Մի տնից չենք, մի հալի ենք

Published On February 22, 2011 | By Նելլի Հարությունյան | արխիվ

Ոնց եմ զզվում, երբ մարդիկ իրար հանդեպ հարգանք չունեն, հատկապես երբ նույն գործն են անում: Բլոգ էի կարդում ու որոշեցի մի բլոգ էլ ես գրել: Չեմ ուզում թեմային անդրադառնալ, թե ինչ էին քննարկում, արդեն անցած էտապ է, քոմմենթներից երկուսը մտածելու տեղիք տվեցին: Ի՞նչ է նշանակում, մենք հո հեռուստատեսություն չենք /ամենայն հավանականությամբ ռադիոյում աշխատող լրագրող էր գրողը/, որ … Իբր իրենք այնքան պրոֆեսիոնալ են, որ ամեն ախմախի եթեր չեն թողնում:

B2646847whiteՍուտ… Հարցն ախմախն էլ չէ, այլ տարրական հարգանքը կոլեգաների ու նրանց կատարած աշխատանքի հանդեպ: Երբեք չեմ հասկացել մամուլ-ռադիո-հեռուստատեսություն հակակրանքն ու քամահրանքը: Բոլորն էլ, ի վերջո, նույն գործն են անում մի քիչ տարբեր գործիքներով, բայց թողնես իրար հետևից բամբասեն, իբր մեկն ավելի պրոֆեսիոնալ է, մյուսն էլ  բանի պետք չէ: Ախր, այդ ամենը երևում է աշխատանքի վերջնական փուլում, երբ նյութը եթեր է գնում կամ տպագրվում է: Գուցե, իրար վրա անիմաստ տեղը ցեխ չշպրտենք ու, եթե որոշում ենք քննադատել, ավելի առողջ մոտենանք հարցին և հարգանք ունենանք իրար հանդեպ:

9 Responses to Մի տնից չենք, մի հալի ենք

  1. Արտակ Գևորգյան says:

    Մի օր մտա պոլիկլինիկա թերապեվտիս մոտ, որպեսզի ուղղի ինձ այլ բժիշկի մոտ, սա էլ սկսեց փնովել թե “Բան չի հասկանում, ջահելա, խամա, միհատ լավ մասնագետի տեղ ասեմ գնա իրա մոտ, 10.000 կտաս կընդունի, հետո էլ կասի ինչ անես”: Գնացի, բայց ոչ իր ասած բժիշկի, այլ հենց մեր պոլիկլինիկայի “ջահել, խամ ու բան չհասկացող” բժշկուհու մոտ: Մարդը իր գործը գերազանց կատարեց, ես էլ շատ գոհ մնացի, նույնիսկ կոնֆետներ գնեցի ու նվիրեցի: Ոչինչ չասացի իհարկե, բայց պարզեցի, որ թերապեվտի խորհուրդ տված բժիշկը հենց իր ամուսինն է: Պայմանագիրս խզեցի և նոր պայմանագիր կնքեցի այլ թերապեվտի հետ:

  2. Liana.K says:

    Նույն հակակրանքը ու անառողջ մրցակցությունը կա ցանկացած բնագավառում: Ամենաշատը նույն խնդրի առաջ կանգնեցի, երբ համալսարան ընդունվելու համար սկսեցի դասախոսի մոտ պարապել: Մաթեմիս դասախոսը դպրոցի դասատույիս էր փնովում, դասատուս` դասախոսիս: Նույնն էր նաև ֆիզիկայի ու հայոց լեզվի դասատու- դասախոս հարաբերություններում: 😀

  3. Nelli says:

    Արտակ, տարիքը միայն օգնում է այն դեպքում, երբ դիմացինդ խելացի է, իր գործի գիտակն ու հետևում էլ տարիների մեծ փորձ ունի կուտակած, բայց լինում են դեպքեր, հազար տարի էլ աշխատեն, միևնույն է… Իսկ ջահել, չի նշանակում վատ մասնագետ, եթե մարդն իր գործին պատասխանատվությամբ է մոտենում ու պրոֆի է, տարիքն ինչ կապ ունի? Այնպես որ, շատ էլ ճիշտ ես արել, որ էտ մեծ ու հաստատ կլոր տյոտյային չես լսել:

  4. Nelli says:

    Տհաճ երևույթ է: Խոսելու փոխարեն գործն ամեն ինչ ցույց է տալիս, էլ ավելորդ վատաբանելը որն է?

  5. Միայնակ գայլ says:

    Արհեստավորների մեծամասնությունն էլ նման բնավորության տեր մարդիկ են: Պրոֆեսիոնալ հիվանդություն է: Իսկ ինչ վերաբերում է տարիքին, ապա ինչպես “Սայաթ-Նովա” ֆիլմում աշուղ Ֆաթուլլան է ասում. Շնորհալի մարդուն` տարիքը շնորհք է ավելացնում:

  6. Nelli says:

    Բայց անշնորհքին անգամ տարիների փորձը չի փրկի, միայնակ գայլ 🙂

  7. Միայնակ գայլ says:

    Նելլի ջան, խոսքս շնորհալի մարդու մասին էր:

  8. Nelli says:

    Ես այդպես էլ հասկացա, միայնակ գայլ, պարզապես հակառակ բևեռն էլ նշեցի:

  9. RSE says:

    Asum en Tariqi het galis e imastutyun, porc, xelq…. ev ayln
    bayc patahum e vor tariqy galis e MENAK

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *