Մեր Մեծ, Չաղ ու Ախալքալաքի հարսանիքը

Published On December 18, 2010 | By Մանու Իրիցյան | արխիվ

Հինգ օր մնացինք Ջավախքում: Լրագրողներ հաճախ են գալիս, բայց այսքան երկար գրեթե ոչ ոք չի մնում: Ամբողջ Ախալքալաքն ու հարակից մի քանի գյուղերը մեզ շատ լավ էին ճանաչում: Ամբողջ օրը կամ նկարահանման էինք կամ հարցազրույցների: Վերջին օրը հրավիրված էինք հարսանիք: Գնացինք վարսավիրանոց, չէ սալոն, ինչպես վարսահարդարը ներկայացրեց իր սրահը: Մոտ երկու ժամ մնացինք, վերջում արժանացանք մեր նկարահանող խմբի ծիծաղին, երբեք այդքան վատ տեսք չէինք ունեցել: Իսկ ախալքալաքցու հարսանիքի վերջին անգամ մասնակցել էի մի չորս-հինգ տարի առաջ. քեռուս տղայի հարսանիքն էր:

100_0515Հասկացա, որ շատ բան է փոխվել: Նախ երգացանակը բավականին թարմացվել էր, հետո կանայք ավելի նորաձեւ են դարձել: Բայց, միեւնույն է, ախալքալաքցու հարսանիքը մնում է ախալքալաքցու հարսանիք` մարդաշատ, աղմկոտ, մի քիչ անհասկանալի, բայց ուրախ: Հատուկ ռեպորտաժի թիմը ոչ հարսի կողմից էր բարեկամ, ոչ էլ փեսայի, մենք թամադայի կողմից էինք: Մեր մուտքը հարսնետուն իսկական բլոգի թեմա է: Մոտ երեք հարյուր հոգու բուռն հետաքրքրությունն ու ուշադրությունը գրավեցինք, տեսախցիկը մեզնից անպակաս էր, իսկ երբ պարում էինք, ինչքան էլ տարօրինակ է, մեզ բոլոր կողմերից բջջայիններով լուսանկարում էին:

Մի քանիսը ճանաչել էին, մի քանիսը ծանոթացան, երբ թամադա Կարեն Գիլոյանը մեզ ներկայացրեց, իսկ մնացած` մոտ վաթսուն տոկոսին այս երեք օրվա ընթացքում հասցրել էինք նկարել` իրենց հոժար կամքով, կամ գրեթե ուժով, մի մասին էլ թաքուն: Որ սեղանին նայում էինք, գոնե մի հինգ հոգու հետ հանդիպել, հարցազրույց էինք արել: Դե պարզ է, օրը մոտավորապես երեսուն նկարահանում էինք անում: Մի քանի ժամ հետո մեծ դժվարությամբ մեզ բաց թողեցին, երբ երդվեցինք, որ մի օր էլի կգանք Ախալքալաք, թեկուզ առանց տեսախցիկների:

9 Responses to Մեր Մեծ, Չաղ ու Ախալքալաքի հարսանիքը

  1. Զառա says:

    :)Հուսով եմ շատ չեք մրսել, Մանու ջան:
    Մի քիչ կարոտս առա: Հուսով եմ հաջորդ անգամ կհասնեք մեր հեռավոր գյուղ` Կարզախ:

  2. Manu says:

    Zara jan, arajin erku ory shat mrsecinq, bayc heto kam sovorecinq, kam el taqacav:):)

  3. anush says:

    manu jan chhaskaca PR er te patmutyun kam tpavorutyun?

  4. Manu says:

    anush jan, es el chhaskaca, um PR-y piti liner??? ev heto, blogy entadrum e henc tpavorutyunner en, ete chgiteq???//?

  5. Hasmik says:

    Manu jan shat zaveshtali er, patkeracri, inch vichakum eq exel)))))bjjayinerov nkarelu masy verjn er)))))))

  6. Nelli says:

    Խոսք եք տվել, պետք է վերադառնաք 🙂

  7. Manu says:

    es ayspes, te aypes kveradarnam:):)

  8. mayush says:

    SHAAAAAAAAAAAAAAAAAAAAT KCANKANAYI VOR MI OR EL MASNAKCEIQ GYUMRVA HARSANIQI AY ETA ISKAKAN HARSANIQ@

  9. Հայկ says:

    Ես խոստանում եմ, որ երբ ամուսնացա կհրավիրեմ իմ հարսանիքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *