Մարտի վերքերը չեն սպիանում

Published On March 2, 2011 | By Գոհար Մանուկյան | արխիվ

Փետրվարի վերջին օրն էր, ամսագրի համար հարցազրույց էի անում Մաշտոցի պողոտայում: Այնքան հետաքրքիր էր անցնում հանդիպումը, որ կորցրել էի ժամանակի եւ տեղի զգացողությունը: Ավարտեցի, ցտեսության ասացի ու դուրս եկա: Մութ էր, բայց այնքան էի շտապում, որ վախենալու ժամանակ ու հավես չունեի: Բայց լռության մեջ մի ահարկու ձայն էր լսվում, որ մինչեւ հիմա,  անգամ մտաբերելուց, փշաքաղվում եմ: Մարտի մեկը բոլորի համար ինչ-որ գույն կամ հիշողության մի դրսեւորում  ունի, ինձ համար դա ձայն է` սարսափելի, տխուր ու սրտակեղեք:

1Տուն հասա ու զգացի, որ տնեցիների դեմքին գույն չկա, պարզ էր…փաստորեն մարտի մեկը դարձավ մեր ազգի ամոթի ամսաթիվը: Ոչ մի ճոռոմ բառ չեմ փորձի նույնիսկ ասել, բառերն ու արտահայտությունները հենց դարձան այդ օրվա ու 10-ը ընտանիքի ողբերգության պատճառը: Նույնիսկ այդ օրերին, երբ մասնագիտական պարտքս էի կատարում փողոցում, մարդիկ, մեղմ ասած, հայհոյում էին, ես լռում էի,  ոչինչ  չէի ասում: Արդարացում փնտրելը միակ բանն էր, որ պետք չէր անել: Մարտի մեկից 3 տարի անց ես փողոցում նկարահանման էի. Ոչինչ չէր փոխվել, այդ օրը մարդիկ թշնամանում են միմյանց նկատմամբ, մայրիկիդ տարիքի կանայք քո աչքերի մեջ նայում ու ասում են վերջին բառերը, իսկապես վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս, իսկ քեզ մնում է մտքիդ մեջ անընդհատ կրկնել` ինչո՞ւ հենց ինձ…..լռիր, հանգստացիր: Բայց երբ օրը մոտենում է ավարտին, հասկանում ես` ինչու հենց դու:

photoՄարտի մեկը, երբ մոտենում է, ականջս սկսում է  խլանալ: Ու այդ միլիոնավոր ձայների մեջ զրնգում է հատկապես Գոռ Քլոյանի 2 որբ մնացած երեխաների լացը…Ու հենց այդ ժամանակ էլ հասկանում ես, որ ցանկացած խոսք, պարզապես, ժամանակի կորուստ է եւ քեզ արդարցնելու միջոց: Այս ընտանիքների համար ոչ գարնան առաջին օր կա, ոչ ձմռան, ոչ աշնանա ու ոչ էլ ամռան. Նրանց համար կյանքը կանգ է առել  մարտի 1-ին ու արդեն 3 տարի:

4 Responses to Մարտի վերքերը չեն սպիանում

  1. LNFAW says:

    :((((((((((((((((((((((((((((((((((((((((((((((

  2. elenoid says:

    es shutvanic senc srtamot text chei kardacel

  3. Հայրենասեր մարդ says:

    Կարծոևմ եմ, որ մարտի 1-ի դեպքերը դեռ շատ երկար կմնան մեր ազդի հիշողության մեջ… բայց մի բան մի պարզորոշ բան հասկանալի է… իրենք իսկապես ամնեղ զոհեր էին, որոնց ընտանիքնեին բոլորովին էլ չեր հետաքրքրում թե ով կմնար իշխանության գլուխ կամ թե ով կգար: Աիդ մարդիկ ուղղակի փորձում էին արտահայտել իրենց բողոք ու դրանով իսկ ինչ-որ բան փոխած լինել այս երկրում: Սակայն ավախ…….
    Եկեք հարցնենք թե Սերժ Սարգսյանի թե Լևոն Տեր-Պետրոսյանին, թե քանի անգամ են նրանք գնացել զոհվածների տները ու կարեկցել նրանց փորձել օգնել նրանց թե հոգեպես թե նյութապես: Միգուցե ձևի համար 1 կամ 2 կամ էլ վերջին 3 տարվա մեջ 3: Իսկ ինչ են զգում այդ մարդիկ ամեն Աստծո օր: Անգամ չեմ էլ ուզում պատկերացնել…
    Ինձ համար որպես մարդու շատ հետաքրքրի է հարցնել հենց այն կրակողներին թե նրանք ինչպես են կարողացել կրակ բացել անզեն ու ամենղ մարդկաց վար այդ օրը…..

    Կարծում եմ որ “մարտի 1-ը” իր խորհուրդով մթագնեց թե մեր օրացույցներում և թե մեր հոգիներում:

  4. SHAVARSH says:

    ev ov piti patasxan ta ayd vorb erexanerin?? inchpes e nranc mej zarganalu hayrenasirutyun@,vor@ aranc ayd el bavakanin pakasum e mer hay azgi mej??erb mecanan ayd erexaner@ inchpes piti carayen??nranc mej hima ayran poxaren vrej e hosum u nranq hasnelu en irenc npatakin u kpatjen mexavornerin…amot qez hay azg…covic cov hayreniqic mi bur es mnacel dael es qandum..amot..miavorvir u noric nvachir covic cov Hayastan@

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *