ՈP, PՈ, LՈ, SՈ… գուշակի’ր ավտոհամարանիշը

Published On January 10, 2011 | By Արտակ Գևորգյան | արխիվ


Երբ Հայաստանում լույս տեսան ավտոմեքենաների նոր պետհամարանիշերը, միշտ մտածում էի, թե նրանց վրա առկա տառերը ինչ լեզվով են գրված: Նկատել եմ, որ ավտոտեսուչները իրար միջև փոխանակվող հաղորդագրություններում օգտագործում են հայկական տարբերակը` ամեն տառին կցելով նրանով սկիզբ առնող մարդու անուն, օրինակ` Ս-Ստեփան, Տ-Տիգրան, Լ-Լևոն, Օ-Օլգա, Ո-Ոսկան և այլն: Բայց վերջերս նկատել եմ, որ տառերի շարքը զգալի ընդլայնվել է, ավելացել են N,P,V,D և այլ տառեր: Հետևաբար ենթադրում եմ` նույնիսկ համոզված եմ, որ իրականում մեր հայկական պետհամարանիշերը կազմված են թվերից և լատինական տառերից չհաշված ռազմական ՊՆ համարանիշերը:

photonewԲայց… Ինձ համար մնում է մի անհասկանալի բայց: Այդ դեպքում լատիներեն այբուբենում Ո որ՞ տառն է և ինչպես՞ է այն կարդացվում: Եթե ենթադրենք, թե դա հայերեն Ո տառն է, ապա ինչպես՞ այն կարող է կոմբինացվել հետևյալ լատինական տառերի հետ ՈP,PՈ,LՈ,SՈ…

Ով՞ գիտի այս հարցի պատասխանը:

Ժողովրդի մեջ ասեկոսեներ են պտտվում, թե շուտով Հայաստանում գործելու է օրենք, որը ավտոմեքենայի տիրոջը թույլ կտա համարանիշեր պատվիրել ըստ ցանկության և ճաշակի: Դուք կարող եք պատվիրել նույնիսկ ձեր անունը  սեփական մեքենայի համարանիշի վրա: Ինչպես ասում են  փողին մուննաթ: Նման օրենք գործում է մի շարք այլ երկրներում:

11 Responses to ՈP, PՈ, LՈ, SՈ… գուշակի’ր ավտոհամարանիշը

  1. Vahagn says:

    Hetaqrqir e…

  2. ԱՄՆ-ում հենց այդպես է: Վրան գրում ես ինչ ուզում ես, նշվում է նահանգը ու թվերը, բայց թվերը արդեն պետական են տրամադրվում:

  3. Robbie Raul says:

    Շատ հետաքրիր թեմայա , ինձ էլ ա ինչքան ժամանակ այդ Ո տառի հարցը հետաքրքրում բայց պատասխան դեռ չեմ գտել 🙂

  4. marine says:

    ov cher uzi vor ir avtomeqenayi vra ir anun@ liner

  5. Vahagn says:

    Es chem uzi hastat.,

  6. marine says:

    Orinak inch patcharov?

  7. Artak Gevorgyan says:

    Ես նույնպես չէի ցանկանա անունս փակվեր մեքենայիս համարանիշին, թեկուզ անվճար: Ինչի՞ համար օրինակ դա կարվեր:

  8. Vahagn says:

    Kam um hacheli klini ir avtomeqenayi hamaranishi het ir anun@ liner?
    IM SUBYEKTIV kARCIQ@ ES CHEM UZI…
    gtnum em vor hastat gexecik chi nayvi …

  9. marine says:

    De lav hamadzayn em.

  10. Artak Gevorgyan says:

    Դա կանեն ցուցամոլ մարդիք ի’նշան նրա, թե ով շատ փող ունի, շատ հնարավորություն ունի, ճանաչում, անուն և ազգանուն ունի, հարուստ պապա ունի, թափով մամա ունի, ամենինչ ունի, բայց ճաշակ չունի:

  11. Vahagn says:

    Mianshanak aydpes e Artak jan…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *