Չէէէէէէ, ճիշտը ես եմ

Published On March 17, 2011 | By Ալկա Չիլինգարյան | արխիվ

Հայկական տասը լեգենդների մասին ռեպորտաժ նկարելիս հասկացա, որ մարդկանց շատ դժվար է համոզել, եթե նույնիսկ մի շարք փաստեր ես առաջ բերում: Բանն այն է, որ ռեպորտաժում ներկայացվում են տասը ամենատարածված լեգենդները: Դրանք այն զրույցներն են ու այն պատմությունները, որ անընդհատ պտտվում են մարդկանց շրջանակում, ու բոլորը հավատում են, որ դա ճիշտ է:

logo1Այս ռեպորտաժը նկարահանելու ընթացքում ամենահետաքրքիրը մարդկանց արձագանքն էր: Երբ մարդը մի բան լսել է ու հավատում է, որ դա ճիշտ է, նրան էլ հակառակը չես համոզի: Նկարահանումների ընթացքում ռեպորտաժի հերոսները հաճախ ինչ-որ երևույթի մասին էին խոսում ու, երբ մենք փաստերով նրանց ապացուցում էինք հակառակը, միևնույն է հավատացողները քիչ էին լինում: Մարդիկ սկսում են վիճել, չհամաձայնել, նրանց նույնիսկ մասնագետի կարծիքը չի համոզում: Դու անընդհատ լսում ես նույն պատասխաը. ՉԷԷԷԷԷ, ճիշտը ես եմ, քո ասածում մի բան էն չի…:

Իսկ թե ինչ լեգենդների մասին է խոսքը ու իրականում ինչ են դրանք իրենցից ներկայացնում, կիմանաք իմ ու Սոնայի համատեղ հատուկ ռեպորտաժից:

2 Responses to Չէէէէէէ, ճիշտը ես եմ

  1. Արփինե Մինասյան says:

    Ընհանրապես շատ դժվար է միանգամից հավատալ մի բանի, որ տարիներ շարունակ քեզ ուղեկցել է որպես ճշմարտություն:Որպես կանոն բոլորս միֆերի մեջ ենք ապրում և երբ հասնում ենք մի կետի, հասկանում ենք, որ այդ ինչ-որ բանը այն չէր, ինչը մեր պատկերացումներում էր. ստանդարտված, հաշվարկված ու հաստատված, սկսում ենք աշխարհի գոյությանն էլ չհավատալ…
    Համենայնդեպս մարդկանց այդ ամենը հավատացնելը ահավոր դժվար է…

  2. Sona Israelyan says:

    mardkanc djvar e hamozel mi ban vor grete cnvac oric en lsum…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *