Ով է ստատուսին ձայնի իրավունք տվել կամ որն է ապագայի հաղորդաշարը

Published On March 10, 2011 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ

Ինտերակտիվ հաղորդման մասին լավ բաներ գրելուց առաջ պետք է երկար մտածես ամեն բառդ ընտրես, որովհետև հաղորդման հեղինակներից մեկն ես ու ստեղծողներից մյուսը: Բայց ես որոշեցի էդպես չանել, տեղից ծանրաբեռնվածությունը մեծ է, տեղից մտածելու շատ բան կա, որովհետև Բանաձևի թիմում, որի անդամներից մեկը ես եմ, բոլորը, հետևաբար նաև ես, ապրում եմ Բանաձևում, շնչում բանաձևելեով, տանջվում ու գրեթե երկնում եմ Հատուկ ռեպորտաժ, սիստեմատիկ տանջվում չհասցնելու ու ավելի լավ անելու սինդրոմների ձեռքը, կարելի է ասել, մաշվում: Մի խոսքով, հեշտ չէ, բայց հաճելի է:

Այսքան երկար-բարակ գրեցի, որ հասկանաք, թե ինչի է պետք, որ մի փոքր գովաբանեմ հաղորդաշարը: Բայց քանի որ մասնագիտությամբ ու գործունեությամբ և, որ ավելի կարևոր է, բնավորությամբ  ժուռնալիստ եմ, առանց փաստերի չեմ կարող խոսել: Այն որ Ինտերակտիվը միակ ՏՏ հաղորդաշարն է, ինտերնետի ու բլոգերների մասին, որը բացի լուրեր հաղորդելուց նաև ռեպորտաժներ է պատրաստում, փաստ է: Նաև փաստ է, որ մենք միակն ենք, որ ցույց ենք տվել վերջին մեկ տարում Հայաստան եկած գրեթե բոլոր ՏՏ դեմքերին` Չի Ֆու ՉԱն, Ռիչարդ Սթոլման, Քրեյգ Բարրեթ, Ռոբերտ Քունրոդ և այլն` սա էլ փաստ է: 

photoiՓաստ է նաև այն, որ առաջին անգամ սովորական, իսկ իրականում անսովոր հայ բլոգերները դարձան հասանելի, կարելի է ասել տեսանելի մեր հաղորդաշարի շնորհիվ` սա էլ փաստ է: Այսինքն` մենք տվեցինք ժողովրդին ձայնի իրավունք, այնն էլ առանց գրաքննության, անգամ առանց տառաքնության ու բառափոխության: Էլ չեմ ասում սոցցանցերի, մասնավորապես ֆեյսբուքի ստատուսների ու մեկնաբանությունների մասին: Այսինքն, ստացվում է, որ Ինտերակտիվը միայն ՏՏ-ի ու Ինտերնետի մասին չէ: Այն նաև հասարակական, կարելի է ասել ժողովրդավարական ծառայություններ է մատուցում հեռուստադիտողին:

Սա հայկական հեռուստատեսությունում ֆենոմենալ նորարարություն է, համենայնդեպս մինչեւ Ինտերակտիվը, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ իր վրդովմունքը, երբեմն ցնդաբանությունը ու անհամ կատակասիրությունը կարող է հնչել եթերից, այն էլ Հ1-ով:  Լավ է, վատ է` մեր հասարակության ծնունդն է ու մտահոգությունը, ուրեմն պետք է, որ լսելի դառնա: Մեր հաղորդավարական բացումներից վերջինի ժամանակ ասում ենք`Մենք այսօր ցույց ենք տալիս այն, ինչ վաղը դառնալու է Ձեր կյանքի անբաժանելի մասը: Եվ մենք չենք ստում, որովհետև եկող սերունդն առանց Ինտերնետի ու տեխնոլոգիաների կյանք չունի, ամբողջ աշխարհն է գերության մեջ ` Ինտերնետի ու տեխնոլոգիաների ձեռքում: Ամբողջ աշխարհն է դառնում գլոբալ ցանցում ապրող անդամ:

Ֆեյսբուքը, որը, ըստ էության, սովորական կայք է` ուրիշ ոչինչ` այսօր նույնանուն թոք-շոուներ է անում, որին հյուր է գալիս Ջորջ Բուշը, Միշել Օբաման և այլն: Կարելի է ասել` ռեինկարնացիա է եղել գլոբալ ցանց:  Հետևաբար Ինտերակտիվը Հայաստանում լինելով այս տենդենցի հեռուստատեսային հիմնադիրն ու առաջնեկը` նաև ապագայի հաղորդաշար է, որովհետև այս ամենը կգա Հայաստան ու վերջնական ձև ու տեսք կստանա ապագայում: Մենք էլ կփոխվենք, հաղորդման ձևաչափն էլ, թեմաներն էլ, որովհետև Ինտերնետն ու տեխնոլոգիան միշտ են ապագային միտված: 

Էդպես Ինտերակտիվը շատերի համար դարձավ բլոգ բացելու առաջին փորձի խթան, մյուսների համար համակարգչային դաս, երրորդները ուզում են նայել ու իմանալ` ինչ կա չկա, հաջորդները տեսնում են Չի Ֆուն Չանին ու մտածում են` ա’յ, ես էլ սենց կանեմ, որ իր նման դառնամ, բլոգերներն էլ լսում ու նայում են իրենց բլոգերը, հետո հաղորդման յութուբի լինքը տեղադրում իրենց էջին ու գլուխ գովում: Անգամ ֆեյսբուքցիները շահագրգռված են լավ ստատուսներ գրել, որպեսզի լինեն Ինտերակտիվի եթերում: Սա լավ է, սա մեծամտությունը չէ, ոչ էլ փառասիրություն, որովհետև բոլորն էլ ուզում են լսելի դառնալ ու կիսվել: Այդ պատճառով է, որ ես ու Մանուն ասում ենք` Մենք այսօր ցույց ենք տալիս այն, ինչ վաղը դառնալու է Ձեր կյանքի անբաժանելի մասը: Այս ամենն ասեցի, որ ասեմ, որ դեռ շատ բան կա անելու ու շատ ավելի լավ անելու լիքը պատճառներ: Այնպես որ, Ինտերակտիվ եղեք:

6 Responses to Ով է ստատուսին ձայնի իրավունք տվել կամ որն է ապագայի հաղորդաշարը

  1. A says:

    Cer bolor naxagcern el shat lavn en u vorakov. Es bolorin hetevum em . Bravo Banacev!!!!

  2. Hasmik says:

    apreq!!!!!

  3. Liana.K says:

    Ինչպես ասում են, ամեն ինչ ասված է, no comment)))))

  4. Sona Israelyan says:

    shnorhakalutyun dzer timin bard ev hiasqanch ashxatanqi hamar…

  5. Erik says:

    de sagh asiq inch eq anum,mnuma asem MERSI U SHNORHAVOR,APREQ DZER SHNORHIV MI BAN KPOXVI NAEV BUT INTERNET OGTAGORTSOGHNERI MOT,APREQ SHAAAAAAAT SHAAAAAAT,SARUNAKEQ

  6. Eleanor says:

    Artyom jan, shat apreq..qez, dzez shat sirum em. Shat haves haxordum eq anum u shat lav haxordavar es..mi xosqov amen inch shat lava :)bayc hamel shat xor@ txa es blogercod u myus reportanerid hetevum em, maladec es aynpes quyrabar qez shat sirum em 😉

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *