Որակյալ հաղորդման 7 հատկանիշները

Published On May 31, 2010 | By Գնել Նալբանդյան | արխիվ


Սիրում եմ դիտել BBC-ի, National Gegraphic-ի պատմական թեմաներով ու ճանաչողական վավերագրական ֆիլմերը: Դա ինձ համար և հաճելի, և օգտակար ժամանց է: Նաև ինձ համար վերլուծում եմ դրանց կառուցվածքը, ուշադրություն գրավող տրյուկները, իրողությունը մի քանի դիտանկյունից ներկայացնելու` նրանց ավանդույթները:

5Հայաստանյան եթերում, ցավոք, առանձնապես հետաքրքիր հաղորդում չկա ինձ համար: Սակայն կա մի շարք, որ դիտում եմ մեծագույն հաճույքով. ATV-ի եթերում Քարից փափուկ խոհանոցային շարքն է: Հաղորդումը վարող տղամարդն այնքան պրոֆեսիոնալ է եթերում, որ մնացած բոլոր հաղորդավարները պետք է նրանից սովորեն հեռուստադիտողի հետ ազնիվ, անկեղծ ու հավասար լինելու արվեստը: Երբեք դերասանություն չի անում, ձևեր չի թափում: Նաև միակն է հայկական եթերում, որ խոսում է ԱՌԱՆՑ սխալների: Նաև միակն է եթերում, որ գիտի, թե ինչ է անելու, ինչպես է անելու և ինչու է անելու:

Այդ հաղորդման խմբագիրն էլ բացառիկ պրոֆեսիոնալ է նախապատրաստում տեսագրումը, օպերատորն էլ սուր աչք ունի և հետևում է հաղորդավարի մտքին, ռեժիսորն էլ գտել է պարզագույն ու դիպուկ լուծումներ, հաղորդման մեղեդային ձևավորումն էլ արված է աննկատ ուղեկցի մեթոդով, տեքստային լուսագրերն էլ ընթեռնելի են… Առաջին հինգ հորիզոնականների վերին կետում Քարից փափուկն է, հաջորդ չորս հորիզոնականները դատարկ են: Բայց երբեմն այնտեղ հայտնվում են Բանաձև. Հատուկ ռեպորտաժները, Ինտերնյուսի պատրաստած վավերագրական շարքերը, Արա Շիրինյանի կամ Տիգրան Պասկևիչյանի վավերագրությունները:

Վերջերս նաև շատ ուսանելի հաղորդաշար կար ԹիՎի5ի եթերում` Մենք հայ ենք: Սա հենց այն հաղորդումն էր, որ պետք է լիներ Հանրայինի եթերում, բայց հայտնվել էր մասնավոր հեռարձակողի եթերում: Հաղորդումը համարում եմ հաջողված, քանի որ հեռուստադիտողը հնարավորություն ուներ միևնույն պատմական անձի կամ գործչի մասին լսել տարբեր, նույնիսկ հակադիր տեսակետներ, որոնք արժեքավոր էին հատկապես նրանով, որ հիմնականում հնչում էին ոլորտային մասնագետների շուրթերից: Այս հանգամանքը նույնպես վկայում է հաղորդումը պատրաստելուց առաջ արված խմբագրական մեծ աշխատանաքի և հաղորդավարի` տնային աշխատանաք կատարելու մասին:

Որակյալ հաղորդումն ընտրելիս առաջնորդվում եմ 3 սկզբունքով: Առաջին սկզբունքը հաղորդումը պատրաստողի ազնվությունն է էկրանից այն կողմ գտնվող մարդու հանդեպ: Երկրորդ սկզբունքը եթերին բծախնդրորեն պատրաստված ներկայանալն է: Երրորդը հղումներ անելու մշակույթն է և անձնական կարծիքը շահագործելու գայթակղությունից հրաժարվելը:

28 Responses to Որակյալ հաղորդման 7 հատկանիշները

  1. Nora Papazyan says:

    Shat dur ekav ayn ereq skzbunqnery, vorov arajnodvum eq haxordman voraky gnahatelis.

  2. Սմբատ Ղահրամանյան says:

    Պարոն Նալբանդյան, իմ սիրած հեռուստաալիքներից է՝ BBC-ին և CNN-ը:Ցավոք, այսօր մենք մեր հեռուստաալիքներից և ոչ մեկը չենք կարող համեմատել նրանց հետ, բայց ապագայում հուսամ, որ օրինակ Հանրայինը կհասնի նրանց մակարդակին:Համենայնդպես այդ միտումը տեսնում եմ:Շատ հետաքրքիր գրառում էր:

  3. Սաթեն says:

    “Մենք հայ ենք”-ը ես էլ եմ մեծագույն հաճույքով դիտել: 🙂 Հաղորդավարն էլ, եթե չեմ սխալվում, Բախտամյանն էր:
    Միայն թե այն ՀայTV-ով էր. ոնց կարող էր էսպիսի հաղորդում ցուցադրել ալիքը, որի գլխավոր պրոդյուսերը “32”-ի Կարենն է….

  4. Սաթեն says:

    -Սմբա’տ ջան,
    *համենայն դեպս 😛 😀 😀

  5. Գնել Նալբանդյան says:

    Սմբատ ջան, իրականում մենք չենք կարող մեր առջև նպատակ դնել, որ Հանրայինը դառնա CNN-ի կամ BBC-ի պես: CNN-ը և BBC-ն միանգամայն տարբեր ֆունկցիաներ կատարող և տարբեր առաքելություններ ունեցող և տարբեր սկզբունքներով ֆինանսավորվող կորպորացիաներ են: Մեր Հանրայինի համար իրագործելի կարող է լինել արևելաեվրոպական երկրների հանրային ալիքների մոդելներից մեկը, ասենք` լեհականը կամ չեխականը: կամ Սլովակիայինը: Բայց դա էլ մեզ համար առաջիկա 10 տարում գրեթե անլուծելի խնդիր է, քանի որ դեռ չենք կողմնորոշվել, թե իրականում ինչ է նշանակում հանրային հեռարձակող: Վախենամ` մինչև կողմնորոշվենք` հանրային ալիքների դարաշրջանն ավարտվի…:Ճ

  6. Գնել Նալբանդյան says:

    Սաթեն ջան, ճիշտ ես ասում` Մենք հայ ենքը ՀայTV-ով էր… Ես ներում եմ խնդրում իմ սխալի համար: Բայց փակագծում կրկին հիշեցնեմ, որ անձերին չենք կպնում..:ՃՃՃ լա՞վ

  7. Սմբատ Ղահրամանյան says:

    Ես համաձայն եմ ձեզ հետ, պարոն Նալբանդյան:Բայց ի տարբերություն մյուս հեռուստաալիքների՝ Հանրայինն իսկապես, այդ ճանապարհին է, ուղղակի դրա համար երկար ժամանակ է հարկավոր:

  8. Արփինե Մինասյան says:

    Smbat, im karcikov, jamanaky kapvac e cankutyunic

  9. Անահիտ Մանուկյան says:

    Ճիշտ է, ես, որպես լրագրող, իմ մասնագիտությամբ գրեթե չեմ զբաղվում, սակայն սիրում եմ ԶԼՄ-ների հետ կապված ամեն ինչին մասնագետի աչքերով նայել: Կարծում եմ, որ Սարգիսի հաջողությունը ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլև ինքնատիպության և բնականության մեջ է,ցավոք սրտի, այս հատկանիշներն իսպառ բացակայում են մեր հեռուստաեթերում:

  10. Գնել Նալբանդյան says:

    սիրելի Անահիտ Մանուկյան, միանգամայն համաձայն եմ, Սարգիսը` Քարից փափուկ հաղորդումը վարողը, իսկապես մյուսների նման ոչ միմոսություն է անում, ոչ շաղակրատում է, ոչ էլ շոու-բիզ է խաղում… նա բացառիկ ազնիվ է եթերում, անկաշկանդ, գրագետ է, գիտի հեռուստաեթերի նրբությունները, և, ի տարբերություն մյուսների, իսկապես ԳԻՏԻ, թե ԻՆՉՈՒ է եթերում և ԻՆՉ է անելու յուաքանչյուր հաղորդման ժամանակ: Բայց նա նաև շատ լավ օգնական ունի` հաղորդման խմբագիրը, որը փորձառու, գրագետ, կիրթ և հեռուստատեսությունը շատ լավ իմացող մասնագետ է, ետկադրի ձայնն էլ հենց ինքն է կարդում, լուսագրային նշումներն էլ է ինքը կազմում` առանց տառասխալների:

  11. Սմբատ Ղահրամանյան says:

    Այո, ճիշտ եք հարգելի Արփինե, բայց ժամանակն ու իրադարձությունների ընթացքը կիսով չափ մենք ենք թելադրում:Այնպես,ինչպես մեր կյանքն ենք պլանավորում:Իմ կարծիքով, ժամանակի ընթացքում ամենինչ պարզ կդառնա, եթե իհարկե Հանրայինն իր տեղն ու դերը չկորցնի հանրության և հայկական հեռուստաշուկայի կյանքում:Շնորհակալ եմ արձագանքի համար:

  12. N. V. says:

    Հարգելի’ Գնել, իսկ ի’նչ կասեք «Քարից փափուկ» հաղորդաշարի անվանման մասին… Չի՞ ստվերում այն /գոնե մի ակնթարթ/ հեռուստատեսային գրագետ աշխատանքն ու հաղորդավարի նախանձելի որակները… Կարծում եմ`ստեղծագործական խումբը փորձել է հավատարիմ մնալ ժամանակակից միտումներին, այն է` վերնագրերին ու վերտառություններին, թեմաներին ու անվանումներին փոխաբերական և/կամ երկիմաստ երանգներ հաղորդել, այսինքն` բովանդակությունը «վառ փաթեթավորել», բայց, կարծում եմ, ընդամենը փորձել է: Մյուս առումներով` ոչինչ չունեմ ասելու. իսկապես, հեռուստատեսային պրոֆեսիոնալ աշխատանք է: Շնորհակալությո’ւն:

  13. Vahagn says:

    Shat ei sirum ALM herardzakvox ZARMANADARAN gitakan haxordum@…
    ditum em Atv MEC SEX POQR QAXAQUM, HAY ASPET@ HANRAYINI ETEROV EV HATUK REPORTAJ, LURER LSUM EM MIAYN ALM-IC,U A1+ INTERNETOV

  14. Գնել says:

    սիրելի N. V., շնորհակալ եմ հարցի համար: Հեռուստահաղորդման վերնագրի հանդեպ մի քիչ անտարբեր եմ, քանի որ այն համարում եմ պայմանական սիմվոլ, տեխնիկական կոդ: Այսինքն ես հակված չեմ հեռուստահաղորդման վերնագիրը դիտել որպես մտավոր միավոր, բովանդակություն կրող ինքնուրույն տեքստ: Եթե ավելի թանձրացնեմ գույները, ապա հեռուստահաղորդման վերնագիրն ինձ համար գրեթե նույնն է, ինչ գրադարանում գրքի կոդը, որը մեզ պետք է զուտ քարտադարանում քաոս չստեղծելու համար: Այսինքն հեռուստահաղորդման վերնագիրը կարելի է ազատորեն փոխարինել թվային կոդով, և հեռուստահաղորդման բովանդակությունը դրանից ոչինչ չի կորցնի: Միանգամայն այլ է գրական ստեղծագործությունը, որի վերնագիրը գրական տեքստի /վեպի, պատմվածքի, բանաստեղծության, պոեմի/ մի մասն է, երբեմն կեսը, իսկ երբեմն էլ նույնիսկ ավելին է, քան բուն գրական տեքստը: Ասածս այն է, որ ես հակված չեմ հեռուստահաղորդմանը վերբերվել որպես գրականության և հեռուստաարտադրանքից պահանջել այն, ինչ մենք սովորաբար ակնկալում ենք գրականությունից: Քարից փափուկը, համաձայն եմ, պրիմիտիվ խոսակցական շերտից, նույնիսկ կիսաժարգոնային շերտից սողոսկած բառակապակցություն է, որը հարիր է խաշի սեղանի բառուբանին /քարից փափուկ ինչ ընկավ ատամիդ տակ` կեր/: Ես, օրինակ, այն հեռուստավերնագիր չէի դարձնի: Բայց սա արդեն այլ խոսակցություն է` հեռուստատքեստի էսթետիկայի մասին: Շատ երկար ստացվեց… )))

  15. Vahagn says:

    Shat el lav stacvec ev karevor@ bovandakutyun ka gracid mej hargeli Gnel,
    haskanali u parz

  16. N. V. says:

    Շնորհակալությո’ւն ծավալուն պատասխանի համար: Իսկապես, վերնագրի առումով ստեղծագործական տարբեր «միջավայրերում» պահանջները շատ տարբեր են. օրինակ` ամսագրային ժուռնալիստիկայում ևս դրանք խիստ կարող են լինել: Բայց հեռուստատեսության պարագայում էլ վերնագիրը, ամենաընդհանուր իմաստով, մի տեսակ մեկնակետ է… գուցե առավելապես հեռուստադիտողի համար: Նա նաև վերնագիրը, անվանումը հիշելու կամ հիշատակելու առիթներ ավելի շատ է ունենում /չնայած այս դեպքում ավելի շատ ասում են` էն պոչիկով տղու հաղորդումը/… Պարզապես չարժեր այսքան անողոք լինել ու «Քարից փափուկ» անվանումը հաղորդման մյուս բաղկացուցիչներից օտարել:

    Թույլ տվեք մի ընդհանուր կարծիք էլ հայտնել… ու վերջ. ես անուղղելի լավատես չեմ, բայց ուզում եմ հավատալ, որ մեր հեռուստաեթերից էլ մի օր պատասխանատվության հոտ կգա. սարսափելի է այն ամենը, ինչում ՉԿԱ անհանգստություն, ներվ, ինչու ո’չ` տագնապ: Ու թող այնպես լինի, որ մի օր հեռուստատեսության աշխատակիցը… այո’, չքնի միայն այն մտքից, որ` լուսագրերում հայտնված նախադասության մեջ ստորակետից հետո ախր պրոբել չկար դրված … Հետո արդեն չի քնի վատ նախապատրաստվելու, իսկ թիմակիցն էլ` հենց «էդ պահին» զրուցակցին չցուցադրելու համար:

    p.s. Շնորհակալությո’ւն խիստ առարկայական դիտարկումներ ընթերցելու հնարավորություն ընձեռելու համար:

  17. Գնել says:

    ես եմ շնորհակալ մեր զրույցի համար… և միշտ պատրաստ եմ քննարկել որևէ խնդիր, որը մասնագիտական հետաքրքրություն է առաջացնում:

  18. N. V. says:

    Ես ևս մեկ հարց ունեմ: Ձեր նախկին կոմենթներից տեղեկացա, որ պատրաստվում եք հեռուստաքննադատությանն առնչվող ծրագիր, կուրս, դասընթաց կազմել կամ վարել /գուցե ճիշտ չեմ ձևակերպում/: Ի?նչ փուլում է Ձեր նախաձեռնությունը… Ինչպես կարելի է մասնակցել կամ լսել, և ովքեր կարող են դիմել: Շնորհակալությո’ւն:
    Հարգանքներով` Նանե:

  19. Գնել says:

    Սիրելի Նանե, հեռուստաքննադատության ուսումնական ծրագրի հենքը կազմել եմ, մնում է այն փորձարկել գործնականում: Այս նախաձեռնությունն առայժմ *պարտիզանական* փուլում է, այսինքն որևէ բուհում չեմ դասավանդում, որպեսզի այն մտնի, ասենք, ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսումնական ծրագիր: Բայց կարծում եմ, որ հեռուստաքննադատությունը կարող է դառնալ առանձին մասնագիտություն /ինչպես կինոքննադատությունը կամ գրաքննադատությունը/: Այս մասին ՀՀում դեռ միայն ես եմ խոսում, և հոռետեսներն ավելի շատ են, քան համախոհները… Բայց ես պատրաստ եմ այդ թեմայով զրուցել բոլոր նրանց հետ, ովքեր իսկապես, լրջորեն հետաքրքրվում են դրանով:

  20. Ani Smbatyan says:

    Es mec sirov ditum em naev Erjankutyan Mexanikan, erg ergocn em gnahatum,karcum em Xoren levonyann el e ayntex ankexc…chem karoxanum ditel Shanti, inchpes naev Armenia tv i jamancayin haxodumner@:

  21. marine says:

    Es mec masamb Shantn em ditum,manavand BANAKUM@,u erazum em vor hraver stanam et serialic,kxaxam MELOI kam MINASI dereri pes der,GYUMRII barbar@ shat lav gitem.

  22. Vahagn says:

    Anmakardakutyun en armeniayi ev shanti jamancayin haxordumner@, zavzakutyun baric bun imastov

  23. Vahagn says:

    Marine jan gone mi lav filmum cankutyun haytneir, vor der es uzum…

  24. marine says:

    Vahagn jan bayc xi?

  25. Vahagn says:

    Axr banakuuum???
    kam serilum? Parzapes tanel chem karoxanum dra hamar…

  26. Vahagn says:

    Axr banakuuum???
    kam serialum? Parzapes tanel chem karoxanum dra hamar…

  27. marine says:

    Uxxaki aseci,im baxt@ erbeq chi berel.

  28. Vahagn says:

    Marine jan xorhurd ktam masnakces qastingneri… Miguce baxtd beri ev qez hraviren voreve filmum nkarahanvel…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *