Մի ոգևորվիր, որ չհիասթափվես

Published On May 5, 2011 | By Նելլի Հարությունյան | արխիվ

Նկատել եք, երբ մի բան չտեսած ոգևորվում եք, հետո ինչպես եք հիասթափվում: Եթե չեք էլ հիասթափվում, գոնե ուսերն եք թոթվում` հա ինչ՞ Ցանկացած բան, ինչի մասին շատ են խոսում, սպասելիքները մեծ են լինում, հետո, որպես կանոն, չեն արդարանում: Այդպես հիմնականում ֆիլմերն են լինում: <Անիծվածների կղզին>, պարզապես լսել էի, որ լավ ֆիլմ է: Բայց լսելուց առաջ էլ թռուցիկ մի քանի կադր էի տեսել: Դիտեցի ֆիլմն ու շատ հավանեցի, մտածելու նյութ տվեց: Հետո դուրս եկավ Դի Կապրիոյի մասնակցությամբ հաջորդ ֆիլմը` <Սկիզբ>: Այ դրա մասին, մինչև նայելը, շաաաատ լսեցի, բոլորը խոսում էին: Անասելի ոգևորությամբ նստեցի նայելու: Իրոք, լավն էր:

Օսկարի ներկայացված ամենալավ ֆիլմերից մեկն էր, եթե ոչ լավագույնը: Բայց այդքան էլ չտպավորվեցի: Հետո հասկացա` ինչու: Նախ` <Անիծվածների կղզին> դեռ մեջս թարմ էր, իսկ <Սկիզբն> այդչափ ուժեղ ֆիլմ չէր` ըստ իս: Բացի այդ, նախատրամադրվածությունն ինձ խանգարեց: Ու այդպես ամեն հարցում: Ֆիլմերի դեպքում ձևը գտել եմ: Երբ շատ են խոսում ինչ-որ կինոնկարի մասին, բում է լինում, այդ ժամանակ պարզապես չեմ դիտում: Մի որոշ ժամանակ անցնում է, միանգամայն այլ` իմ հայացքով եմ դիտում այն: Կամ հավանում եմ, կամ ոչ, բայց այդ դեպքում արդեն նախնական տրամադրվածությունն անցած է լինում ու չի խանգարում:

6 Responses to Մի ոգևորվիր, որ չհիասթափվես

  1. Mariam says:

    es @ndhanrapes filmer chem ditum…bayc du shat chisht dzeves gtel Nelli jan

  2. Գրիգոր says:

    Շատ ճիշտ մոտեցում է

  3. Hayarpy says:

    es nuyn dzevov grqeric em hiastapvum, kporcem anel aynpes, inchpes du.

  4. Lilit says:

    es el TWILIGHT filmn em mec vogevorvacutyamb nayel u ……. amenevin chem havanel!!! hamenayndeps im spaseliqner@ chardaracrec

  5. MariamX says:

    joxovurd jan xndrum em mteq es sayt@ Turqiayi drosh@ vareq iranq enqan en varel vor menq ashxarhum 1 texn enq.flagburningworld.com

  6. Anna says:

    iskapes vor aydpes e baic voch miayn filmeri depqum ayl henc mer irakan kyanqum erb vogevorvac spasum es inch vor bani u chi stacvum ayd depqum evs hiastapvum es……………

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *