Մանուշակագույնը սթրեսի գույնն է՞՞

Published On May 28, 2011 | By Մանու Իրիցյան | արխիվ

Իմ շրջապատում գրեթե ամեն ինչ մանուշակագույն է` անունս, սենյակս, անկողինս, անձրեւանոցս, շորերիս մեծ մասը եւ էլի շատ բաներ: Հանկարծ, չմտածեք, թե ուրիշ գույն չեմ հագնում, լավ էլ հագնում եմ, ավելին, մանուշակագույնն ավելի շատ նախընտրում եմ սառը կամ անձրեւոտ եղանակներին, իսկ ամռանն առանց այդ էլ տաք է, եթե շատ տաք գույն էլ կրեմ, այս դեպքում` մանուշակագույն, շատ կլինի:

Դե բոլորս էլ գիտենք, գույների հոգեբանություն կա եւ այլն, ամեն մի գույն մի բան է խորհրդանշում, ամեն գույն մի սոցիալական խավ կամ ինտելեկտուալ կարողություն է խորհրդանշում, բայց ես այդքան չեմ խորանա: Հիմնականում ամեն մի գույն գրեթե բոլոր ժամանակներում ու քաղաքակրթություններում նույն սիմվոլն է ունեցել. Կարմիրը`արյուն, կիրք, կապույտը` հավերժություն, սպիտակը` մաքրություն, սեւը` դժբախտություն, կանաչն ու դեղինը` ինտելեկտ, պայծառություն, բայց նկատել եմ, որ մանուշակագույնի մասին շատ հակասական թեզեր կան:

Ամենատարածված կարծիքն այն է, որ մանուշակագույնը սթրեսի գույնն է: Գուցե, այդպես էլ կա, շատերն ինձ ասում են, գույնն ինձ դեպրեսիվ է դարձնում: Իրականում, գուցե, իրոք, մանուշակագույնը սթրեսի գույնն է, բայց վստահ եմ, ինձ համար այն հակասթրեսային գույն է: Եթե զզվելի անձրեւին ես չհագնեմ մանուշակագույն շորեր, չբռնեմ մանուշակագույն անձրեւանոց, ես հաստատ ընկճախտի մեջ կհայտնվեմ: Մանուշակագույնի մասին մեկ այլ` բոլորովին նոր տեսակետ էլ կա: Մանուշակագույնն, իբր թե համարվում է ոչ ստանդարտ սեքսուալ կողմնորշման գույնը: Հիմարություն:

Ամեն դեպքում, ասեմ, թե որտեղից է եկել այս թեզը: Երեւի կհիշեք, ամերիկյան Տելեպուզիկների մասին սենսացիոն ու աղմկահարույց հեռուստաշոուն: Տելեպուզիկներից, կամ ինչպես թարգմանել էին` հեռուստացմփորիկներից մեկը` Տինկի-Վինկին հենց մանուշակագույն էր, սեռը արական էր, բայց պայուսակ ուներ, գլխին էլ` եռանկյուն անտենա: Ես այս մանրամասները չեմ հիշում, բայց ամերիկացի մի հոգեւորական` Ջերրի Ֆոլվել անունով, ելույթ էր ունցել ու խեղճ ցմփորիկին համարել հոմոսեքսուալիստ:

Հենց դրանից հետո էլ մանուշակագույնը համարվեց նրանց գույնը:  Բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ, էլի կարծքիներ կան, որոնք ասում են, որ մանուշակագույնը հոգեւորական ու թագավորական գույն է, այն ներշնչանքի գույնն է, բնորոշ է ստեղծագործ մարդկանց, թույլ է տալիս արտաքին ցնցումները հանգիստ տանել, այն միավորում է մարմինն ու հոգին, բնորոշում է հմայելու ցանկությունն ու ունակությունը, օգնում է նեվրոզների, հավատի կորստի, հուսահատության, անվստահության դեպքում:

Կարծում եմ, այդպես էլ կա, ուղղակի մարդիկ թարս են հասկացել ու ասում են սթրեսի գույն: Կա կարծիք  նաեւ, որ այն բուժում է էպիլեպսիան, ուղեղի ցնցումը եւ այլն: Բա՞ Տեսաք՞ Մի բան գիտեմ` չէ, որ ասում եմ, սիրում եմ էլի մանուշակագույնը: Մտեք, տեսեք, ինչ եք զգում մանուշակագույն տեսնելիս`http://www.colorzone.ru/pages_colors_fioletovyj_dejstvie.html:

7 Responses to Մանուշակագույնը սթրեսի գույնն է՞՞

  1. Artak says:

    Du qez hamoziii. Lav el depressiayi guyn e. Vor ory vor hagnum es, hetd xosel chi linum!!!!!

  2. Արտաաակ, ճիշտ հակառակը, երբ սթրեսի մեջ եմ լինում, հագնում եմ, որ ավելի շուտ անցնի սթրեսս ու հետս խոսել լինի:Ճ:Ճ:

  3. Իրենա says:

    Իսկ ես լսել եմ, որ մանուշակագույնը կանացի սեքսուալությունը, գրավչությունն ու ռոմանտիկան ընդգծող գույնն է,հատկապես բաց երանգները…

  4. Vahagn says:

    Im tramadrutyune bardzranum e, kanach, dexin ev narnjaguyn guyneric

  5. Nare says:

    Սիրում եմ մանուշակագույնի բոլոր երանգները…
    Հոգևոր ներդաշնակություն եմ զգում , երբ շուրջս մանուշակագույն է լինում.պարտադիր չէ հագուստ կամ որևէ իր,որը կկրեմ կամ կհագնեմ…
    Դա կարող է լինել այդ երանգով ցանկացած բան.
    Ասենք, խանութներից կընտրեմ այն խանութը,որի ցուցափեղկը մանուշակագույնի որևէ երանգով է ներկված: Դա միտումնավոր չեմ անում,այլ ենթագիտակցաբար:
    Այդքան շատ սիելով այս գույնը, հաստատ կարող եմ ասել,որ դա սթրեսային ոչ մի հոգեվիճակ ինձ մոտ չի առաջացնում:

  6. Vahagn says:

    Es nyardaynanum em manushakaguynic…

  7. Pingback: Champions league interactive.banadzev.com|Blog of Banadzev Production Company

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *