Հայաստան-Ռուսաստան. խաղը կարող էր դառնալ քաղաքացիական պատերազմ

Published On April 20, 2011 | By Սոնա Աբրահամյան | արխիվ

Ֆուտբոլը միշտ էլ եղել է մեր ընտանիքում ամենապոպուլյար թեման: Պապիկս ֆուտբոլի վաստակավոր մարզիչ է, տատիկս նրա մարզած թիմի ամենամեծ ու ակտիվ երկրպագուն, դե ես էլ մեծացել եմ մարզադաշտին մոտ, միշտ պապիկիս հետ գնում էի մեր ֆուտբոլիստների մարզումները նայելու, իսկ խաղերը ու հատկապես ազգային հավաքականի ոչ առաջ, ոչ էլ հիմա բաց չենք թողնում: Բայց դեռ երբեք իմ քսաներկու տարվա կյանքի պատմության մեջ չեմ հիշում դեպք, որ ամբողջ Հայաստանը` երկրպագուներն ու ոչ երկրպագուները, պատրաստվեին խաղին այնքան ոգևորված, որքան Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ:

Ֆուտբոլային այս տոնին պատրաստվում էր, իրոք, ամբողջ հանրապետությունը: Ու ես գիտեմ հաստատ մի բան, եթե մենք պարտվեինք, սա կլիներ ոչ միայն սպորտային պարտություն, այլ նաև քաղաքացիական պատերազմի համար լուրջ հիմքեր էր տալու: Ֆուտբոլային խաղը, ոգևորությունն ու ուրախությունը ես չեմ նկարագրի, ես կնկարագրեմ այն, ինչ եղավ խաղից հետո ու ինչը ինձ ամենաշատը ջղայնացրեց: Խաղից հետո, երբ մեր ֆուտբոլիստներն արժանի պաշտպանվեցին ռուսներից, քաղաքում տիրող մեծ ոգևորության կողքին, եղան ոմանք, ովքեր ոչ ֆուտբոլից մի բան են հասկանում, ոչ երբևէ խաղացել են ֆուտբոլ, բայց իրենց սուրբ պարտքը համարեցին խաղից հետո քննարկել ու քննադատել մեր ֆուտբոլիստների խաղը, թե իբր ինչ խաղացին որ, մի խաղ չկարողացան հաղթել:

Ազգային հավաքականի սիրելի հակա-ներ, նախ մեր խաղացողներին քննադատելուց առաջ հասկացեք, որ մինչ այս մենք միայն երազում էինք, որ մեր հավաքականը ոչ թե պարտվի, այլ գոնե ոչ-ոքի խաղա որևէ թիմի հետ: Մերոնք ուժեղ են ու հաղթող ծանրամարտում ու շախմատում, բայց ոչ երբեք ֆուտբոլում: Հիմա նույնը չես ասի: Մերոնք սովորել են խաղալ թիմային խաղ: Ու եկեք նախ ուրախանանք նրանով, որ արդեն գոնե չենք պարտվում, այլ ոչ թե մեր ֆուտբոլիստներին սպանենք միայն նրա համար, որ խաղացին ոչ-ոքի: Ու ամենակարևորը, եկեք հիշենք, որ մենք խաղում էինք մեզանից շատ ավելի արագ ու շատ ավելի ուժեղ թիմի` ռուսների հետ, սա թիմ է, որը հաղթել է նույնիսկ Հոլանդիայի թիմին, բայց ոչ-ոքի խաղաց մերոնց հետ: Այնպես որ, մնում է ուշադրություն չդարձնենք հակաֆուտբոլականների այս անիմաստ կարծիքներին ու վստահ գնալ դեպի հունիսի չորս, դեպի պատասխան խաղ:

8 Responses to Հայաստան-Ռուսաստան. խաղը կարող էր դառնալ քաղաքացիական պատերազմ

  1. RafO says:

    Lriv hamadzayn em qo het!!!MER HAMAR DA EL ER HAXTANAK ARDEN

  2. LOS BLANKOS says:

    Թող այդ խաղում հաղթի ուժեղագույնը ես որ երկուսին էլ երկրպագում եմ..Իսկ որ այդ ֆուտբոլոից անհասկացող մարդիկ, միշտ էլ խոսել են ու կխոսան.քանի որ նրանք չեն հասկանում որ ոչ թե պետք է նրանց դատարկ խոսակցությունները այլ իրենց աջակցությունը այդպիսի կարեվոր խաղերի ժամանակ:.Վերջիվերջո լույսի շող կա որ կարող ենք խմբում գոնե 2-տեղը զբաղեցնել եվ խաղալ պատմության մեջ 1անգամ խաղալ եվրոպայի առաջնությունում:Դրա համար էլ պետք է աջակցենք մեր հավաքականին նույնիսկ եթե պարտվենք:..

  3. Հայկ says:

    Եթե ռուսները 2008թ-ի Եվրոպայի առաջնության ժամանակ անգլիացիներին դուրս թողեցին եզրափակիչից, ապա ինչու մերոնք չեն կարող այժմ նույնն անել իրենց մրցակիցների հետ?

  4. Mariam says:

    HALALA MERONC!!!!!!!!!!!!VOCH-VOQIN ARDEN CUYCA TALIS MER TIMI VOGIN…ES HAVATUM EM MER TXERQIN IRANQ AMSI 4 KAPACUCEN VOR KAROX EN!!!ARAJ DEPI HAXTANAK!!!!!!!!!!!!!!

  5. Սարգիս says:

    Ֆուտբոլիստների խաղը բավականին լավն էր` չհաշված որոշակի դրվագներ:
    Սակայն բավականին նիարդայնացնող է մեր ֆուտբոլիստների վերաբերմունքը մեր հիմնի նկատմամբ. ձեռքը սրտին դրած հիմնը կատարելու փոխարեն ոմանք ձեռքները հետույքներին դրած են ունկնդրում այն:

  6. Ararat says:

    Մերոնք եթե հաղթեին ռուսներն ես դա կհամարեի օրինաչփություն քան թե սենսացիա:Քանի որ հաղթելու բոլոր պայմաններն մեր կողմն էր,և կարող էին հաղթել:Հիմա ինձ չդասեք հավաքականի մասին հակա-խոսացողների շարքերն,ուղղակի ինձ տենց էր թվում:Չգիտեմ որևէ մեկն եթե խաղն նայաց լինի երկրորդ անգամ ու արդեն հանգիստ վիճակում շատ բաներ նկատաց կլինի,ես այդ խաղն նայել եմ սկզբից մինչև վերջ 4 անգամ,եթե մեկն կա ավելի շատ ա նայել ինձանից շատ ա սիրում մեր հավք-ին: :Ճ Իսկ ինչ վերաբերվում ա նրան,որ ռուսներն ներկա դրությամբ գտնվում եմ ավելի բարձր հորիզոնականում FIFA -ի աղուսյակում 18 տեղ, դա ոչինչ չի ասում դեռ:Ռուսներն մեր խմբում չեն փայլում իրենց խաղով,որքան բախտերն ա բերում:Ավելացնեմ ռուսենրն մինջև հիմա խփել են 6 գնդակ,որից երկուսն 11մ-ից ,երկու հատն էլ մրցակցին կպած ռիկաշետից, երկու հատ էլ խաղաին իրավիճակից:Էլ չեմ ասում,մակեդոնացիների ու իռլանդացիների հետ խաղում ոչ ոքին ավելի տրամաբանական կլիներ:Չմոռանանք նաև երկու պարտություն ընկերական հանդիպումներում Բելգյաից ու Իրանից:Չնայաց սա ֆուտբոլ ա և ամենակարեվորն արդյունքն ա,խաղի հաշիվն ինչն էլ ռուսներին հաջողվել ա ապահովել,ու կարեվոր չի ինչ ձևով:Իսկ Հոլանդացիներին ռուսներն հաղթել են 2008թ ,ու դա հիմա պետք չի հիշել,անցել ա երեք տարի ու շատ բան ա փոխվել հոլանդացիների մոտ:Իսկ մեր հավաքականի մասին,որ խոսենք մարտ ամսվա համար լավ էր:Հիմա ես հաշվում եմ օրերն,երբ ա գալու հունիսի չորսն,չնայաց եթե անկեղծ լինեմ մեծ ակնկալիք չունեմ այդ խաղից,բաաաաաաաայց եթե հանկարծ մերոնք հաղթեն այդ օրվանից սկսած խոստանում եմ Ինգա ու Անուշ Արշակյաններին տարբերեմ իրարից,կամ հավատամ որ Շպռրտն կարգին աղջիկ ա,ու կհավատամ որ իրոք Ձմեռ պապին կա: :ՃՃՃՃՃՃ

  7. sona says:

    Sargis, isk duq inqnerd eq tesel vor mer footbollistnery himnin nman kerp en verabervel? Es nayel em xaxy ev nman tesaran chem hishum.

  8. indz tvuma hayerin gone 2 texov dus galu hamar petqaa makedoniayin ,,, andorrayin ,,mek el slovaknerin kam irlandnerin kri

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *