Հեռուստաֆորմատ. գնել, թե մոգոնել

Published On May 23, 2010 | By Գնել Նալբանդյան | արխիվ

Հանգամանքների բերումով արտասահմանում մասնակցել եմ հեռուստաֆորմատներ վաճառող կազմակերպությունների ֆորումների: Ինչպես սուպերմարկետում մարդու գլուխը պտտվում է տեսականու առատությունից, այնպես էլ այդ ֆորումներում հեռուստահաղորդումների տեսականու այնպիսի առատության ես բախվում, որ հուսահատվում ես: Սա մեզ համար դեռևս անհայտ, բայց Արևմուտքում միանգամայն կայացած շուկա է, ինչպես մեքենաշինությունը, նավաշինությունը… Նույնիսկ ռուսական փորձառու հեռուստաշկոլան է այժմ ապավինում այդ շուկայի ընձեռած հնարավորություններին:

Կարծում եմ, որ մենք պետք է ոչ թե ժամանակ կորցնենք մե՛ր, հայկակա՛ն հեռուստաֆորմատները փնտրելու կամ մոգոնելու վրա, այլ պետք է գրագետ առևտուր անենք վաղուց գտնված ու շատ լավ փորձարկված արևմտյան հեռուստաֆորմատների շուկայում: Հայկական հեռուստաալիքների ղեկավարներն այս գործում դեռևս շարժվում են առավելապես ինտուիցիայով, ավելի շատ` Սա գնենք` տեսնենք, թե ինչ կստացվի սկզբունքով: Բայց ամեն ալիք պետք է ունենա գոնե մեկ մասնագետ, որն ամեն տարի կամ գուցե տարին 2 անգամ կմասնակցի այդ ֆորմատների տոնավաճառներին ու ձեռք կբերի պրոֆեսիոնալ գնորդի հմտություններ, կապեր, հոտառություն…

2Հեռուստատեսային հաղորդում պատրաստելը հեռուստաինդուստրիայի բաղկացուցիչ մասն է: Եթե Հայաստանում չկա հեռուստաինդուստրիա, ուրեմն Հայաստանում արտադրված հեռուստահաղորդումն էլ անորակ լինելու մեծ շանս ունի: Սա շատ նման է ավտոմոբիլային արդյունաբերությանը. եթե Հայաստանում չկա Պեժոյի կամ Մերսեդեսի արտադրություն, ուրեմն Հայաստանում արտադրված անվադողն ու ծնկաձև լիսեռն էլ անորակ լինելու մեծ շանս ունեն:

Մենք` Հայաստանում ապրողներս, միջազգային շուկայում ձեռք ենք բերում Պեժո կամ Մերսեդես, որովհետև այսպես ավելի էժան ու ավելի որակյալ է ստացվում, քան եթե Հայաստանում սկսեինք արտադրել ավտոմեքենա:

Հեռուստաֆորմատն էլ ավտոմեքենայի պես բան է. ավելի լավ է այն գնել, քան գլուխ կոտրել այն ստեղծելու վրա:
ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀՐԱՎԻՐՈՒՄ հետևյալ հանգամանքի վրա. այս ամենը ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ կապ չունի արտասահմանյան ալիքներին կապկելու` էմոցիոնալ թեզի հետ: Ես չեմ խոսում կապկելու մասին: Ճիշտ հակառակը. ես խոսում եմ նոու հաուն փաթեթով ձեռք բերելու մասին:

3 Responses to Հեռուստաֆորմատ. գնել, թե մոգոնել

  1. Սմբատ Ղահրամանյան says:

    Շատ ճիշտ դիտարկում է, պարոն Նալբանդյան: Մենք ինքներս պետք է կարգավորենք մեր հեռուստաեթերն ու հեռուստաշուկան, իհարկե, օգտվելով՝Արևմուտքի երկրների փորձից:Պետք է ստեղծել հնարավորինս նոր շուկա, նոր հնարավորություններ, նոր գաղափարների իրագործում, պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավել նրա կայացման ու հզորացման գործում:Ես վստահ եմ, որ մեր երկրում կան բոլոր նպաստավոր այն պայմանները, որոնք հարկավոր են իրական, ժամանակակից և պահանջարկ ունեցող շուկա ստեղծելու համար, ներկայացնել մեր հայկական ֆիլմերն ու առհասարակ արտադրանքը՝ լինի դա, թե՜ հեռուստասերիալ, թե՜ հեռուստաշոու, թե՜ բրֆինգ, կամ գուցե հանրային, կրթական ու մշակութային հաղորդումներ:Հեռուստալրագրությունը զարգացած է մեր երկրում, և մենք ունենք լավ հեռուստաընկերություններ, այո քիչ են, բայց ունենք, ուղղակի պետք է ճիշտ ղեկավարներ ու ճիշտ բանիմաց աշխատակիցներ կառավարեն այն, որպեսզի և՜ սպառողը՝հեռուստադիտողն գոհ մնա, և ինքը՝հեռուստատեսության ղեկավարությունը, գոհ լինի ու սիրով կատարի իր ծառայությունն հանրային շրջանում:Ունենք խելացի ու պրոֆեսիոնալ լրագրողներ, բայց ցավոք նրանց նույնպես, մատների վրա կարելի է հաշվել, բայց փաստն այն է, որ ունենք և պետք է հնարավորինս ամենինչ անենք, որպեսզի մեր հեռուստաարտադրանքն ու մեր հեռուստաեթերն ու նրանում տեղ գտած հաղորդումները կարողանան մրցակցել միջազգային և եվրոպական շուկաներում՝այլ զարգացած երկրների արտադրանքի հետ:Չգիտեմ, բայց ես ի տարբերություն շատերի, հավատով եմ նայում Հայաստանի ապագային, և ինչ-որ բան ինձ հուշում է, որ այն լինելու է՝պայծառ ու լուսավոր:

  2. Արփինե Մինասյան says:

    Գնել, խնդրում եմ ասեք, թե այդ ֆորումներում ինչ հաղորդումներ կան, գոնե տեղեկացրեք մի քանիսի մասին, ուղղակի հետաքրքիր է:Համամիտ եմ Ձեզ հետ,որ կարելի է նոու հաուն փաթեթով ձեռք բելել, բայց եթե հայերը նույն ձևով շարունակեն, կբթանան, օրինակ եթե հաշվիչը մարդու փոխարեն անընդհատ գումարում-հանում անի, մարդը մի քիչ հետ կզարգանա:Գնելու հետ մեկտեղ թող մի քիչ էլ գոնե գլուխ ցացեցնեն, նորարարությունը մեծ ջանքեր է պահանջում…

  3. Գնել Նալբանդյան says:

    Արփինե ջան, Ինչպես դառնալ միլիոնատեր, Հայսուպերսթար, Երկու աստղ… սրանք բոլորը ֆորմատներ են: Մեզ մնում է միայն գլուխ ցավեցնել ԿԱՏԱՐՈՒՄԻ վրա… բայց սա էլ փոքր խնդիր չէ…:ՃՃ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *