Պարիր-պարիր

Published On February 5, 2011 | By Նելլի Հարությունյան | արխիվ

Պարն իմ տարերքն է: Փոքր տարիքից երազում էի, բայց այդպես էլ չհաճախեցի պարի դասերի: Միայն տարիներ անց, շատ տարիներ անց, որոշեցի, որ պետք է երազանքս իրականացնել, ու սկսեցի սիրողական խումբ հաճախել: Մի խոսքով, պարող չեմ, բայց պաշտում եմ պարը ու մի քիչ էլ պարում: Ֆիլմ, հաղորդում, որտեղ պար կա, ուրեմն ես հաստատ նայում եմ: Վերջերս տարվել եմ պարային հեռուստանախագծերով: Յութուբով ու հեռուստատեսությամբ անընդհատ նայում եմ մերն ու համեմատում դրսի հետ: Սկզբում կասկածում էի, հետո համոզվեցի. մեզ մոտ էլ ճկուն ու լավ պարողներ կան, վատն այն է, որ դրսևորվելու շատ քիչ տեղ կա: Երբ մերոնց համեմատում եմ նույնատիպ արտասահմանյան նախագծերի պարողների հետ, գրեթե ոչնչով չեն զիջում, բայց նրանք ապագա ունեն, մերոնք… չգիտեմ: Զարմանում եմ, եթե լավ պարողներ ունենք, ինչու պարային լավ ներկայացումներ շատ չեն անում, որ հանդիսատեսի աչքը սովորի, սկսի հաճախել:

imgresՕպերայում բալետային մի քանի ներկայացումներ են, թարմացումներ հազարից մեկ են անում, Աստված գիտի, թե Տանգոյից ու Սպարտակից հետո մեկ էլ երբ նոր բան կլինի: Գիտեմ, դրա համար հազար ու մի պատճառաբանություն կա: Բայց ես հանդիսատես եմ ու համարյա բոլոր ներկայացումները տեսել եմ, նորն եմ ուզում: Որպես հանդիսատես` մի նկատառում էլ ունեմ, երբ մեր երիտասարդ պարողներին համեմատում եմ արտասահմանցիների հետ, անմիջապես տեսնում եմ` տեխնիկապես գրթե չեն զիջում, բայց մերոնց կրակն է պակասում: Ինչու են նրանց պարերն այդքան կրքոտ ստացվում, իսկ մեզ մոտ` ուղղակի գեղեցիկ:

16 Responses to Պարիր-պարիր

  1. Artak Gevorgyan says:

    Սովորելու համար եբբեկ ուշ չի լինում ))

  2. Գրիգոր says:

    Իրենք ավելի աչքաբաց են, երևի դրանիցա:

  3. Nelli says:

    Ինձ էլ է այդպես թվում, Գրիգոր:

  4. Gexam says:

    Du karox es orinak carayel, Nelli jan, tekuz siroxakan qo parov. Qo aydqan maqur hogin ete nerdnes pari mej, anpayma kstacvi mi par,wori mej ev hogi, ev kirq, ev zgacmunq klini.Ete pashtum es pary, uremn parir-parir.

  5. Satenik says:

    Մեզնից ,երևի , ներքին ազատությունն ա պակասում ,երբեմն էլ համարձակությունը ,բավականաչափ ինքնավստահությունը : Վերջապես պիտի սովորենք ինքներս մեզ չթերագնահատել և ազատվել ապրելուն խանգարող բարդույթներից : իսկ քեզ Նելլի ջան շնորհավորում եմ քո երազանքը իրականացնելու , քո նախաձեռնության և համարձակության համար:

  6. Nelli says:

    Գեղամ ջան, փորձում եմ, կարծում եմ, կստացվի: Շնորհակալ եմ, Սաթենիկ ջան: Իսկապես պարը հրաշալի է, ազատ, անկաշկանդ ու թեթև, պետք է պարզապես զգալ… ու հաստատ կստացվի:

  7. Sasun says:

    Vor meronq el iranc nman et nuyn pari hamar varcatrveyin, meronc parn el krqot u krakot kliner. Bayc inch a stanum esor mer nuyn Spartakum zbaxvac artist@???

  8. Nelli says:

    Սասուն, բայց ինչ կապ ունի կիրքն ու կրակը փողի հետ? Դա կամ լինում է, կամ չէ, այլ հարց է, որ ավելի մեծ եռանդ կներդնեն իրենց գործի մեջ, ավելի շատ կպարապեն ու տեխնիկան կկատարելագործեն գուցե, բայց տեխնիկան կիրք չի, կարծում եմ:

  9. Sona says:

    MERONC MEJ EL SHAAAAT LAV PAROXNER KAN UXXAKI SHATER@ MTACUM EN VOR MEZ MOT PAREL@ APAGA CHUNI CHEN SHARUNAKUM VORPES MASNAGITUTYUN PAREL@.VONC VOR ES…….

  10. Nelli says:

    Համաձայն եմ, Սոնա… Ցավում եմ, դրա համար: Իսկապես ափսոս է:

  11. Sona says:

    CHNAYAC ES HIMNAKANUM AYD PATCHAROV CHE VOR CHSHARUNAKECI ZBAXVEL.UXXAKI VORPES MASNAGITUYUN DA CHEI @NTREL.ISK IM UZAC MASNAGITUTYAN@ EREVI TE JAMANAKI ARUMOV PAR@ XANGARUM ER…….

  12. Nelli says:

    Բայց բազա ունենալն ու ճկուն մարմինն արդեն իսկ հրաշալի է, Սոնա: Իսկ պարն ինչի հետ փոխեցիք? :Ճ

  13. Sona says:

    tntesagitutyan…hima qolejum em sovorum.u huys unem avarteluc heto tntesagitakan hamalsaran kndunvem..

  14. Nelli says:

    Իհարկե, կընդունվես, Սոնա: Բայց լավ կանես, պարը երբեք էլ չթողնես: Եթե ոչ պրոֆեսիոնալ, գոնե սիրողական միշտ կարող ես զբաղվել: Կարող ես լինել շատ լավ պարող տնտեսագետ:

  15. Sona says:

    shat shnorhakal em.

  16. marine says:

    Es el shat erkar tariner zbaxvel em parov,shat ei uzum vor henc da el liner im masnagitutyun@,bayc indz xangarec shncharutyan het problem@ u verj,el chei karox parel.Hima shat cnoxner irenc erexayin tanum en pari daseri,nayev ayn npatakov vor irenc erexan kmasnakci shat mijocarumneri artasahmanum,asum en de lava eli erexes kgna ashxarh ktena.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *