Հայուհիներն ու թաղանթագին վերաբերմունքը

Published On April 8, 2011 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ

Խելացի ու կանացի է այն աղջիկը, ում մերժումից դու ավելի ես ձգտում ու ձգվում դեպի նա ու ավելի ես սիրում, բայց լուռ հեռանում ես, ինչ-որ տեղ նաև շոյված: Սա պարզ ճշմարտություն է, որ կարող եք կարդալ յուրաքանչյուր լուրջ կամ ոչ այնքան լուրջ գրականության մեջ: Բայց թեմայից չշեղվեմ, թե չէ էլի վատ բաներ եմ գրելու հայ գրականության մասին, էլի տարբեր մարդիկ ինձ ասելու են, որ ես չեմ կարդացել, ու դրա համար չեմ զգում մեր գրականության շեքսպիրյան հանճարը հաղթածներին: Անցնեմ բուն թեմային: Թեմաս էլ աղջիկներն էին ու մի հատ մեծ ու հաստ հանգամանք` ՀԱՅ աղջիկները: Ու ինչ-որ դրույթներով, ինչ-որ հարցադրումներ անեմ: Միգուցե դուք պատասխանեք կամ իմ հարցերն ու հարցադրումներն ընկալեք որպես հռետորական ու լռեք:

  • Ինչո՞ւ  հայ աղջիկների մոտ կուսաթաղանթի գոյությունը հպարտություն է առաջացնում
  • Ինչու՞, երբ հայ աղջկան հաճոյախոսում ես, ասում է` քո իմացածներից չեմ
  • Ինչո՞ւ  հայ աղջիկների համար կուսաթաղանթի գոյությունն ավելի կարևոր, քան մտքի ու հոգու
  • Ինչո՞ւ են կույս աղջիկներն իրենց ավելի բարձր դասում ոչ կույս աղջիկներից
  • Ինչո՞ւ են հայ աղջիկները կարծում, որ եթե իրենք կույս են, ապա տղաներն իրենց նկատմամբ ավելի ուշադիր ու նրբանկատ պետք է լինեն
  • Ինչո՞ւ է հայ աղջիկների մոտ գնանք կոֆ խմենք արտահայտությունը նույնացվում գնանք իրար հետ քնենքի հետ
  • Ինչո՞ւ են հայ աղջիկները  համբուրվում կիսափակ բերանով ու միայն մութ այգու մութ անկյունում

Ինչո՞ւ եմ ես էս հարցերը տալիս ու կարող եմ նման հարցերի մի 200 էջանոց բրոշյուր թողարկել: Որովհետև արդեն չգիտեմ, ինչպես ցույց տամ, թե որտեղ է հասել այս ամենը, որովհետև արդեն զզվել եմ նման արտահայտություններից` Հայաստանում ենք, մի մոռացի: Ինձ ինչի տեղ ես դրել, կգնաս քո փողոցային ընկերուհիների հետ տենց կխոսաս: Դե արի էս աղջիկներին բացատրի, որ ինձ մեկա`  դու կույս ես, թե չէ, որովհետև, երբ բերանդ բացում ես…արդեն միեւնույն է դառնում: Բայց մի լավ բան կա այս ամենում. հետզհետե նրանք անորակ մեծամասնություն են դառնում:

151 Responses to Հայուհիներն ու թաղանթագին վերաբերմունքը

  1. Anna says:

    kara Respect.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *