Հայաստանում նորաձևությունն է օրենք թելադրում

Published On October 24, 2010 | By Ռուզան Վարդերեսյան [Վրաստան] | արխիվ

Օրե՞նքն է թելադրում նորաձևություն, թե՞ նորաձևությունն է առաջնորդվում օրենքով: Այս հարցին շատ դժվար է պատասխանել, դա կախված է նրանից, թե կոնկրետ ինչ բնագավառի մասին է խոսքը: Հիշում եմ, թե ինչպես Երևանում սկսեցին արգելել ավտոմեքենաների մգեցված ապակիները: Այդ օրերին բազմաթիվ մեքենաներ տուգանային հրապարակում էին հայտնվում: Նույնիսկ ամենամեծ հնարավորությունների ու ամենթանկ մեքենաների տեր երիտասարդները ստիպված եղան թափանցիկ դարձնել իրենց ավտոմեքենաների ապակիները: Բայց դրանից շատ բան չթափանցիկացավ, ամեն ինչ պետք էր ուրիշ տեղից սկսել: Ընդամենը քանի՞ տարի անցավ, հիմա նորից նույն մուգ ապակիներն են ու փաստորեն ստացվում է, որ Հայաստանում նորաձևությունն է օրենք թելադրում:

photoՎրաստանում, ի տարբերություն Հայաստանի, այս պարագայում օրենքն է նորաձևություն թելադրում: Համենայնդեպս գոնե առայժմ, որովհետև այստեղ նոր են սկսել թափանցիկացնել ապակիները: Բայց իրականում տարբերությունն այլ է, գուցե այստեղ էլ մի քանի տարի հետո մեքենաների ապակիները նորից մգանան, բայց այստեղ թափանցիկացման գործընթացն սկսեցին Ներքին գործերի նախարարության շենքից: Կառուցվեց հսկայական ապակյա շենք` հիմնականում ապակյա ներքին պատերով, հետո սկսեցին ոստիկանության շենքերը թափանցիկացնել և այսպես շարունակ: Այսինքն նախ թափանցիկացրին կաշառակերների ապակիները, հետո անցան կաշառք տվողներին: Ավտոմեքենաների թափանցիկացումն այս շարքում դարձավ վերջինը: Նախագահ Սաակաշվիլին առաջնորդվում է ՙԱմեն ինչ թափանցիկ՚ կարգախոսով: Մնում է հուսալ, որ նույն մեխանիզմով էլ թափանցիկը նորաձև կդառնա ու կծառայի նպատակին:

4 Responses to Հայաստանում նորաձևությունն է օրենք թելադրում

  1. apakemol says:

    Մեր գլուխներն ու սրտները պետք է թափանցիկ սարքենք>>>>

  2. Գրիգոր says:

    Ես օրնակ չեմ հասկանում այդ արգելքի շարժառիթը:

  3. Միայնակ գայլ says:

    Ամեն ինչ օրենքի սահմաններում է: ՀՀ կառավարության 15.11.2007թ. թիվ 1609-Ն որոշմամբ նախատեսված է.
    – «Հետևի կողային ապակիները և հետևի դիտապակին վարագուրապատված տրանսպորտային միջոցը թույլատրվում է վարել միայն հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում»:
    -«Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը /առկայության դեպքում/ և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր»:

  4. Սարգիս says:

    Պահեր են լինում, երբ մտածում եմ, որ մենք երբեք չենք դառնա այն ինչ երազում ենք:
    Պետք է առաջին օրինակը ցույց տան նախարարները, նրանց տեղակալները, վարչության պետերը և այլ պետական բարձրաստիճան աշխատողները, ինչպես նաև վերոնշյալների զավակները, զարմիկները, զոնքաչները…:
    Այնուհետև պահանջեն հասարակ մահկանացուներիցս: Քանի դեռ այդ սկզբունքը չի գործում կյանք չեն ունենա ԱԺ պատերի ներսում ընդունված օրենքները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *