Մեր ռեմոնտչիկներն ու ՏՏ-ն

Published On April 9, 2011 | By Մանու Իրիցյան | արխիվ

Գիտեմ, որ զզվեցրել եմ այս թեմայով, բայց ամեն մի օր մի նոր բացահայտում եմ անում: Էլի խոսելու եմ մեր ռեմոնտչիկների մասին: Ուրեմն, երեք եղբայր են, երեքն էլ մի տանն եմ ապրում, բայց գալիս են տարբեր ժամերի` ով, երբ ուզում է: Երբեք իրարից տեղյակ չեն լինում: Ասել եմ նաեւ, որ մեր ռեմոնտչիկները  շատ են սիրում մտել Օդնոկլասնիկի կայքը: Ամբողջ ընտանիքով այդ սոցցանցում են: Ավելին, ինչպես երկրիս կեսն օդնոկլասնիկիի իրենց էջը  համարում են կայք: Բայց դրանով հանդերձ, մեր ռեմոնտչիկները շատ մոբայլ են ու ճկուն նոր տեխնոլոգիաների նկատմամբ. սկսել են մեզ հետ շփվել այդ սոցցանցի միջոցով.

Մեր տնից ում տեսնում են կայքում, գրում են, ասում են, թե երբ են գալու, հարցնում են, թե ինչ են անելու այդ օրը: Վերջին կիրակին այն բացառիկ կիրակիներից էր, երբ ես տանն էի ու, այսպես ասած, ռեմոնտի պռառաբ ինքս ինձ էի նշանակել, ասում էի, թե ինչպես պետք է կտրել ու գտնել պաստառի ճիշտ նախշը եւ այլն: Իհարկե, վերջում էլի պարզվեց, որ սխալ են չափել ու մեր պատն ավելի երկար է, քան պաստառը, բայց լավ է, որ ամբողջ սենյակի բոլոր պատերին չի լինելու պաստառը, այլ միայն մեկ: Ամեն դեպքում, առավոտյան, երբ ինտերնետում զվռնում էի, տեսա ինձ նամակ է գրել մեր ռեմոնտչիկներից մեկը:

Հարցնում էր, եթե իմ ասած վերջնաժամկետներում ավարտի իր գործը, արդյոք ես իրեն կտամ դռուժիտ?:Ճ:Ճ:Ճ Դե, ինչ արած, ես շատ եմ ուզում քնել, արթնանալ ու, ի վերջո, ապրել մաքուր տան մեջ: Խոստացա, որ, այո, կընդունեմ ընկերության իր առաջարկը: Սա էլ, որպես բոնուս, օդնոկլասսնիկի մասին մի բլոգ, կարդացեք. http://vahena.livejournal.com/1438.html

11 Responses to Մեր ռեմոնտչիկներն ու ՏՏ-ն

  1. Sona Israelyan says:

    🙂 :-):-)

  2. Արտակ Գևորգյան says:

    Ovqer urishneri angragitutyunn en kritikai entarkum, tox mek angam irenc nyuteri vrayov ancnen… chi xangari.

  3. Ararat says:

    Vay iroq inch hetaqrqir a,verchn er ….es tamaya arden 😀

  4. Արփինե Մինասյան says:

    Մանու ջան չեղած դեպքում դու կարող ես էդ ռեմոնտչիկներին отклонить անել և ձեր տան ռեմոնտը ինքդ անել:Ի դեպ ասեմ, աղջկա համար առաջին ռեմոնտը ձանձրույթ չի թվա, վատ գործ չէ, իմ փորձից եմ անում:Եթե ժամանակ ունես և նպատակասլաց ես, կարող ես հիանալի կերպով վերանորոգել տունը…Երբ անցած ամառ հայրս խոպանում էր, ես ու մայրս գործի կպանք. ննջասենյակի պատերը քերեցինք, շպակլովկա արեցինք, մի լավ մեզ տանջեցին, փոշի կուլ տվեցինք ու վերջապես պատերն արևի գույն ստացան:Ահա և վերջ…

  5. Եղիշե says:

    շատ հետաքրքիր էր: Ի դեպ,ինչպես ասում են համապատասխան արհեստավորները,ժամանակակից ուշացումը միակ միջոցն է թերի աշխատանքի դիմաց հաճոյախոսություններ լսելու…

  6. Ani says:

    Մանու համաձայն եմ նախորդ քոմնեթ գրողի հետ, շատ սխալ նախադասություններ եւ առաւել եւս վրիպակներ ունես ինքդ: ու մի բան էլ. իսկ դու գիտե՞ս քո ամենամեծ թերություններից մեկը եթերում ինչն է, սա նաեւ Գոհար Մանուկյանին է վերաբերում. շատ արագ եք խոսում, հոգնեցուցիչ ու խլացուցիչ: Գիտեմ հիմա կհարձակվեն վրաս, բայց եւ այնպես 🙂

  7. Մանու Իրիցյան says:

    Արտակ ջան, ինչի մասին ես խոսում?? կարելի է իմանալ? ու չհասկացա, թե ում եմ ես անգրագետ ու անկիրթ ասել?? գուցե հուշեք?

  8. Արտակ Գևորգյան says:

    Manu, im nkatarumy qez cher verabervum, ayl qo linkov nyuti hexinakin` shat sxalnerov er grvac… tox chzarmanan socialakan kayqeri statusneri vra.

  9. Eva says:

    Hetaqrqir kliner , ete ajd remontchiknery mtnein blog u kardajin ajs hodvacy (hastat el drujit chejin ta)

  10. Jora says:

    ES ODNOKLASSNIKI ARUMOV LIOVIN HAMADZAYN EM MANU-I HET…DE STATUSI PAHOVEL CHISHTA ASVATS ODNOKLASSNIKI STATUS@ STEXCECIN HAYERI 70% PILISOPA DARAN…

  11. HRACH says:

    NAX SKSENQ NRANIC VOR DER ARESTAVORNER2@ TEXEKACVAT EN INTERNETIC DA LAVA ISK INC VERABERVUMA ASHXATANQI VORAKIN APA KUZENAY ISHECNEL DEZ MI ASACVATQ THANKIC EJAN@ CKA EV MI XORURD DEZ ETE KNDUNEQ DIMEQ MASNAGITACVAT @NKERUTYAN@ U DRUJITEL CEQ TA VERANOROGUMNEL SHAT BARCR VORAKI KLINI

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *