Շունը մարդու բարեկա՞մ

Published On March 22, 2011 | By Նելլի Հարությունյան | արխիվ

Մեկ-մեկ շներն այնպես են նայում, ինձ թվում է` մեզնից էլ շատ բան են հասկանում: Առավոտն էլ նրանցից մեկին հանդիպեցի: Աղբամանի մեջ քուջուջ էր անում: Սկսեցի խոսել հետը, հաճախ եմ այդպես անում: Նույնիսկ մի օր մեր Զորոն ասաց` Նել, դու ծաղիկների հետ խոսալուց էլ կլինես: Ու չէր սխալվում: Այս շունն էլ մի պահ մոռացավ կշտանալու իր սուր պահանջն ու սկսեց ինձ նայել, լսեց, հետո նորից իր գործին անցավ: Լուրջ հարցեր չէի տալիս, ոչ էլ խորը փիլիսոփայական մտքեր արտահայտում, պարզապես մեկ-երկու բան ասացի, նա էլ հայացքով պատասխանեց…

DSC01788Նույն օրը աշխատանքից վերադառնում եմ, նույն շունը նույն աղբամանի մեջ` էլի նույն գործին: Դե ես էլ` հին ծանոթի նման սկսեցի հետաքրքրվել որպիսությամբ, հասցրեցի նկատողություն էլ անել, թե ինչ բկլատն է: Բայց նույն պահին էլ տեսա, որ կուրծքը կախված է, հաստատ, նոր էր ձագ ունեցել: Հասկացա, թե ինչու էր առավոտից իրիկուն աղբամանը քչփորում: Չէի հասցրել մի քայլ էլ անել, երբ մի կին սկսեց քարեր շպրտել շան ուղղությամբ ու գոռգոռալ` դե հերիք էղավ էլի, ամբողջ օրը գալիս, ինչ կա, չկա մեջը, հանում, թափում եք, սաղ զիբիլ անում:

DSC01785Շատ բարկացած էր երևում, նույնիսկ հետի փոքրիկ աղջիկը չմեղմեց զայրույթը: Խեղճ շունը չհասկացավ` ինչ է ուզում այդ կինն իրենից, ինչու է հայհոյում, բայց մի բան պարզ էր, պետք էր շուտ լքել աղբամանը, քարերի տարափը չէր դադարում: Շատ բարկացա, ինչ մեղք ուներ խեղճ շունը, ընդամենն ուզում էր սնվել: Տեր չունի, որ կերակրի, ոնց կարողանում է, որտեղից հասցնում է, օրվա ուտելունը հայթայթում է: Բայց մյուս կողմից էլ կինն այդտեղ է ապրում, նրան էլ կարելի է հասկանալ, այս մեկի նման քանի շուն է գալիս ու քանդում աղբամանը, աղբը տարածում: Մի խոսքով, անհարմար ու մի քիչ էլ տխուր իրավիճակ ստացվեց: Մի կողմից կինն` իր բողոքով, մյուս կողմից` շունն իր տխուր ու սոված հայացքով: Կնոջ հոգսը շան պետքը չէր, շան հոգսն էլ` կնոջ պետքը…

10 Responses to Շունը մարդու բարեկա՞մ

  1. Lilit says:

    ankexc asac achqers mi pah lcvecin vor kardum ei!!!! shnerin shat em sirum, hamenayndeps marduc vor havatarim en u gone chen davachanum!!!! isk mardun incha mnum vor anen shneri hamar` mi ktor hac tan kam el irenc chasheri avelcukner@, voch te xorovac u chgites incher!!!! aynpes vor hargeli hamaqaxaqaciner havataceq shneric aynqan vnas chka inchqan vor mardkancic!!!!!

  2. Sona Israelyan says:

    vay xexch shun. 🙁 tesnes erbeve kirakanana shun pahelu im erazanq@ … husov em kirakanana. cnoxners chen toxnum tan@ shun unenam..husov em hetagayum erb im @ntaniq@ unenam.voch voq chi argeli indz 🙂 mi pujurik u sirunik shnik enenal………

  3. Արփինե Մինասյան says:

    Յուրաքանչյուրն ապրում է իր համար, բայց ցավն այն է, որ մեկը խանգարում է մյուսին…ինչ արած, կյանքն է էսպիսին…

  4.   says:

    Ete dzez aydkan shat er hetaqrqrum ayd shun@ uremn lav kliner vor taneiq u duq paheiq dzer isk tan@.

  5. Նելլի says:

    Շներն ու ընդհանրապես կենդանիներն ու ընդհանրապես շնչող ամեն ինչ էլ ինձ հետաքրքիր է: Բայց տունը պահելը պարտադիր չէ, կարող ես նրանց պարզապես չխանգարել ապրել, գոնե մինչև այն պահը, քանի դեռ կյանքիդ վտանգ չի սպառնում: Եթե հետաքրքիր է, կարող եմ ասել, որ ես ունեմ շուն, բայց տանը չենք պահում, այլ փոքրիկ այգում: Իսկ բլոգում խղճալը, պահելն ու չպահելը չէր հարցը, այլ կյանքի պարադոքսը:

  6.   says:

    es tan@ aselov inkati chunei xohanocum kam arandznaseniakum.
    Hima ancnenq bun nyutin, ba inch et shnerin toxnenq drsum u amen ancnox darcox vaxecni harva&i ba yr mnac ynkerasirutyun@… che ays harcov petq e zpaxvi naxaraxutyun@ ayl voch te anhat(im kar&iqov)

  7. Նելլի says:

    Նախարարությունը կամ քաղաքապետարանը դժվար էլ հիմա զբաղվի այդ հարցով, գոնե լրջորեն, ոչ գալչկայի համար: Իսկ մինչև այդ, կարծում եմ մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է փոքր-ինչ ըմբռնումով մոտենալ այդ կենդանիներին: Եթե չեն օգնում, գոնե չվնասեն:

  8.   says:

    lav klini vor haskana ayl voch te haskacnenq.

  9. Boom says:

    Նախ գոնե պետք է պայքարել գոնե շներին վերացնելու՝կրակելու դեմ,գոնե բազմացման դեմ կիրառեն ամորձազատելու միջոցով,թե չէ աչքիդ դեմը դնում կրակում են,ճիշտ է ես էլ ետ մարդկանց գործն է,բայց չես հասկանում էտ մադիկ խիղճ չունե՞ն:

  10. Dav says:

    et vor mardik en taprtum vo4 mek 4i tesnum bayc vor shunna tapum miangamic nkatum en!!!!!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *