Հրաշքին սպասելիս

Published On January 31, 2011 | By Արաքս Թադևոսյան | արխիվ

Այս տարին ինձ համար լավ սկսվեց: Բացի մի քանի անձնական ու ոչ անձնական լավ նորություններից, ես այս տարվա առաջին օրերին մի շատ  հաճելի զանգ ստացա: Ինձ զանգահարեց Գայլուկը: Հիշում եք, չէ՞. այն երեխան, որին պետք է որդեգրեին, որի կենսաբանական մայրը հայտնվեց իմ ռեպորտաժից հետո ու սկսեց խոսալ իր մայրական իրավունքներից: Այն երեխան, որ ստիպված էր ևս մի քանի ամիս մնալ մանկատանը, քանի դեռ դատարանը որոշում էր իր ճակատագիրը:

gaylukԳայլուկը իր որդեգրող ծնողների հետ զանգել էր, որ շնորհավորեր իմ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Անկեղծ, հուզվել էի: Արդեն քանի  ամիս է, ինչ  ես էլ նրանց  հետ սպասում եմ…Մի քանի օր անց նորից հեռախոսազանգ, նորից  նրանցից, ու ես երջանիկ էի նրանց հետ ու նրանց պես …Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել, և երեխան արդեն լիիրավ իր որդեգրող ծնողների որդին է: Վերջապես այս երեխան կապրի այնտեղ, որտեղ ինքը կլինի միակն ու սիրելին, ամենասպասվածն ու ամենաթանկարժեքը:  Իսկ նրա ծնողները կլինեն ամենաերջանիկ զույգերը, որովհետև նրանց տունն արդեն երեխայի ներկայությամբ է հարստանալու:

10 Responses to Հրաշքին սպասելիս

  1. Զոհրաբ Հարոյան says:

    Արաքս ջան շնորհավորում եմ… Սա իրոք հաղթանակ է, սա իրոք էն դեպքն է, երբ լրագրողը իրոք իրեն լրագրող է զգում… Երբ պայքարում ու հասնում ես արդյունքի… երկու բառով կարելօի է ասել սա` լրագրողական բերկրանք…

  2. Liana.K says:

    Շնորհավորանքներս,, անկեղծորեն ուրախ եմ բոլորիդ համար)))

  3. seda says:

    Amenashaty erexyi hamar em urax. Gone na kyanqum problembner chunena aylevs.

  4. aram says:

    Մայր գետի նման Արաքս
    լրագրող ես ամենահաս
    հարգանքներով իսկական
    Ա…… Ս…….յան.ճ.ճ.ճ.
    հուզված եմ ցնցված ու շատ ուրախ հրաշք նորության համար!բոլորին ջերմ շնորհավորանքներ!

  5. Nelli says:

    Ինչ լավ սկիզբ է տարվա համար :Ճ Սպասում եմ ռեպորտաժի շարունակությանը:

  6. Vahagn says:

    shat urax em vor dataran@ kayacrec ardar uvoroshum
    Ba en kensabanakan mayrn inch exav?

  7. araks says:

    ՎԱհագն, կենսաբանական մայրը վերաքննիչ դատարանի առաջին նիստից հետո անհետացավ, չեկավ նույնիսկ վճիռը լսելու, հավանաբար հասկացավ, որ այլևս անելիք չունի

  8. araks says:

    Արամ , Շնորհակալ եմ քառատողի համար, հուզիչ էր >Ճ >Ճ>Ճ

  9. Vahagn says:

    Araqs, shnorhakalutyun texekacnelu hamar,
    indz el tvum er, te minchev verj kpayqarer…

  10. Grisha says:

    Chei lsel ays depqi masin,sakayn hpancik canotanalov ays depqin mtacum em vor erexai irakan tex@ vordegrox @ntaniqum er,bayc kareli er evs mi hnaravorutyun tal erexayi kensabanakan mor@.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *