Հումոր

Դե սև Pr-Ն էլ ա Pr

  • Արթուր Ջանիբեկյանը որոշել է գնել ԱԼՄ հեռուստաալիքը և անջատել այն:
  • Սոնա Շահգելդյանի Յուռմալայի հարցազրույցը ինքնասպան է եղել:
  • Լույս են տեսել Ռուբեն Մաթևոսյանի նոր կասետները:
  • Ամբողջ աշխարհը ֆուտբոլ է խաղում, հայերը` գրին քարտ:
  • Այս տարի Եվրատեսիլի Հայաստանի մասնակիցը կորոշվի չինգաչունգի միջոցով:
  • <<Orange>>-ը որոշել է իր գովազդը փակցնել <<Հայ cola>>-ի շշերին (դե սև PR-ն էլ ա PR):
  • Կոմայգու հարեվանությամբ գտնվող դեղատները 2 տարվա ընթացքում գրանցել են 47% վաճառքի աճ:
  • Կառավարությունը խոսք է տվել, որ հացի գինը չի գերազանցի <<Օpel vectra>>-ի գնից:
  • Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Կոմիտաս 58 հասցեի <<լյուկի>> բացմանը:
  • Պարզվել է, որ Երևան հեռուստաալիքի ամենառեյտինգային հաղորդումը 00:00-ի Հայաստանի հիմն է :

76-ի Կիլլերը, Շիկերը, Որբերն ու դե իհարկե Ռիվասը

Դրանից զզվում են, բայց դա ջրի մարդը չէ,
Այնտեղ կա շատ մարդ, բայց դա միտինգ չէ,
Անցկացվում է տարին մեկ, բայց դա վերջին զանգը չէ,
Այնտեղ կա լիքը գեղացի, բայց դա Թումանյան փողոցը չէ,
Դրան սպասում են բոլոր վատ երգիչները, բայց դա նոր կլիպը չէ.
Դիտեք՝ Ոսկե Աշունը մեր եթերում:

Դրան ոչ ոք չէր հավատում,
Նա եկավ անսպասելի եւ վախեցրեց ամենքին,
Դա նման էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակին,
Դրա համար փակել էին Մեղեդի, Ջազվե անկյունը,
Դրա գովազդը փակցված էր երիտասարդականի տակի բոլոր պերաշկիանոցների վրա.
Դիտեք Շիկեր խմբի մենահամերգը…

Հայրը թմրամոլ էր, բայց Հոլանդիայում, տղան աշխատում էր, բայց Չեռնոբիլում, աղջիկը ամուսնացած էր, բայց Քիսոյի հետ, նրանք ունեին լավ մեքենա, բայց լվացքի: Դիտեք <<Դժբախտ երջանկություն 2>>:

Եվա Ռիվասին օդակայանում դիմավորելու ժամանակ ծաղիկների փոխարեն բերել են Տաշիր-պիցցա:

Ուրախ լուր

Երևանի 76 համարի երթուղային տաքսու վարորդին հրավիրել են Ֆորմուլա 1 մրցարշավին մասնակցելու: Վարորդը ելույթ է ունենալու Կիլլեր մականվամբ:

Հայաստանում արդեն երկու տարի է` հանդես է գալիս նոր թատերախումբ, որը իր ներկայացումների մեծ մասը կազմակերպում է Մատենադարանի շրջակայքում:

Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականների ֆուտբոլիստները որոշել են խառնվեն ու հալալ կիսվեն:

Արսեն Գրիգորյանների odnoklassniki պարոլները նույնն են:

Կորեական հեռուստաընկերություններից մեկը գնել է Որբերը սերիալի ցուցադրման իրավունքը: Սերիալը կոչվելու է` Կորեայի Որբերը:

Mea culpa -ի դերասանները հյուրախաղերով հանդես կգան Չինաստանում: Հետադարձ տոմսը պատվիրված է 2087թ-ի մարտի 24-ին:

Դեմիրճյան տեսակի նոր համակարգիչները, Տժվժիկ սերիալն ու Շիկերի….

Apple ընկերությունը հատուկ հայկական շուկայի համար արտադրել է նոր դիզայնով համակարգիչներ, որոնց անուններն են Դեմիրճյան եւ Գոլդեն:

.Հայկական անձնագրերում այսուհետ նշվելու է տվյալ մարդու Oդնոկլասսնիկիի լոգինն ու փասվորդը:

Mea culpa-ի դերասանները հյուրախաղերով հանդես կգան Չինաստանի քաղաքներով: Հետադարձ տոմսը պատվիրված է 2087թ-ի մարտի 24-ին:

Արմենիա հեռուստաընկերությունը այժմ նկարում է Մեր բակը հեռուստասերիալը: Հետո նկարահանելու է Նվագախմբի տղաները, Կտոր մը երկինք, Տժվժիկ հեռուստասերիալները:

Շիկեր խմբի համերգը երազախաբ եղավ (դե աղջիկները երազում էին, բայց համերգը խափանվեց):

Հումորի հինգ ակնթարթները

1.2009 թվականի ցուցանիշներով բարձրացել է Սևանա լճի մակարդակը, բարձրացման պատճառը ՀՀ բնակիչների գարեջրի չարաշահումն է:

2.Հայկական բժշկական ինստիտուտի գինեկոլոգիայի ֆակուլտետում ավելացել է նոր բաժին, որը կոչվում է Կարուձև:

3.ԴԻՆԱՄՈ ստադիոննելա ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ:

4. Ի պատասխան Արմենիա TV-ի “Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը” հաղորդման, ԱԼՄ հեռուստանընկերությունը սկսել է իր սեփական հեռուստանախագիծը, որի անունն է “Քո փոքր, նիհար թուրքական պանիխիդան”:

5.Թմրամոլի ձեռքերին էլ ասեղ գցելու տեղ չկա:

Կարող եք ասել, թե ինչու?

Ինչի± Հոկտեմբերյանում հոլանդական պլան չի աճում:
Ինչի± տոնածառը բարդի չէ:
Ինչի± կյանքում ընկերուհիդ չի զանգի ու ասի` զակուսկին դիր, արաղը վերցնում եմ գամ:
Ինչի± թանը ձողիկով չեն խմում:
Ինչի± ա Արման Քարամյանը ընդհանրապես ֆուտբոլ խաղում:
Ինչի± Լևոն Արոնյանը ֆուտբոլ չի խաղում:
Ինչի± ա մեր հարևանի երեխան դաշնամուրի գնում:
Ինչի± քաղմասում չեն հարցնում,
– Կներեք, իսկ դուք ի±նչ հետաքրքրություններ ունեք:
Ինչի± մաթեմի դասատուները չեն բացատրում, որ տաս անգամ տաս` կմեռնես:
Ինչի± Ոսկե Աշունը օլիմպիական խաղերի պես 4 տարին մեկ չի:
Ինչի± ծակ շորտիկով տղա կտեսնես, իսկ աղջիկ` չէ:
Ինչի± Բաց համալսարանի անունը <<Զատիկ>> չի:
Ինչի± կինոթատրոնում պոպ կոռն վաճառում են, իսկ ՔՅԱԲԱԲ` չէ:
Ինչի± ա կասկադի զուգարանը 23:00-ից հետո փակվում:
Ինչի± ա Հայաստանի աղջիկների ֆուտբոլի հավաքականը արտասահման մեկնելիս պալատկաներում բնակվում:
Ինչի± Լյուծիկ` թզուկ խոհարար:
Ինչու± երգչուհի ՋՈՒՅՍԸ ապրելու է 300-500 տարի: Որովհետև ագռավները երկար են ապրում:

Ի դեպ

Կոմայգու հարևանությամբ բացվել է հոլանդական դեսպանատուն: Դեսպանատան տակը կգործեն նաև առանձնասենյակներ

ՊԱՐՖՅՈւՄԵՐԸ Երևանի պադզեմկաներից մեկով անցնելուց, խեղդվել` մահացելա:

Էլեկտրիկներն ունենում են շատ կարճ, բայց լուսավոր կյանք

Կփոխանակեմ 15 հատ VIDEO, 20 հատ կասետով player, 6 հատ <<Նիթենդո>> համակարգիչ, 4 հատ չլարած <<Սևան>> դաշնամուր, 25 հատ <<YES/NO>> մայկա` էդ ամեն ինչը 1 հատ <<Կասանդռայի>> վերջին սերիայի դիսկի հետ….:

<<Высако>> ռուսերենից թարգմանաբար հայերեն կլինի ԴՈՒՔ ՍԱՔՈՆ
ԵՔ:

Viva cell-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տան հեռախոսը անջատել ա:

Ուրախ լուրեր`
1. Բաց համալսարանը բացել է իր սեփական գրուպան ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿՈՒՄ….
2. Viva cell-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տան հեռախոսը արդեն միացրել են
3. Գարնանային զեղչեր են սահմանված կրկեսի դիմացի մարմնավաճառուհիները մոտ:
4. Ի պատասխան ԱՐՄԵՆԻԱ TV-ի “Կյանքի Գինը” հեռուսռասերիալի, Հ2 հեռուտաալիքով դուրս է եկել ″Քյաբաբի գինը″ հեռուստասերիալը

Ղարաբաղում բացվել է նոր սուպերմարկետ, կոչվում է <<STAR լի>>:

Էլեկտրիկներն ունենում են շատ կարճ, բայց լուսավոր կյանք:

Լուծարվել է Շիկեր խումբը, լուծարվելու պատճառն է գառան խաշլամայի վրայից խմած սառը ջուրը:

Էմին Դավիդովի պահապան հրեշտակը ինքնասպանա եղել:

Նեվիդիմկա Վանոն, Ստեֆաբո Ռիչիի Ֆիրտուսն ու հայ-թուրքական սահմանը

Պարզվել է, որ Օդնոկլասնիկիի <<նեվիդիմկան>> Վանո Սիրադեղյանն ա:

Տիգրան մեծը, եթե իմանար, որ հայկական բանակը 18 տարեկան է, 2-րդ անգամ կմահանար:

Փառանձեմն ու Թագուհին, տեսնելով <<Հայ կոլայի>> գավաքզդը, ինքնասպան եղան:

Եվա Ռիվասի Եվրատեսիլի շորը լինելու է Հրաչուհի Ութմազյանի 1-ից 10-րդ դասարանի բոլոր շորերը իրար կպցրած:

Պարզվել է, որ Ստեֆանո Ռիչին եկել էր Հայաստան` ֆիրդուսից էժան ապրանք տանելու

Անջելինա Ջոլին, Բրեդ Պիտը և Խորեն Լևոնյանը նոր գեղարվեստական ֆիլմում`
ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ Է:

Հումորիստ Գևոի համբերության բաժակի կողքը զակուսկի է դրված:

Սասունը խայտառակ եղավ, երբ նրա անունը իմացան Մոսկվայում:

Գնեք պադզեմկայի տակից 50 հատ քյաբաբ և կստանաք նվեր` մեկ հատ փափուկ շան մորթի:

Հայաստան-Թուրքիա սահմանին բացելաաաա: