Ձյունճերմակ ժպիտ

Published On May 31, 2011 | By Տիգրան Զարեյան | արխիվ

Բոլորն են երազում ձյունաճերմակ ատամների մասին: Սակայն կան մի քանի բայց-եր: Կան որոշ բացասական հետևանքներ, որոնք կարող են առաջանալ հաճախակի սպիտակեցման դեպքում: Տարիքի հետ բոլորի մոտ սկսում է խամրել ատամների բնական փայլը, ինչն անխուսափելի է, քանի որ ատամների ծածկույթը սպունգի նման ծակոտկեներով է: Այդ պատճառով զարմանալի չէ, որ սննդի կամ խմիչքի գունանյութեր անցնում են այդ ծակոտկեների տակ և փոխում ատամների սպիտակ գույնը:

Ավելի շատ խամրում են այն մարդկանց ատամները, ովքեր սուրճի և ծխախոտի սիրահար են, նմանատիպ խամրեցնող արդյունք են տալիս նաև թեյերը, հյութերն ու կոնֆետները: Շատերն ատամնաբույժի գործիքների փոխարեն նախընտրում են տնային պայմաններում ատամների ճերմակեցումը` ատամի մածուկների կամ հատուկ սպիտակեցնող փոշիների միջոցով, սակայն ոչ բոլոր նմանատիպ նյութերն են ցանկալի արդյունք ապահովում: Մի  մասը չեն սպիտակեցնում, մի մասն էլ փչացնում են ատամները` հաճախակի օգտագործման արդյունքում:

Սովորաբար ատամնաբուժները խորհուրդ են տալիս ատամները սպիտակեցնել բժշկի մոտ տարվա մեջ ամենաշատը 2 անգամ, այլապես լրջորեն կարող է վնասվել էմալը, ինչն իր հերթին հետագայում կբերի ավելի լուրջ հետևանքների: Իսկ իրականում ձյունաճերմակ ատամներ ունենալու համար մեկ օրը քիչ է, ամուր ատամներ ունեցողների համար մի քանի օր կամ շաբաթ է պետք:

One Response to Ձյունճերմակ ժպիտ

  1. Mane says:

    Iharke dzyunajermak atamnery cankali en bolorin, ev ayn unetsoxneri ev dimatsinneri hamar,um kpargeves qo “dzyunajermak atamnerov anmoranali jpity” ,arajin hayatsqic bavakanin gaytarkxich tvatsox ays erevuyty, hajeli e ayn jamanak erb, i verust e trvats ev payqarum es ayn pahapnelu hamar amenorya xnamqi shnorhiv: Bayts erb texi e unenum bjshkakan mijamtutyun ev sharunakakan bnuyt chi krum,akanatesn enq linum aveli thaj mi erevuyti, qan voch jermak atamnern en !
    Ayspisov linenq bnakan,ev mez siroxnery arants “dzyunajermak” atamneri el ksiren u kyndunen aynpisin inchpisin vor kanq !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *