրածից պարզ է դառնում, որ դուք ընդհանրապես պատկերացում չունեք ուսանողական կյանքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, այն ուսանողը` որը ցանկություն ունենա սովորելու, հաստատ նրան ոչինչ չի խանգարի, նույնիսկ հեռավորությունը, լավ նշեցիք հիմնականում դասերից ուշանում են հենց քաղաքաբնակ ուսանողները:

  11. Nune Grigoryan says:

    Վահե ես շատ լավ պատկերացում ունեմ,թե ինչ է կատարվում ուսանողական կյանքում:Դուք հակառակը կփորձեք ապացուցել,բայց պայմանները ազդում են, նույնիսկ շաատ խելացի երեխաների վրա, որոնք իսկապես ուզում են սովորել: Իմ շրջապատում էլ հանդիպում են նման մարդիկ:
    Մարդ, որը դժվարությամբ էր կարողանում դպրոցի համար անհրաժեշտ գրենական պիտույգները գներ իր երեխայի համար,,դուք կարծում եք ի վիճակի է տուն վարձել Երևանում?..ու վճարել ուսման վարձը….կասկածում եմ

  12. Լիանա says:

    Ես միանգամայն համաձայն եմ Նունե ջան ձեզ հետ քանի որ ինքս եմ բախվել նման պրոբլեմի: Մեր պետությունը ոչ միայն չի օժանդակում ուսանողներին, այլ չի էլ փորձում օգնել գոնե: Իսկ ինչ վերաբրվում է ուսանողական <> վարկերին, ապա դա ոչ միայն հասու չէ ուսանողին , այլ իսկական ծաղրանք է , երբ ուսանողը ևս մեկ անգամ հասկանում է , որ նա մենակ է :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *