Ո՞վ է ուզում դառնալ Պարֆեոնով

Published On December 14, 2010 | By Գնել Նալբանդյան | արխիվ

Պարֆեոնովի ելույթը ( http://www.youtube.com/watch?v=QK1UiNRgbos ) մնաց ինտերնետում: Այն չհեռարձակվեց հեռուստաալիքներով, չդարձավ հրապարակային քննարկման առարկա` հեռուստաեթերում: Ինտերնետում քննարկումներ կամ գոնե արձագանքներ եղան, հեռուստաեթերում` ոչ: Գուցե ե’ս ուշադիր չեմ հետևել եթերին:

Որևէ հեռուստաալիքի որևէ ղեկավար կարող է պաշտոնյային բնորոշ հանդարտությամբ ու դեմագոգին վայել համոզիչ ձայնով բացատրել, որ Վլադիսլավ Լիստևի մրցանակին արժանանալու առիթով Լեոնիդ Պարֆեոնովի հինգրոպեանոց ելույթը տվյալ հեռուստաալիքի (ՌԴ Առաջին ալիքի) եթերային քաղաքականության խնդիրն է, և ամենևին էլ սարսափելի չէ, որ այլ ալիքներ (ՌԴ-ում կամ ՀՀ-ում) դրան պարզապես չեն անդրադառնում:

4Պարզ է, որ այդ պաշտոնյային չես էլ կարող բացատրել, որ խնդիրը Առաջին ալիքի <<կորպորատիվ միջոցառմանն>> անդրադառնալը չէ: Խնդիրը, կամ ավելի ճիշտ` հիմնախնդիրը լրագրության ուծացումն է. ահա ինչի մասին է խոսում Պարֆեոնովը: Չէ՞ որ նա խոսում է այն սարսափելիորեն սովորական դարձած չարիքի մասին, որի տակ կքած են ոչ միայն Ռուսաստանի լրատվամիջոցներն ու լրագրողները, այլ նաև Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի…

Հայաստանյան հեռուստաալիքները, որքան տեղյակ եմ, Պարֆեոնովի <<հեռուստաապտակը>> համարել են ուշադրության ոչ արժանի իրողություն: Բայց ինտերնետում միանգամայն այլ իրականություն է: Այստեղ չկան ինտերնետի ղեկավարներ: Ինտերնետն ազատ տարածք է, որտեղ դու կախված չես հեռուստաալիքի ղեկավարի ճաշակից, քմահաճույքից, զայրույթից, լկտիությունից, հրահանգից, խոստումից, վճարումից, ստախոսությունից, դեմագոգիայից… Ինտերնետում ոչ ոք չի կարող քեզ հրամայել, որ ինտերնետից ազատվելու դիմում գրես` այլ ինտերնետ տեղափոխվելու կապակցությամբ:

Ահա այդ <<ազատ, անկախ ու միացյալ>> ինտերնետի <<հայկական տարածքում>> ես գտա Արամ Աբրահամյանի զրույցը Մանանա Ասլամազյանի հետ ( http://www.youtube.com/watch?v=tN4Qb89btBM ): Այս զրույցում Մանանան հիշեցնում է, որ Պարֆեոնովի ասածում որևէ նոր բան չկա. նա ասաց այն, ինչը վաղուց և շատ լավ գիտեն բոլորը և հատկապես հեռուստաղեկավարները: Բոլորս մեր խոհանոցներում սիստեմատիկ նեղսրտում ենք` Պարֆեոնովի խոսքի ամեն կետին նվիրելով բազում ժամեր: Բայց առաջին անգամ էր, որ հեռուստամասնագետն այս ամենն ասում է հեռուստաղեկավարների երեսին, և սա անում է հրապարակորեն` պաշտոնական միջոցառման ժամանակ, երբ, թվում է, միայն պրոտոկոլային տեքստերն են հարիր հանդիսավոր պահին:

5Մի քիչ` հանդիսության մասին: <<Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա>> հիմնադրամը և ՌԴ Առաջին ալիքն այս մրցանակը սահմանել են 2010թ. մարտի 1-ին` Լիստևի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ: Մրցանակին կարող է արժանանալ այն կոլեկտիվը կամ անձը, որը ՌԴ-ում դարձել է տարվա հեռուստաերևույթը: Մրցանակը համարժեք է 1 միլիոն ՌԴ ռուբլուն: Մրցանակը հանձնելու հանդիսավոր արարողությունը նոյեմբերի 25-ին ուղիղ հեռարձակվել է Առաջին ալիքի սայթով, նաև www.vesti.ru, www.tefi.ru սայթերով: Հեռարձակման ինտերնետ-գործընկերն էր RuTube վիդեոհոսթինգը: Այդ նույն` հանդիսավոր միջոցառման ժամանակ` 2010թ. նոյեմբերի 25-ի երեկոյան, ՌԴ Առաջին ալիքի ռուսաստանյան հեռուստաեթերում ժամանցային շոու-ծրագրեր էին (19:00-ին` <<Արի ամուսնանաք>>, 20:00-ին` <<Թող խոսեն>>):

Ժամանց, շոու, հումոր, երգ ու պար, ձվածեղ պատրաստելու օգտակար խորհուրդներ, սրտմաշուկ սերիալներ, էրոտիկ կլիպների հաղթական տասնյակներ, ռաբիզ ենթամշակույթի դասականացում, գովազդային հեղեղումներ, մարտաֆիլմերի հերթագայություն և, այս ամենի արանքներում` վախվորած լրատվություն ոչ մի բանի մասին. սա է հայաստանյան հեռուստատեսության եթերացանցը: Սա գիտենք բոլորս:

Առաջին ալիքի թղթակցի կամ լրագրողի համար երկրի բարձրագույն պաշտոնյաները ոչ թե <<ինֆորմացիոն հումք>> են` նյուզմեյքերներ, ինչպես ընդունված է նրանց կոչել Արևմուտքում, այսինքն մարդիկ, որոնց գործունեությունը կամ անգործությունը լրատվության առիթ է տալիս, այլ ոչ մասնավոր հեռուստաալիքի այդ նույն լրագրողների ու թղթակիցների ղեկավարների ղեկավարներն են: Կարծում եք սա ե՞ս եմ ասում, Հայաստանի Առաջին ալիքի մասի՞ն: Ոչ, Պարֆեոնովն է ասում, Ռուսաստանի Առաջին ալիքի մասին: Չշփոթեք: Թեև շփոթելու բան էլ չկա. նույն սկզբունքն է, պարզապես կիրառումն է այստեղ ոչ պորֆեսիոնալ, պրովինցիալ ու <<կացնային>>:

Երկրի բարձրագույն պաշտոնյաների համար պետական դավաճանությանը հավասար բան է, եթե Առաջին ալիքի լրագրողը հանկարծ համարձակվի այդ նույն պաշտոնյայի համար անցանկալի հարց տալ: Բարձրագույն իշխանությունը հանգուցյալի պես բան է. նրա մասին` կամ լավը, կամ ոչինչ: Նույնիսկ կաղամբը ժամանակի ընթացքում կվերածվի բացառիկ խորաթափանց քաղաքական ու պետական գործչի, եթե տարիներ շարունակ լրատվական ամեն թողարկման կեսը հատկացնես նրա ազգանվեր գործերը գովերգող ռեպորտաժներին: Կարծում եք սա միայն Պարֆեոնո՞վն է ասում: Ոչ, ես էլ եմ ասում:

3Հայաստանյան Առաջին ալիքի ղեկավարները, որոշում կայացնողները չգիտե՞ն այս ամենը: Գիտեն: Նրանց ասող չկա՞, չի՞ եղել: Եղել են, կան: Բայց հրապարակավ ոչինչ չի ասվել: Ասվել է նեղ շրջանակում, ասվել է տետատետ, ասվել է բարեկամաբար, ասվել է զայրացած: Բայց ոչ` հրապարակավ: Հավանաբար այն պատճառով, որ <<Հայաստանյան հեռուստատեսության ակադեմիա>> հիմնադրամ չունենք, որը Վլադ Լիստևի (կամ մեկ ուրիշի՞) սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ կսահմաներ մրցանակ` տարվա հեռուստաերևույթ ճանաչված լրագրողին շնորհելու համար: Մնում է գտնել հայաստանյան Պարֆեոնովին:

Դժվար գործ է հայաստանյան Պարֆեոնովին գտնելը: Համաձայն եմ: Բայց չէ՞ որ առավել դժվար էր Թուրքիայում երկրորդ Հրանտ Դինք գտնելը: Այդուամենայնիվ միլիոնավոր մարդիկ փողոց եկան <<Ես Հրանտ Դինք եմ>> կարգախոսով: Այսինքն գոնե 1 պահեստային տարբերակ ունե՞նք:

<<Լրագրողին ծեծում են ոչ այն պատճառով, որ գրել, նկարել ու ցույց է տվել, այլ որովհետև դա կարդացել են, տեսել ու լսել>>: Պարֆեոնովի այս խոսքով չէ, որ ուզում եմ ավարտել միտքս, այլ այն արձագանքներով, որ հեռուստաեթերը համացանցով փոխարինած մարդիկ թողել են Առաջին ալիքի սայթում` Պարֆեոնովի հինգրոպեանոց ելույթի ազդեցությամբ, ինքնակամ, առանց լրագրողների ղեկավարների ղեկավարների հրահանգի:

5 Responses to Ո՞վ է ուզում դառնալ Պարֆեոնով

  1. Կարծիքներ ( http://www.1tv.ru/sprojects_edition/si=5817&fi=6319 ) says:

    Алексей, , | 17:26, 04/12/2010

    А когда от констатации очевиднейших фактов парфеновы перейдут к каким-то действиям?

    Сергей Борисович, , | 10:07, 04/12/2010

    Всё правильно Парфенов говорит! Всё наше ТВ и радио полностью и содержательной частью, и целями, и способами оболванивания соответствует написаной в 1960г. книге Операция брейнуошинг (Операция промывания мозгов) Воронцова. Господину Парфенову нужно быть честным теперь до конца и всё называтьсвоими именами.

    Картовая, Россия, Магнитогорск | 12:12, 03/12/2010

    Большое спасибо, Леонид Геннадьевич за честность и гражданскую позицию! Может быть, для России еще не все потеряно.

    Наталья, Россия, Москва | 17:40, 02/12/2010

    Да, Парфенов как всегда профессионально сказал то, что все говорят на кухне. Какой ужас, мы опять возвращаемся в военный коммунизм, в СССР, в будь здоров, Барин!, в Прощай, немытая Россия… Хотя о чем это я? Мы, наверное, никогда из этого и не выходили, всегда в этом жили, так, с небольшими вкраплениями НЭПа и иже с ним.

    Валерий, Россия, Москва | 17:12, 02/12/2010

    Очень правильно и очень по делу, открыто, с вызовом и бесстрашно. Среди нынешних деятелей телеэфира вряд ли кто решился бы на такой, казалось бы, нетрудный шаг, как сказать то, что думает, а не то, что выгодно

    Галина, Россия, Москва | 14:36, 02/12/2010

    Согласна со Светланой, при всем уважении к Леониду Парфенову. Сказал, что надо было сказать. Думаю, что это заигрывание с определенной частью электората накануне выборов. Вот кто заигрывает (власть или оппозиция) - вопрос. Скорее всего - демократическая оппозиция.

    Олеся, Украина, | 13:54, 02/12/2010

    Из русского телевидения и печатных изданий в украинцев создается впечатление о полном благоденствии в России, которое изредка осмеливаются нарушить опозиционные митинги. Благо есть еще интернет, откуда узнаешь сермяжную правду жизни. Выступление Парфенова - глоток свежего воздуха для людей, способных анализировать. Не сомневаюсь, что в России таких людей много, они - настоящая Россия.

    Сергей Визе, Россия, Ставрополь | 12:30, 02/12/2010

    Сергей Визе, Россия, Ставрополь, 7 лет на местном TV Все всё понимают. Сделать ничего невозможно. Спасибо, Леонид Геннадьевич!

    Алексей, Россия, Великий Новгород | 11:05, 02/12/2010

    А я в его словах обратил бы внимание ещё вот на это: Журналиста бьют не за то, что он написал, сказал или снял, а за то, что это прочитали, услышали или увидели. То есть каждый журналист должен сделать всё для того, чтобы не только талантливо подготовить материал, но и обязательно донести его до народа, добиться конечного результата, а не отмазаться словами : Я сделал всё, что мог, а там хоть трава не расти!

    Денис 31 г., РФ, Таганрог | 17:17, 01/12/2010

    Да уж, к моему сожалению, подписываюсь по каждым словом. Судя по всему, мало осталось от интеллигенции в России: …я сам никакой не борец и от других подвигов не жду. Но надо хотя бы назвать вещи своими именами., - на сегодня этого уже много!!! С другой стороны, сегодняшняя аудитория ЦТВ требует вина и зрелищ, она с лихвой получает и первое и втрое. Большая часть моих знакомых телепередачи в том числе и новости давно не смотрит.

    Алексей Сергеевич, РФ, Мурманск | 16:00, 01/12/2010

    Леонид Геннадьевич, браво! Я аплодирую Вам стоя!

    Логинов Николай, Россия, Самара | 14:48, 27/11/2010

    Большое спасибо, Леонид Геннадьевич за выступление! Разделяю Вашу точку зрения. Поддерживаю Вас. Хотя должен признать, что о том, что происходит в эфире в последние лет 5-7 не знаю - не смотрю телевизор. Еще раз спасибо и успехов!

    Турчинская, Россия, Петрозаводск | 21:52, 26/11/2010

    Странно, что на сайте, который сейчас цитирует вся страна, всего три комментария. Леонид Парфенов - один из самых достойных людей нашей тележурналистики, в этой ситуации у него не было другого варианта: или говорить правду или не получать премию Влада Листьева. Все логично. Услышать реакцию властей очень хочется, но надежда на это - утопия.

    Светлана, Россия, Нижний Новгород | 13:57, 26/11/2010

    Очередной крик псевдодемократичного государства. Да то, Что сказал Леонид - наиочевиднейший факт. Он сам не выразил критической позиции. Он констатировал то, что знает большой процент мыслящего населения страны. И тот факт, Что он сказал это на премии, в рейтинговое время центрального телеканала лишь подтверждает, что ему позволили сказать. Маленькая капельна дегтя. Для псевдодемократии. Чтобы было псевдоощуение, что в нашей псивдостране есть псевдосвобода слова.

    Дмитрий, , | 12:03, 26/11/2010

    всегда уважал Леонида Парфенова! молодец!

    сергей, , | 03:50, 26/11/2010

    в точку.

  2. Manu says:

    Գնել, հեռուստաեթերում ես մեկ մեկնաբանություն տեսել եմ. ԷնտԷվԷ-ի Ցենտրալնոյե տելեվիդենիե հաղորդման մեջ հենց այդ մասին կար. որ Պարֆյոնովի ելույթը մնաց ինտերնետում, ոչ մի հաղորդում չի անդրադարձել

  3. Վահագն says:

    Ոչ երկրին ա երկիր, ոչ էլ աշխարհը: Ինչ արած, պիտի համակերպվենք, չենք կարա սաղին փոխենք :(((((((((

  4. elenoid says:

    այո, իսկապես շատ «կացնային» է լրագրողի կյանքը…

  5. Klimti says:

    шноракалутун, етакркир контент ер.
    Որտեղ են երիտասարդ խանգարող լրագրողների կարծիքները ? Սարերի լռությունն ա տիրում: Էս թեմայով կարելի է նույնիսկ դիպլոմային գրել :ճ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *