Կրկին ու կրկին Վահրամ Պետրոսյան

Published On March 8, 2011 | By Արտակ Գևորգյան | արխիվ

Որքան մեծ է սերս իմ իսկ հայկական, ինձ իսկ հարազատ երգ ու երաժշտության հանդեպ, դժվարանում եմ նույնիսկ նկարագրել: Առաջին իսկ տողերից ուզում եմ շնորհակալություն հայտնել Երգ երգոց ծրագրի աշխատակազմին, որոնք մեզ վերադարձնում են անցյալի բարի հուշերն և մոռանալ չեն տալիս մեր մեծերին` Առնո Բաբաջանյան, Սասուն Պասկեվիչյան, Ռուբեն Հախվերդյան, Կոմիտաս, Չարենց, Շիրազ… բայց մի րոպե…

hk3iIMKzSr1K9BstTt7CJmTUE1_tnՄենք այժմ էլ ունենք մեծն տաղանդներ, այ օրինակ, կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանը: Իդեպ, նա յուրահատուկ նմուշ է, ես կասեի նույնիսկ եզակի: Պարոն Պետրոսյանը շատ խելացի մտքեր է արտահայտում և կարևորը լիովին անկեղծ: Նա իր և իր բոլոր ընկերների էության մեջ տեսնում է թուրքական և ադրբեջանական տարրեր: Նրա գրած երգերում պարզ նկատելի են մուղամն ու կլկլոցը: Այն հայկականից տարբերելու համար ամենևին էլ պետք չէ լինել մասնագիտությամբ երաժիշտ: Համարձակվում է քննադատել հայ երգահաններին` գովաբանելով ու քարոզելով ադրբեջանականն ու թուրքականը: Հայ աղջիկներն ու պորտապարը, նրա համեստ կարծիքով, համատեղելի երեւույթներ են:

Վահրա’մ ջան, բա էս ուր՞ էիր դու այսքան տարիներ, մեռել ենք սպասելով քեզ պես մի տաղանդի` արդար ու ճիշտ խոսացող կոմպոզիտորի: Գիտես՞, ճիշտն ասած, ես էլ իմ ընկերների հետ միասին որոշեցինք քեզ մի հաճելի նվեր մատուցել` այդքան շատ ես սիրում Ադրբեջանը, նրանց երգն ու երաժշտությունը, արի քեզ համար Երևան-Բաքու մի տոմս գնենք, գնա այնտեղ բնակվիր: Հաստատ, քեզ ավելի շատ տեղ ու դիրք կտան, քան այստեղ:

Ով չի տեսել, ահա խնդրեմ, ծանոթացեք` http://www.youtube.com/watch?v=N2-a6YArsvM

51 Responses to Կրկին ու կրկին Վահրամ Պետրոսյան

  1. Anna Xachatryan says:

    Գոհար եկեք այլևս չվիճենք…. մեկ է` ես իմ կարծիքին եմ մնալու, դուք էլ` ձեր………

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *