Պարսիկների ամերիկյան երազանքը Երեւանում

Published On April 3, 2011 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ


Անցած տարի ընկերներս պատմել էին, որ Նովրուզի օրերին իրանցիները Մարզահամերգային համալիրում խմում, ինչ-որ մարմնի կարեւոր մասեր են կորցնում, տժժում ու վերադառնում են իրենց երկիր:

Մի քանի օր առաջ մեր օպերատոր եւ ընկեր Կարեն Ստեփանյանը` հայտնի Կ.Ս.-ն ինձ հրավիրեց այդ համերգին: Ես էլ իմ հերթին մեր Արտյոմ Լեւոնյանին հրավիրեցի ու գնացինք իրանցիներին ուսումնասիրելու:

Սկզբում բեմի վրա իրանցի DJ-ը ինչ-որ տժժիկ երաժշտություն էր նվագում: Այդ ընթացքում դահլիճը լցվում էր պարսիկ զբոսաշրջիկներով:  Ներքեւում` հենց առաջին շարքում, երեք շիկահեր պարսկուհի էին պարում: Իմ կարծիքով` նրանցից մեկն էր լավը, Արտյոմի ապագա կարծիքով, ես ճիշտ էի: Հետո պիտի պարսկուհիներից մեկը կողքիս կանգնած հայ փրկարարին աչքով աներ, տղան անկապ ժպտար, չիմանալով ինչպես ու ինչ լեզվով կպցներ շիկահեր պարսկուհուն: Վերեւի շարքից երեք հարբած պարսիկ մեր անզոր ոստիկանին հրեին, ոստիկանը հայերեն ու բարձր հայհոյեր, միեւնույն է ոչ ոք չէր հասկանալու: Մի ուրիշ փողկապավոր պարսիկ մտներ ամբոխի մեջ ու դասական հագուստով ակումբային երաժշտության տակ գրեթե սթրիփթիզ պարեր: Մի պարսիկ ֆոտոապարատը պիտի կորցներ, մեր անվտանգության աշխատողները պիտի չիմանային, թե որտեղ է իրենց Ախրանի պետի սենյակը, պարսիկը պիտի տխրեր, ես ու Արտյոմը բոլոր ոստիկաններին թարգմանեինք ֆոտոյի կորստի պատմությունը ու ոստիկանները նայելու էին աչքերիս մեջ ու լռելու էին…

Իսկ մինչեւ այդ հանգեցին դահլիճի բոլոր լույսերն ու միայն բեմը լուսավորվեց: Դուրս եկավ մի երգչուհի, որի բոլոր երգերը ես, երեւի, լսել եմ մեր էստրադային երգիչներից: :Ճ:Ճ:Ճ Դեմքն էլ էր մի տեսակ նման մեր էստրադայենց ժողովրդին: Տարբեր էր միայն նրա հանդիսատեսը:

Ամենասկզբում մտածում էինք, որ իրանցի տղաները սեռական մեծամասնություն են դահլիճում, բայց մի քիչ հետեւելուց հետո հասկացանք, որ նրանք ուղղակի պարում են ճիշտ այնպես, ինչպես մեր աղջիկները, իսկ աղջիկները մի տեսակ դախ-դախ էին շարժվում: Պարսիկները մինչեւ վերջին շունչը պարում էին ու մինչեւ փորը պայթելը գոռում: Երգչի կամ երգչուհու հետ հավասար երգում այդ անհասկանալի երգերը: Ահավոր անփույթ էին շարժվում ու, եթե ուշադիր չլինեիր, մի հարյուր անգամ կչրփեին դեմքիդ, բայց դրանից ոչ մեկը չէր նեղանում, չէր ասում` դուրս արի քիթդ ջարդեմ կամ դեմդ նայի արա, ժպտում էին ու ամեն ինչ անցնում էր:

Մոտ 22 տարեկան մի աղջիկ, որ շատ կարճ կիսաշրջազգեստ էր հագած ու պարում էր մահացու էրոտիկ, եկել էր 50-55 տարեկան մի մարդու հետ, որը տեսքով միլիոնատեր էր, ժուժկալ, բայց ոչ խիստ: Աղջկա մեջ կյանքը եռում էր, պարում էր առանց քաշվելու, աչքի պոչով հետեւելով մեզ, կարծես հենց մեզ համար էր պարում, կամ մեզ էր այդպես թվում: Ամուսինն այլեւս չէր կարողանում, հոգնել էր, իրեն այլեւս հետաքրքիր չէր, ինքը էլ չէր ուզում, բայց աղջկա կրակը, պապիկի անզորության կողքին ավելի ու ավելի տեսանելի էր դառնում:  Աչքս թեքեցի ու տեսա, որ ոչ միայն մենք, այլեւ տարածքի բոլոր պարսիկ տղամարդիկ հավաքվել ու աչքի պոչով նայում են կրակոտ արեւելյան գեղեցկուհուն: Ծերուկը այլեւս չդիմացավ ու աղջկան քարշ տվեց պարտեր: Այլեւս չտեսանք անհասկանալի այս զույգին, բայց աղջկա գեղեցկությունը Save արեցինք:  Ընդհանուր առմամբ, ես եւ Արտյոմը մեզ համար ամրագրեցինք` հատկապես գեղեցիկ են պարսկուհիների դեմքերն ու հետույքները:

Մի անկյունում մի զույգ էր համբուրվում` երկար, դանդաղ ու կարծես ոչ մեկը չկար, ոչ մեկը չէր խանգարում: Մի քանիսը երեխաներին պառկեցրել էին հատակին ու իրենք էլ փռվել երեխաների կողքին: Մի քանիսը կերել ու աղբը թափել էին հատակին: Մի քանիսը ընկել էին այդ աղբի մեջ: Բոլորը ուրախ էին, երջանիկ, խմած:

Սա տեսնելով ես ու Արտյոմը մի եզրակացության էլ եկանք` նրանք ապագա հեղափոխականներ են: Նրանցից ամեն մեկը 10-ը մարդու պատմելու է Հայաստանում իրենց արածի մասին, 10-ը ոգեւորվելու են եւ երազելու…

Հ.Գ. Իսկ մենք իրանցիներից պիտի սովորենք լիարժեք ուրախանալ, չկռվել անհեթեթ բաներից եւ սովորենք տուրիստներ ընդունել ու ճանապարհել:

 

6 Responses to Պարսիկների ամերիկյան երազանքը Երեւանում

  1. Eva says:

    Indz tvume ,vor xmelu , u harbac getnin taval galu mej voch mi lav ban chka ,kareli e naev ajl kerp uraxanal ,isk portapar tanel chem karoxanum ,yndhanrapes arabakan erajshtutjuny shat cacrorak e .Isk mer estradajn ergichneri het hamematutjuny lavner , chnajac iranqel mexq chunen joxovurdy eta lsum .

  2. Ashot says:

    ես ըտպես ել չհասկացա թե ինչի համար եք գնացել ու ինչն էր էսքան մատ ցավցնելու պատճառը

  3. Զոր, կարծում եմ, իրենց խելակորույս պարելու պատճառն այն է, որ տարին մեկ անգամ են նման հնարովորություն ունենում:Ճ

  4. Լիլիթ says:

    Չեմ հասկանում ինչի եք էսքան լուրջ վերաբերվում… ես անձամբ կարդալուց մեեեեեծ բավականություն ստացա` ամեն տողում այդքան նուրբ ու դիպուկ հեգնանք գտնելով: Շատ լավն էր :Ճ

  5. Qnar says:

    es akama hisheci ayn orer@,vor anckacrel em Iranum))),,,kardaluc nenc tpavorutyun er,vor xosq@ bolorovin ayl azgi masina,,,)))Entegh iranq enqaaaaaan tarber en(inchqanov hascrel ei tsanotanal),,,,,,ha u mi ban el,,,parsik kanayq shaaaaaaaaat tgegh ein!!!!!!))))))))

  6. Seriii says:

    ,,,,,,,,,,,,,,,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *