Մի’ ծիծաղի, Skype-ը գլխիդ կգա

Published On April 22, 2011 | By Մանու Իրիցյան | արխիվ

Մի շաբաթ առաջ Ինտերակտիվի Սոցճամբար էջում բլոգերներից մեկի գրառմանն էինք անդրադարձել: Բլոգերը պատմում էր, որ իրենց հարեւաններն  ամեն գիշեր չեն թողնում քնել, քանի որ աղմկում են: Աղմուկի պատճառը ոչ թե ընտանեկան վեճերն են կամ գիշերային գինարբուքները, այլեւ տեղեկատվական նորագույն, կամ էլ արդեն ոչ այնքան նորագույն տեխնոլոգիաները, այս դեպքում Skayp-ը: Ամեն երեկո մինչեւ ուշ գիշեր հարեւանը խոսում է իր ազգ ու տակի հետ, աղմկում, քննարկում եւ այլն: Ամբողջ խմբագրությունով մի լավ ծիծաղեցինք, քննարկեցինք, անցավ-գնաց: Դե ինչ իմանայի, որ նույնը գլխիս է գալու:

Սկզբունքորեն Skayp ինսթոլլ չէի անում կոմպիս մեջ, չեմ սիրում հաղորդակցման այդ ձեւը: Ես սիրում եմ խոսել կամ Gmail-իս չատով, կամ հեռախոսով կամ գոնե facebook-ով: Բայց մամայիս ազգականներին, իսկ նրանք, հավատացեք, քիչ չեն ու հիմնականում ՀՀ սահմաններից դուրս են,  վերջերս հասել է հաղորդակցության այս ձեւը: Մամաս ստիպեց, ես էլ ինսթոլլ արեցի ու ընկա կրակը: Ամեն երեկո կոմպի դիմաց կարողանում եմ նստել միայն մեծագույն ջանքերի միջոցով, այն էլ  գիշերվա ժամը, ասենք, երկուսի, երեքի կողմերը: Մամաս քույրերի, հարազատների հետ խոսում է, սուրճ խմում, ազնիվ խոսք, չեմ չափազանցնում: Երկու օր հետո արդեն խմբակային videocall-երի ու վիդեոկոնֆերանսների անցան:

Դե մաման, Ինտերակտիվ նայում է,  վիդեոկոնֆերանսների մասին գիտի: Մի երկու օր առաջ, ես պաշտոնական հրավեր ստացա մասնակցել այդ վիդեոխոսակցություններին, պարզվեց` ոչ հենց այնպես: Ուզում էին ճշտել` իրենց հույժ գաղտնի խոսակցությունները արդյոք կարող են լսել կամ ձայնագրել: Ես ահագին ծիծաղեցի,ասեցի, որ ամեն ինչ էլ հնարավոր է տեխնոլոգիաների այս դարաշրջանում, բայց իրենց անձնական խոսակցությունները պետք է որ` ոչ ոքի չհետաքրքրեն: Ասեցի ու նորից ընկա կրակը, հիմա նորից շարունակվում է բուռն Skaypամանիան: Ուղղակի եկել ենք կոնսենսուսի, որ մինչեւ իմ գալը լինի Skayp-ը, իմ գալուց հետո համակարգիչն ու ինտերնետը ինձ կհասնեն:

24 Responses to Մի’ ծիծաղի, Skype-ը գլխիդ կգա

  1. elenoid says:

    ու քանի որ դու, ենթադրում եմ, ուշ ես գալիս, ընդհանուր առմամբ խնդիր չկա:ՃՃՃՃՃ

  2. Գրիգոր says:

    Կարծում եմ երկրորդ կոմպն է պետք 🙂

  3. Մանու Իրիցյան says:

    Կարծում եմ, երկրորդ մանուշակագույն նոութբուքն է պետք եւ, իհարկե, ինտերնետ:Ճ:երեւի վայ ֆայ

  4. Levon says:

    Վոնց եմ հասկանում.

  5. Anahit says:

    chisht a))))))ahavor aa)))))sax gisher chem qnum)))))))

  6. Mariam says:

    isk manushakaguyn@ partadir e???

  7. Mariam says:

    Manu jan nuyn iravijaknel mer tanna stipvac skaypnem anjatum gone tenc mi jam hangstanumenq duel anjati 🙂

  8. Ճիշտն ասած, այո, մանուշակագույնը պարտադիր է:Ճ:Ճ Մարիամ ջան, ես էլ եմ տենց անում, հենց նստում եմ կոմպի դիմաց, օֆֆլայն եմ դառնում:Ճ:Ճ

  9. Nvard says:

    Ժողովուրդ ջան, Ձեր մեկնաբանություններից հասկացա, որ ես լաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաավ եմ պրծել: Ինձ թվում ա, ես չէի դիմանա ու մի գեղեցիկ օր էդ սքայփ կոչվածը անինսթոլ կանեի:D

  10. Mariam says:

    JOXOVURD STEX ERKU MARIAM KA MEK@ ES EM,MEKNEL MYUS MARIM@,BAYC ES SHUTVANIC KAM STEX U HIMA ANUNIS KOXQIN TAR KAVELACNEM

  11. MariamX says:

    SENC AVELI LAVA!!!!!!!!MANU JAN ISK MANUSHAKAGUYN@ INCH VOR BANA NSHANAKUM????????)))))

  12. Mariam says:

    chishta erku Mariam ka meknel es em ..ay senc vor anunid koxqin tar avelacrir ktarberen incel qezel:) Manu jan du qo hangstutyan@ nayi 🙂

  13. Մարիամներից մեկին եմ դիմում:Ճ:Ճ մանուշակագույնն ուղղակի իմ սիրելի գույնն է:Ճ

  14. avetisyan says:

    աաա նույնն էլ իմ մոտ է.. մամաս ու մորքուրս իրար հետ խոսալով ճաշ են եփում 😀

  15. MariamX says:

    Manu jan lav jashak unes!!!!!!!!hamel anvand het sazuma!!!!!!!!!

  16. Ararat says:

    Es el asem de mer skype-i masin,mer tann skypemanian sksum a erekoyan jame 9 -ic minchev gishern 2-3 ,u uxekcvum a mer harevanneri patern txtxkacnelov 🙂 u en el inch harevanneri ruuuuuuuuuuuuus harevanneri 🙂

  17. Mariam says:

    Ararat jan duel anjati mer nman qo skypen u hangstaci:)

  18. Սարգիս says:

    Ընդհանուր առմամբ դուրս եկավ: Ուղղակի ոչ թե “Skayp”, այլ “Skype” 😉

  19. Qnar says:

    Inch tsanot patmutyunna,,,:)))

  20. Arpine Minasyan says:

    Manu jan mamayid harazatnery vortexic en?

  21. Լիլիթ says:

    Ես էլ կարծում էի մենակ մերոնք են skyp-ով ժամերով խոսում, նույնիսկ Նոր Տարի ու ծնունդ նշում…

  22. Նարին says:

    Շատ ծանոթ իրավիճակ:

  23. Pingback: Skype ամենուրեք interactive.banadzev.com|Blog of Banadzev Production Company

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *