Ում եւ ինչու ենք դեմ՞

Published On May 7, 2011 | By Մանու Իրիցյան | արխիվ

Ինչպես Ֆեյսբուքում գրել էր բլոգեր Փիղը. Պարսիկները գնացին, ռուսները գնացին, մնացինք մենք մերոնցով: Հենց դրա համար էլ հիմա եմ գրում էս փոստս, մնացել ենք մենք մերոնցով մեր տանը ու կարող ենք ծուռ նստել ու դուզ խոսել: Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք այսքան ծանր տանում պարսիկների խրախճանքները մեր երկրում: Լուրջ, չեմ հասկանում, քսենոֆոբիա է, սքինխեդներ ենք, թե մոռացել ենք, որ այդ մարդիկ մեր հաշվին չեն գինարբուքներ անում:

Գալիս են, իրենց փողով ուրախանում են, խմում, պարում, գնում: Հետո՞՞ Եւ՞՞ Ինչումն է մեր խնդիրը, ոչ մեկ չգա մեր երկիր՞ Թե մոռացել ենք, որ մենք ամենաշատն ենք ապրում, աշխատում ու ուրախանում ուրիշների երկրներում: Վիրավորվում ենք, տխրում, նյարդայնանում, երբ ասենք Ռուստաստանում սափրագլուխները հերթական հակակովկասյան կամ հակահայկական ակցիաներն են կազմակերպում:

Դե, իհարկե, դեռ այդ աստիճանի չենք խելագարվել, բայց տրամաբանությունը գրեթե նույնն է: Երթուղայինի վարորդներից մեկը այդ օրերին դարակազմիկ արտահայտություն արեց, ասում է` էսի ազգ չի, մոռացել են հայ-պարսկական պատերազմը՞, որ դրանց թողնում են մեր երկիր: Դա չգիտեմ, բայց երեւի մոռացել ենք, որ այդ տրամաբանությամբ հայտնի առակի հայտնի գայլի նման ոչ մի տեղ էլ չենք կարող գնալ, ու ոչ ոք չի կարող գալ:

Լավ, երթուղայինի վարորդի տրամաբանությունն այդքան է, բա մնացածը՞ Ֆեյսբուքում նույնիսկ հանդիպել եմ հակապարսկական, թե հակաիրանական այցերի հետ կապված ինչ-որ խմբի, իսկ բլոգերների մասին էլ չեմ խոսում: Գիտեմ, բոլորի փաստարկներից մեկն այն է, որ իրենց շատ վատ են պահում, անում են այն ամենն, ինչ իրենց թույլատրված չէ իրենց երկրում, մի բան էլ ավելին: Բան չունեմ ասելու. Ինքս չեմ տեսել, բայց, որ ասում եք, հավատում եմ: Բայց ես էլ իմ հակափաստարկն ունեմ, դուք ձեզ կամ մեզ տեսել եք, ասենք Վրաստանում հանգստանալիս՞:

Ես տեսել եմ ու ասեմ, որ ավելի լավ պատկեր չէ, ազնիվ խոսք, չեմ չափազանցնում, ու ամեն տարի ավելի ու ավելի վատ է լինում, ավելի ու ավելի շատ են գնում ու ավելի վատ պահում իրենց. Իսկական գռեհիկ, անկիրթ, անքաղաքակիրթ, հետամնաց ազգի պես: Հիմա ասեք, եթե իտալացիները գային այստեղ նշելու իրենց տոները, էլի դեմ էինք լինելու, թե ուղղակի պարսիկներին ենք դեմ կամ էլ արդեն պարապությունից հորինում ենք խոսելու թեմա:

8 Responses to Ում եւ ինչու ենք դեմ՞

  1. Anna says:

    Manu jan erevi verjin tarberak@ es k@ntrei vor urish xoselu tema chunenq menq ,dra hamar el et harcern en darcel arajnaiyin mer joxovrdi hamar

  2. syuzi says:

    Շնորհակալություն, շատ լավ անդրադարձ էր, մենք հայերս սիրում ենք ուրիշներին քննադատել, իսկ մեր թերությունները հստակ չենք տեսնում, ասեմ որ ի տարբերություն թուրքերի` պարսիկները ոչ մի ժամանակում ցեղասպանություն չեն իրագործել,և հիմա մեր հայրենակիցները մեկնում են Թուրքիա , փողեր ծախսում ու ցեղասպանության ճանաչում պահանջում,իսկ պարսիկները, որ ավելի քաղաքավարի են չենք ընդում
    չմոռանանք, որ պարսիկները մեր նկատմամբ միշտ էլ բարյացակամ են,ու ինչու չէ
    թող գան, հանգստանան, դրամ ծախսեն մեր երկրում, չեմ կարծում, որ կիրթ մարդը նման <> դրսևորում կցուցաբերի……հետո էլ վարորդները( ոչ բոլորին է վերաբերում) նեղվում են, որ իրենց կարծիքի հետ հաշվի չենք նստում,ու ենթադրում են, որ իրենք ճիշտ են,երբ իրենց մակարդակին համապատասխան պատասխան չենք գտնում….

  3. -!-Narek-!- says:

    Manu jan, italacinerin dem 4en lini, qanzi bolors el shat lav haskanum enq, vor italacinern erbeq irenc parsikneri pes chen pahi. Goyutyun uni turizmi etika, tarrakan kultura u ayn azgeri nerkayacucichner@, voronq nor en hnaravorutyun stacel champordel ev “vayelel” kurortayin bariqner@, nranq parzapes shat heru en ayd tarrakan kulturaic. Baci hayeric u parsikneric eli shat azger kan, voronq anshnorhqutyunner en anum tarber erkrnerum. Mot mek amis araj mi angliakan news portalum mi hodvac a4qovs @nkav, vortegh arevmtyan evropayi nerkayacucichner@ shat gunegh kerpov nshum ein rusneri anchashakutyun@,anshnorhqutyunner@,antakt pahvacq@ ev ayln. Isk inch verabervum e parsiknerin, apa orinak indz dur chi galis ayn erevuyt@, erb srcharanum nstac es u mi xumb parsik e galis, apa nranc hachoyanalu hamar srcharan@ mek@ myusi hetevic mughamner u zzveli erajshtuyun e miacnum. Isk hay axjikneri ev parsikneri sert shpumneri masin mec hachuyqov ktoghnem vor myusner@ khosen…

  4. DISTURBED GUY says:

    zzvel enq arden mer parsik ynkerneri het durs gal man gal chi linum hognecinq heriqa bola “verin arti” qyarter ! iranc karciqov iskakan mardy petqa lini minchev arcvaqity gahavijox cholkayov, cicarabibarayin axorjak unecox koshiknerov …. heriqa eli ba meky vor mots chasec inch mexqs taqcnem amen or parsik enq cecum … es hasarakutyan mej aprel chi lini . poxanak shnorhakal lineq et azgin vor ekel en hayastan ynenc en anum vor vobshe het chgan el hargeliners amota asem avelin kerazeiq parsik txaneri vochik unenayiq ha chishat knereq mtacum eq iranq sax “gomik” en joxovurd senc ur enq hasnelu? inch vor evropaci a gali votern en ynknum isk parsiky 10000rd kargi marda? yanim cheq nkatum vor hay axkjiknerd el ynkac en iranc heteic u hay txaneri masin el chxosam et amenichic heto tars en nayum iranc u iranc debil uxexov hety hayere en xosum u chhaskanalov dimacini asacy (idep dimacinnel ira asacy chi haskanum sksum paterazmy amot a joxovurd voncvor vayri cexer linenq e s inch enq darel …. ha hay txanern el parskeren hayhoyanq giten u anyndhat krknum en parsikeneri mot u heto et xexch turistna mexavor ynenc tars en nau voncvor mard chen tesel … dranc petqa mi hat hayeli voxormal vor mi hat iranc patkery tenan nor berany sksen bacel …. husov em avelordutyunner chaseci chnayac dranc nman rassistnerin karelia…… nerver el chunem dranc makardaky nkaragrelu hamar ! iranq petqa shnorhakal linen vor inch vor meky galisa mer mot … voch te iranc anmakardakutyuny cuyc tan :@

  5. RafO says:

    Nax Manu jan qo gracneri het masamb hamamit em,uxxaki chgitem,,,erevi naxandzn a xosum mer mej,,,inch vor tex hamamit em vor petq a shnorhakal linenq irancic vor galis,pox en berum u caxsum mer erkrum,bayc bacatrem te xi chenq sirum iranc.nax vor iranq iranc chapic shat en pahum,erkrord@ vor chtesavari enq ogtvum mer erkri shnorhac ,u maenaverjum vor mer axjikneri hetevic en @ngnum u iranc pahum en nenc ,,,vor inch mexqs taqcnem,sax or@ parsik enq cecum(es mejberum er)<<<mi hat depq patmem vor texi a unecel im canoti het<<<uremn mi hat txa kar mer txaeric 26-27 tarekan txa er,naxkin sportsmen,ira hamar sax or@ ashxatum er,irikun@ nor tun er galis,mi or el es txen eli durs a galis gorcic vor tun gna,tenum a mi hat axjik a ancnum,normal hagnvac hetevic el mi hat parsik … @ngel u el chasem inch tipi arajarkutyunner a anum,es txen et axjkan asum a ari im het qayli,vor qez ban chasi eli,es parSIKIN el asum a gna eli vobshema apreik,,,,ver@ el inch gluxnerd cavacnem,qash qsoc ban,es parsikn el yani danakov uzum a xpi es txen el de parapac txa vekalum a u sran mi qani texic cakum a(inqnapashtpanutyun)u mi xosqooov es txen mi hat … patcharov 12 tari datvec,,,,indz tvum a ezrakacutyunner areciq,,,u haskacaq <>

  6. Կարինե says:

    Վերը նշված բազմաթիվ անկիրթ ու տհաս պահվածքի( շարքը ի դեպ կարելի է համալրել) պատճառով, Հայաստանը երբեք չի կարող դառնալ զարգացած տուրիստական երկիր:
    Քաղաքակիրթ եղեք, ամոթ է…

  7. Նվարդ says:

    Ժողովուրդ ջան Հայաստանում պարսիկ ծեծելը շատ հեշտ ա, ու հերոսություն կամ քաջություն պետք չի դրա համար. մենք մեր տանն ենք, իսկ են քաջերը, որ հպարտանում են, թե օրը մի պարսիկ են ծեծում թող փորձեն նույն բանը գնան Իրանում անեն:Ոնց որ սաղ ազգով երեխա լինենք:

  8. T.L. says:

    de vor hayer@ irenc pahel chgiten voch Haystanum voch el urish erknerum dra masin xoseln nuynisk avelnord e da norutyun che . bayc ay vor parsikne8in enq mec tex tali henc menq hayers da arden mer azgi verjn e.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *