Մեր ժամանակ այդպես չէր

Published On May 14, 2011 | By Արաքս Թադևոսյան | արխիվ

Մեր ժամանակ այդպես չէր, մենք մեծերին հարգում էինք: Բա մենք էսպես էինք խոսում մեծերի հետ, բա մեր կարդացած գրքերը, մեր դպրոցը, կրթությունը……. Մարդկային թերացումների, բարդույթների հանդեպ սովորաբար տոլերանտ եմ: Բայց հունից դուրս եմ գալիս, երբ միջին և բարձր տարիքի մարդիկ, որոնց կյանքն ավարտվել է խորհրդային միության կյանքի հետ միասին, սկսում են չարախոսել այսօրվա պատանիների ու երեխաների մասին: Որովհետև.

այսօրվա երեխան ավելի ճկուն միտք ունի
այսօրվա երեխան ավելի հստակ գիտի ինչ է ուզում
այսօրվա երեխան ավելի բանիմաց է
այսօրվա երեխան բացի գրքից, այլ ինֆորմացիայի աղբյուրներից է օգտվում

Վերջերս գնացել էինք Նարեկ Դուրյանի <<Քաջ Նազարն ու երեխաները>> ներկայացումը դիտելու: Բեմում Դուրյանն էր` Նազարի դերում, իսկ մյուս հերոսներին` Ուստիանին, Քահանային, գուղացիներին մարմնավորում էին 12-14 տարեկան տղաներ ու աղջիկներ: Անկեղծ եմ ասում, ընտանիքիս հետ մեծ բավականություն ստացանք, 4ամյա որդիս մի շնչով` առանց մի րոպե գլուխ թեքելու, նայել է ողջ ներկայացումը, մի շաբաթից ավել էլ եղբոր` 10ն ամյա որդուս հետ, անընդհատ մեջբերում էին ներկայացման կատակներից ու երգերից: Պետք է տեսնել, թե ինչպես են փայլում այդ երեխաների աչքերը, որոնք բեմում են ու ողջ եռանդով մեզ են փոխանցում դասականի հումորը` դուրյանական համեմունքներով:

– Նազա~ր, Նազո~ւլիկ,- կանչում էր Ուստիանը, որ համոզի Նազարին տուն մտնել, որ ավելով ջարդը տա……..

Իսկ ոնց էին ծիծաղում ու փայլում Դուրյանի աչքերն ամեն ստացված դրվագի ընթացքում, երբ գործընկերը իմպրովիզներ էր անում, մի երկու անգամ նույնիսկ չդիմացավ ու փռթկաց` անսպասելի հումորից:

Բա ոնց չհիանաս այսօրվա երեխաներով, որոնք անկեղծ են, անկաշկանդ, տաղանդավոր ու քեզ են վերադարձնում այն, ինչ ներդրել ես նրանց մեջ` ավելի որակյալ դրսևորումներով ……..

6 Responses to Մեր ժամանակ այդպես չէր

  1. Նելլի says:

    Իրոք, խելացի են, ճկուն ու անսպառ երևակայությամբ… Հատկապես Մարկոն, ով չգիտի, ասեմ, Արաքս Թադևոսյանի 4-ամյա համով որդին ա…

  2. Սարգիս says:

    Մեկ-մեկ լսում եմ նաև խոստովանություններ, որ իրենց ժամանակ էլ էր նույնը:
    Ոչ բոլոր մեծահասակներն են դժգոհում ապագա սերնդից, ավելին` հիանում են, որ արժանի հետնորդներ ունեն: Ար

  3. GOHAR says:

    Bravo Arax,iroq vor nor serund@ aveli banimac e u aveli jkun mitq uni.Es uzum em grel nerkayacman masin,nayel em mi qani angam,hiacats em te Narek Duryani ,te erexaneri xaxov.Bravo Narek Ohanichin,vor ayd erexanerin hamakargchayin xaxeric u bakum xaxaluc baci, dardzrec arvestaser.Ba erexaneri ergn u par@,ba nranc improvizner@.Apsos,vor eteric qich e xosvum ayd nerkayacman masin,petq e xraxusel aydpisi proektner@.Hajaxeq yev hamozvats em,vor mets bavakanutyun kstanaq u kxndrem banadzevi lragroxnerin,vor reportaj patrasten ayd nerkayacman masin.

  4. GOHAR says:

    QAJ NAZAR nerkayacum karox eq ditel TIKNIKAIYN TATRONUM

  5. Lilit says:

    avag serund@ boxoqum e krtser serndic, moranalov vor henc ayd serundne krtel krtser serndin!!! Bayc eli lava,vor der kan mardiq ovqer hianum en irenc hetnordnerov!

  6. aram says:

    Դե իհարկե!մեր ժամանակ էսպես,մեր ժամանակ ենպես,մեր ժամանակ… այդպես եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում:եկեք տեսնենք այդ երբ է այդ ‘մեր ժամանակը’?մինչև 23-25 տարեկան, երբ կայանքը վայելում ես բառիս բուն իմաստով, երբ քեզ քիչ է հետաքրքրում շաատ բաներ, ինչին ավելի մեծ տարիքում սկսում ես կարևորություն տալ, երբ արարչից , այս կյանքը կառուցողից [համենայնդեպս էդ տարիքում այդպես է թվում] չես վերածվել հանդիսատեսի, գնահատողի, քննադադի.հիշեցի, երբ մայրս պատմում էր իրենց ժամանակից, աչքերը կայծկլտում, դեմքը մի երանելի արտահայտություն էր ստանում: ու ես, չարագործ ավազակի, նման հաշվում էի թե երբ է եղել այդ ‘իրենց ժամանակ’ը ու օ զարմանք նախորդ դարի մինչ 50ական թվականները:պատկրացնում եք? սով պատերազմ, մարկային ու քաղաքական բոլլոր իրավունքներից զրկված , վախի ու բանսարկությունների մի ժամանակաշրջան, երբ…էհ իինչ աներ խեղճ մայրս երբ իրեն բաժին հասած երանելի տարիները համընկել եին այդ դաժան ժամանակաշրջանի հետ:այնպես որ համոզված եղեք գալու է մի օր, երբ դուք էլ ասելու եք էէէէէ, բա մեր ժամանակ?…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *