Հեռուստասերիալ. սադոմազոխիզմ և պրոֆեսիոնալիզմ

Published On May 28, 2010 | By Գնել Նալբանդյան | արխիվ

Հեռուստասերիալը հեռուստատեսային արտադարանքի տեսակ է: Եվ այս առումով որևէ տարբերություն չեմ տեսնում ալիքի եթերում հայտնված թոք-շոուի, հեռուստահաղորդման, լրատվական թողարկման և սերիալի միջև: Բոլոր դեպքերում էլ չափանիշը մեկն է` պրոֆեսիոնալիզմը: Տարածված մտայնություն կա, իբր սերիալը վատ բան է: Սա հիմնականում այն բանի հետևանքն է, որ մենք, չգիտես ինչու, հակված ենք սերիալը համեմատել գեղարվեստական ֆիլմի հետ: Եվ այս սկզբունքորեն սխալ համեմատության մեջ գեղարվեստական ֆիլմը հաղթող է դուրս գալիս, սերիալն էլ դառնում է քամահրանքի արժանի բան:

4Մինչդեռ հեռուստատեսային սերիալը ալիքին հնարավորություն է տալիս ցածր ինքնարժեքով հեռուստաարտադրանք ստանալ: Սա` մի կողմից: Մյուս կողմից` գովազդատուի համար սերիալը հրաշալի հնարավորություն է, որ իր ապրանքի պոտենցյալ սպառողների բազմությունը կուտակվի նույն ժամին, նույն տեղում: Ամերիկայում հեռուստասերիալը բարեկամաբար կոչվեց օճառային օպերա, որովհետև դատարկ, առօրյա բաների մասին խոսող պերսոնաժներն ու սյուժեները էկրանի առջև էին գամում միլիոնավոր տնային տնտեսուհիների, այդ սերիալներում գովազդ տեղադրողներն էլ լվացքի փոշի և օճառ արտադրողներն էին: Ճիշտ այդպես վարվում է այն հնարամիտ զինվորը, որը հակառակորդին խնդրում է հարմար տեղավորվել իր առջև, որ ինքը կարողանա մի նռնակով սպանել բոլորին:

Որպես հեռուստադիտող` հայկական արտադրության սերիալներ չեմ դիտում: Բայց որպես հեռուստաաշխարհի մարդ` պարբերաբար ուսումնասիրում եմ այդ սերիալների կառուցվածքը, սյուժետային գծերը, դերակատարների խաղը, դիալոգների տրամաբանությունը, ուղեկցող գովազդային փաթեթները… Սա անում եմ ոչ այն պատճառով, որ մազոխիստ եմ և տկարամիտ, այլ որովհետև փորձում եմ հասկանալ, թե հեռուստաշուկայում ինչն է դեռ շարունակում աշխատել, և ինչն է սկսում սպառել իրեն:

10 Responses to Հեռուստասերիալ. սադոմազոխիզմ և պրոֆեսիոնալիզմ

  1. Սմբատ Ղահրամանյան says:

    Ես առհասարակ, այսքան ժամանակ ոչ մի հայկական սերիալ չեմ դիտել, բայց այսօր չգիտես ինչու, դիտում եմ “Աննա” հեռուստասերիալը:Չգիտեմ, միգուցե պրոֆեսիոնալիզմ ու որակ է փոխվել՝ այդ պատճառով, բայց միամգամայն տարբերվում է մյուսներից:Իհարկե այս ամենից բացի, կասեմ, որ հայկական լավ արտադրանք կարող է լինել, եթե սերիալը, կամ ֆիլմը ստեղծվի բարձր որակի մասնագետների ու ոլորտին տիրապետող մարդկանց ձեռքով, չէ, որ անգամ սերիալն ու ֆիլմը՝դա արարված ստեղծագործություն է, այդ նախագծի համար, ահռելի գումարներ, աշխատանք ու մարդկային ուժ է ծախսվել՝հետևաբար, պետք է լինի որակով ու հետաքրքիր՝ոչ ձանձրացնող ու տաղտկալի:Սերիալը վատ բան չէ, համենայնդպես արևմտյան շուկայում,դա հայերիս համար է նյարդային ջղաձգություն, հետևաբար վստահ ասում եմ, որ առանց հեռուստասերիալների ցանակացած հեռուստաալիք չի կարող իր գոյությունը պահպանել:Հետաքրքիր գրառում էր, պարոն Նալբանդյան, չնայած ինչի մասին է խոսքը, ձեր որ գրառումն է անհետաքրքիր կամ ձաձրալի եղել:Ինձ համար, միշտ ցանկալի ու հաճելի է ձեր գրառումներն ընթերցելը:Շնորհակալություն, ևս մեկ անգամ:

  2. Արփինե Սիմոնյան says:

    Ցածր ինքնարժեքով հեռուստաարտադրանքն էլ բարձրորակ լինելու քիչ հավանականություն ունի, արդյունքում էժանագին սերիալներից շահում է միայն գովազդատուն եւ ալիքը, որին դեռ հաջողվում է ցածրաճաշակ սերիալներով լսարան ձեւավորել, իսկ, ըստ ձեզ, ինչն է դեռ հեռուստաշուկայում շարունակում աշխատել, ինչն է սկսում սպառել(եթե հնարավոր է համառոտ կներկայացնեք)?

  3. Սմբատ Ղահրամանյան says:

    Սիրելի Արփինե, իմ կարծիքով, մարդը ինքը պետք է որոշի, թե ինչ դիտի և ինչ ոչ:Սա առաջին հերթին, իսկ երկրորդը այսօր՝ եթերում, կան բազում սերիալներ, որոնք իսկապես ցածրաճաշակ են, բայց ցավոք վայելում են հեռուստադիտողի սերը, և այդ պատճառով է, որ չեն դադարեցվում:Նույնը, իհարկե չի կարելի ասել, բարձր որակի և իսկապես հետաքրքիր սցենարով նկարահանված սերիալի կամ ֆիլմի մասին, մարդիկ կորցրել են լավի ու ճշմարիտի զգացումը, այսինքն՝ չեն կարողանում տարբերել ճիշտն ու սխալը, վատն ու լավը:Սա է խնդիրը կարծում եմ:Ինչ խոսք, որոշ հեռուստաալիքների ղեկավարությանն էլ հենց նման ձեռնտու կարգավիճակը բավարարում է,ավելին՝նրանք շարունակում են իրենց տգիտություն ու ցածրաճաշակություն քարոզող սերիալներն ու ֆիլմերը հրամցնել հեռուստադիողին:Խնդրի լուծումը մեզանից է կախված:Միևնույն է, վստահ եմ, որ որքան էլ բողոքենք, քննադատենք ու պայքարենք նման անորակ արտադրանքի, դեմ այդ ամենն նորից ցուցադրվելու է, ուրեմն արդեն պետք է ուղղակի չդիտենք, ուրիշ ոչինչ չենք կարող անել, հեռուստաալիքի ղեկավարությունը միայն նայում է իր գումարին ու արտադրանքի սպառմանը, ուրիշ ոչնչին:Պետք է ուղղակի չդիտենք, այսքանը:Շնորհակալություն:

  4. Գնել Նալբանդյան says:

    Կարծում եմ, որ յուրաքանչյուր ապրանք ունի իր սպառողը, ինչպես Ֆիրդուսնոցի շուկայում և Հյուգո Բոսս բրենդային խանութում: Ես կարող եմ համարել կամ համոզված լինել, որ այսինչ սերիալը ցածրաճաշակ ու հակաէսթետիկական բան է, բայց 50 հազար հոգի կարող են զմայլված նայել այն: Ուրեմն ի՞նչ, ե՞ս եմ սխալ, թե՞ նրանք: Եթե մեկը սիրում է ռաբիզ լսել, ես` ոչ, ուրեմն մեզնից մեկը սխա՞լ է, կամ անճաշա՞կ: Ես չեմ պատրաստվում լայնածավալ պատերազմ սկսել ռաբիզի դեմ` ԲՈԼՈՐԻՆ հակառաբիզ դարձնելու նպատակով, բայց իմ տանը ոչ ոք ռաբիզ չի լսում: Հեռուստաալիքն էլ այսպիսի մի բան է. եթե քո ալիքով /քո տանը/ անընդհատ ռաբիզ դնես, քո ալիքը կնայեն միայն նրանք, ովքեր սիրում են ռաբիզ: Այ հենց սա է ալիքի նիշայավորում կոչվածը, երբ մի ալիք դնում է հիմնականում ռաբիզ և հավաքում է ռաբիզի սիրահար աուդիտորիան: Բայց այդ ալիքը չի կարող ռաբիզի համերգներից հետո դնել, ասենք` Ֆելինիի ֆիլմը, քանի որ այդպիսով կկորցնի իր աուդիտորիան: Հայաստանյան ալիքների բրոբլեմն այն է, որ նրանք ԲՈԼՈՐԸ դնում են միևնույն բաները և միատեսակ ցաքուցրիվ, բոլորն էլ կարող են ռաբիզից հետո հեռարձակել Ֆելինի… Ես չեմ ասում, թե ՄԻԱՅՆ ռաբիզ հեռարձակելը վատ բան է, ես ասում եմ, որ չի կարելի ռաբիզն ու Ֆելինին միատեղել նույն եթերում: Այսինքն պետք է կամ ռաբիզի կանալ լինես, կամ ֆելինիի: Այ հենց սա էլ կոչվում է ալիքի նիշայավորում: Ինչպես նիշայավորված են Ֆիրդուսնոցն ու ՀյուգոԲոսսը, չէ՞ որ սրանցից մեկի ապրանքը մյուսի խանութում չես գտնի:

  5. Սմբատ Ղահրամանյան says:

    Ես ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, պարոն Նալբանդյան:

  6. Արփինե Մինասյան says:

    Իմ կարծիքով բրազիլական սերիալներն են համը հանել, երբ Հայկական հեռուստաեթերում սերիալներն են հայտնվում, համարյա բոլորըն.
    -Ըհը, նորից սերիալ…

  7. Գնել Նալբանդյան says:

    Հեռուստասերիալը հեռուստատեսային արտադարանքի տեսակ է: Եվ այս առումով որևէ տարբերություն չկա ալիքի եթերում հայտնված թոք-շոուի, հեռուստահաղորդման, լրատվական թողարկման և սերիալի միջև: Բոլոր դեպքերում էլ չափանիշը մեկն է` պրոֆեսիոնալիզմը: Տարածված մտայնություն կա, իբր սերիալը վատ բան է: Սա հիմնականում այն բանի հետևանքն է, որ մենք, չգիտես ինչու, հակված ենք սերիալը համեմատել գեղարվեստական ֆիլմի հետ: Եվ այս սկզբունքորեն սխալ համեմատության մեջ գեղարվեստական ֆիլմը հաղթող է դուրս գալիս, սերիալն էլ դառնում է քամահրանքի արժանի բան:

  8. KARINE says:

    hianali film e tarbervum e mnacacic…

  9. Naira says:

    Hianali e.

  10. Vahagn says:

    Baric bun imastov knereq artahaytutyans hamar zzvum em haykakan serialneric…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *