Նմանը նմանին է գտնում

Published On May 13, 2011 | By Ընթերցող | արխիվ

Արփինե Մինասյան

Վերջերս ինձ համար պարզ դարձավ, որ կյանքը զուգադիպությունների շղթա է… Բացատրեմ, թե ինչու. դեկտեմբերն էր, երբ ազատ ժամանակս թույլ տվեց ցուցահանդես գնալ, որոշեցի այցելել Նկարիչների միություն: Տոմսավաճառի խոսքից հասկացա, որ տոմսեր են հարկավոր, իմ հարցին կողքիս աղջիկը շտապ արձագանքեց.

-Ես ավել տոմս ունեմ, ընկերուհուս համար էր, ինքը չի գալու, եթե ուզում եք, կարող եմ ձեզ տալ: Պարզվեց այդ օրվա համար տոմս հարկավոր չէր, մյուս օրվա համար էր նախատեսված: Կողքիս անծանոթուհու հետ տոմսի շուրջ սկսված զրույցը վերածվեց հարցուփորձի…ու շատ բան պարզվեց, երկուսիս անունն էլ ավարտվում էր ինե-ով, ինքը Վարսինեն էր, ես` Արփինեն, նա դասախոս էր, ես` ուսանող, նա 2-րդ մասիվում էր ապրում, ես` 4-րդ, նա 31 տարեկան էր, ես` 21, նրա ծննդյան օրը մարտի 14-ին է, իմը` փետրվարի 14-ին, ես խելառ եմ, նա նույնպես և այսպես, այսպես…

Հետաքրքիր է, իսկ Ձեզ հետ նման բան պատահե՞լ է…

5 Responses to Նմանը նմանին է գտնում

  1. Vahagn says:

    Iharkeee
    zorakochveci banak, chanaparhin parz dardzav vor erku Vahagner kan, erkusi azganunn el Harutyunyan, erkuss el petq e carayenq Vayqum, zinvorakan erdumic heto apsos gumartakner@ tarber exan:) misht shpotum ein im namaknern iren ein talis kam hakarak@, tesekcutyunnern el nuynpes, hayranunov ein tarberum,

  2. Armine says:

    Իսկ ես մեկ այլ բան եմ նկատել: Երբ ինչ-որ մեկին ծանոթանում եմ, մեկ-երկու բառից պարզ է դառնում, որ ընդհանուր ծանոթ ունենք: Դե, հաշվի առնելով Երեւանի փոքր լինելու փաստը, գուցե տարօրինակ բան չկա, բայց ախր շատ հաճախ եմ ծանոթներիս ծանոթների ծանոթը դառնում-:ճ

  3. Արփինե Մինասյան says:

    Հա մի բան էլ , երբ 3-րդ կուրսում էի սովորում, մեր ֆակուլտետում ինձ մոտեցավ մի աղջիկ, հարցրեց Արփինեն ես եմ, ասեցի հա:Պարզվեց ինքն էլ 2-րդ Արփինե Մինասյանն է 2-րդ կուրսից:Մեր ֆակուլտետի Դավիթն էլ կանգնեց երկուսիս արանքում ու երազանք պահեց, չգիտեմ Դավոյի երազանքն իրականացավ, թե չէ, բայց մեր Դավոն բանակ գնաց, որ գա կհարցնեմ…

  4. Արևիկ says:

    Իմ հետ էլ է նմանատիպ դեպքեր շատ պատահում: Համալսարանում ծանոթացա մի աղջկա հետ,ում անունը համընկնում էր իմ անվան հետ,երկուսս ծնողները նույն քաղաքից էին, ու երկուսս էլ ծնվել էինք նույն օրը: Երևի մենք այն քչերից էինք, որ ծննդյան օրը իրար տեսնելւց ասում էինք
    – Ծնունդդ շնորհավոր:
    – Վայ մերսի, քոնն էլ. . .

  5. NA-NEE... says:

    inchpes asum en ays kyanqum vochinch henc aynpes chi linum…nax Dzer azat jamanak@,heto Varsinei @nkeruhu bacakayutyun@,patahakanutyun\`chem karcum,uxaki etpes er petq.
    Petq er vor liner ayd handipum@,vor liner mitq u amenakarevor@ vor et 2 xelarin mianain evs 10,20-@.
    p.s es im xelarin arden gtelem 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *