Նռան համն ու գույնը

Published On March 6, 2011 | By Ընթերցող | արխիվ

Ռուզան Յորդանյան

Փոքր ժողովուրդներին հատուկ սնապարծությամբ  ամենուրեք, նաև  ֆիլմերի տիտրերում, մենք  /հատկապես սփյուռքում ապրողներս/  փնտրում ենք -յան-ով վերջացող ազգանուններ և շատ երջանկանում ենք, երբ գտնում ենք: Հաճախ դրա շնորհիվ  նույնիսկ դիտում ենք այդ ֆիլմերը, որպեսզի հասկանանք, թե ինչ դերակատարություն է ունեցել մեր հայրենակիցն այդ ֆիլմում: Դե, հիմա լավ զգալու շատ առիթ կա, քանի որ  հայտնի հայ պրոդյուսերներ կան, և դիրիժաբլի հետ էկրանին պարբերաբար հայտնվում  են  մեր Սիսն ու Մասիսը: Բայց  ֆիլմերը երբեմն  լինում են նաև անտաղանդ և պատահում է, որ  այդպիսի ֆիլմերում  տեղի-անտեղի  հնչում է հայկական մեղեդի:

imagesՎերջերս  ռուսաստանյան  հեռուստատեսությամբ ցուցադրվեց Նռան համը սերիալը, որը, իբր, սիրային պատմություն էր` համեմված  արաբական  անծանոթ երկրներից մեկում խորհրդային  շրջանի դիվանագետների կեղտոտ  խաղերով: Ֆիլմի պրոդյուսերները հայ էին, ընդգրկված էին նաև հայ դերասաններ,  երևի թե այդ պատճառով  արաբական մեղեդիների փոխարեն  ամբողջ ընթացքում հնչում էին հայկական մեղեդիներ, ինչը շատ անհարիր էր ֆիլմի սյուժեին: Եթե հայտնի Գլադիատորը դիտելիս, իրոք, լավ ենք զգում, երբ լսում ենք  հարազատ դուդուկը, որովհետև չափավոր է օգտագործված ու տեղին, ապա հիմա տարակուսած լսում էի ու հասկանում, որ երբեք չի կարելի ոչ մի հարցում  չարաշահել….Էլ չեմ ասում, թե որքան անտաղանդ էր գլխավոր հերոսուհին, որն իր զգացմունքներն արտահայտում էր հիմնականում չռած աչքերով: Համ էլ, մի ասող լինի, թե ինչու նայեցի  ու էսքան նյարդայնացա…Մտածում եմ` լավ է վերնագիրը գոնե Նռան գույնը չէր, այլ համը, թեպետ նռան գաղափարն էլ էր յուրացված այդ օտար ֆիլմում:

2 Responses to Նռան համն ու գույնը

  1. Արտակ Գևորգյան says:

    Ինչ լավ է, որ ես չեմ տեսել այդ ամենը…

  2. Pingback: Կանացի կրքեր interactive.banadzev.com|Blog of Banadzev Production Company

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *