Նորահարսի սիրտը չդիմացավ

Published On December 19, 2010 | By Տիգրան Զարեյան | արխիվ

Շերոն Ռենսլին երջանիկ հարս էր: Բայց հարսանիքից մի քանի ժամ առաջ նա այնքան սկսեց անհանգստանալ, որ օրն ավարտեց հիվանդանոցում: Միայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա կարողացավ ի կատար ածել երազանքն ու ամուսնանանալ սիրած տղամարդու հետ: Փորձագետները պնդում են, որ պսակադրության արարողությունն ամենահուզիչն ու տագնապալին է յուրաքանչյուր կնոջ կյանքում:

imgresԻսկ նախահարսանեկան խառնաշփոթն ամենամեծ սթրեսը: Դեռ լավ է, որ փեսացուն կանխազգալով` շտապ օգնություն էր կանչել, երբ Շերոնը միայն գանգատվում էր կրծքավանդակի ցավերից: Արդեն հիվանդանոցում պարզ դարձավ, որ նա շաքարախտ ունի և տառապում է սրտի անբավարարությունից, որի մասին ինքն էլ տեղյակ չէր: Սթրեսային սանդղակում Հոլմսի և Ռագայի ամուսնության հուզատագնապը 7-րդ տեղում է: Սթրեսների առաջին հորիզոնականում կողակցի մահն է, իսկ 2-րդ տեղում` ամուսնալուծությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *