Հայկական Առաքելական պառակտում

Published On November 29, 2010 | By Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ] | արխիվ

Արդեն բավականին երկար տարիներ ինձ հետաքրքրում էր այն փաստը, որ Հայկական Առաքելական եկեղեցին պառակտված է երկու մասի: Այս պառակտումն ինձ համար ավելի ակնհայտ դարձավ ԱՄՆ-ում, որտեղ այն ավելի քան տեսանելի է: Սկսեմ նրանից, որ Ամենայն Հայոց կաթողիկոսարանն իր թեմերին անվանում է Diocese, մինչդեռ Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոսարանն իր թեմերին կոչում է Prelacy (2 բառն էլ թեմ են նշանակում): Ասեմ  ավելին, Գլենդելում, որտեղ ապրոմ է մոտ 60.000 հայ, կա Սբ. Աստվածածին կենտրոնական եկեղեցին, որը գտնվում է Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ: Ամենայն Հայոց Կաթողիկոսարանի Սբ. Պետրոս եկեղեցին համեմատաբար փոքր է: Մինչդեռ, Ամենայն Հայոց կաթողիկոսարանի Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդարանն ու սփյուռքում գտնվող ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սրբոց Ղևոնդեաց մայր տաճարը, գտնվում է Բըրբանկ քաղաքում, որն ունի մոտ 8,000 հայ բնակիչ:

photo1441 թվից Հայոց եկեղեցին բաժանված է 2 մասի ու երևի դեռ երկար ժամանակ էլ կմնա այդպես: Ինչպե՞ս կարող են մարդիկ հետևել մի եկեղեցու քարոզին,  որը չի կարողանում լեզու գտնել իր իսկ հատվածների հետ: Ժամանակ առ ժամանակ մարդիկ արդարանում են` ասելով, որ խորհրդային տարիներին Կիլիկիո կաթողիկոսարանն անհրաժեշտ էր ազգապահպանության համար, Եղեռնից հետո այն պետք էր Ամերիկայում հայկական համայնք հիմնելու համար, հիմա էլ պետք է իր վարժարանային աշխատանքի ու Մերձավոր Արևելքում ունեցած իր դիրքի համար: Այս ամենն ինձ համար արդարացում չէ,  քանզի պառակտումը մնում է պառակտում: Երկուսն էլ ունեն իրենց ուրույն հեռուստատեսային ժամերը, իրենց հավատարիմ բարերարներն ու հավատացյալ հոտը:

Ու ամենակարեւորը` պառակտումը տարբեր փուլեր էլ է ունեցել.

  • 1933-ի դեկտեմբերի 24-ին մի խումբ ազգայնական դաշնակներ Նյու Յորքում սպանեցին Արևելյան թեմի առաջնորդ Լևոն Դուրյանին,  ով հրաժարվել էր ելույթ ունենալ եռագույն դրոշի ներկայությամբ` վախենալով, որ Բոլշևիկները Հայաստանում կդատափետեն Էջմիածնին:
  • 1950-ական թվակններին Լոս Անջելեսի ու Մոնթեբելոի 2 եկեղեցիներ ընդվզեցին կապերը Արևմտյան թեմի հետ և միացան Կիլիկիո թեմին:
  • 1956 թվականին Կիլիկիո եկեղեցին պաշտոնապես բաժանվեց Էջմիածնից

Որպես վերջաբան ասեմ, որ արդեն 5 տարի ապրելով այս պառակտման կենտրոնում, կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, որ եկեղեցին բաժանվեց 2 մասի պատմական ու քաղաքական ոչ հաստատուն ժամանակաշրջանում, բայց այսօր, այդքան տարիներ հետո, մի քանի ազգայնամոլ մի քանի կոպեկի պատճառով չի կարողանում վերամիավորվել:

2 Responses to Հայկական Առաքելական պառակտում

  1. hovosargsyan says:

    Դրան էլ գումարած այն փաստը, որ Երուսաղեմի ու Կ.Պոլսի պատրիարքարանները այնքան հզոր են, որ վերոհիշյալ կաթողիկոսարաններից ոչ մեկին չեն ենթարկվում:

  2. Գեղամ Մուղնեցյան says:

    Տխուր է երբ միասնություն են քարոզում ու իրենք իրենց մեջ եղած տարաձայնություններն անգամ չեն կարողանում լուծել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *