Ռուկի վվերխ-ը, դիսկոն ու ընդդիմադիր Սեդան

Published On January 30, 2011 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ


Հստակ չեմ հիշում իննսուն քանի թիվն էր, բայց հիշում եմ, որ էդ ժամանակ փողոցային դիսկոտեկները նորաձեւ էին ու երեկոները հավաքվում էինք քուչի երեխաներով ու պարում: Խորհրդային միությունից մնացած Լոմո դինամիկները զռզռում էին Կռոշկա մայա-ն, իսկ Վեգա մագը պտտում էր Ռուկի վվերխի ամենահիթային կասետը: Քուչի ամենանորաձեւ սպորտիվկայով, լավ պարող տղան մտնում էր պարողների ամենակենտրոնը ու ասֆալտի վրա պտտվում դպրոցի բուֆետեւմ կախված երեք թեւանի վինտիլիատորի նման: Իսկ մենք, կողքերին հավաքված,  պարում էինք բմբուլները փետած հավի նման` թեւերը կողքերիս տարուբերելով:

ruki-vverxՌուկի վվերխի կասետը էդ ժամանակ ես նվեր էի ստացել ու բոլորը հերթ էին կանգնել, որ տանեին լսեին կամ զապիս անեին ու հետ բերեին: Ռուկի վվերխը ամենամոդայիկն էր, ամենահայտնին ու ամենապահանջվածը: Այն ժամանակ չգիտեի, չէի մտածել ու, որ մտածեի, երեւի, չէի էլ հասկանալու, թե ինչի են այդ երգերը ինձ դուր գալիս: Հիմա հասկանում եմ, որ այդ երգերն ուրախ էին, պարզ, հասկանալի, անկեղծ ու այդ երգերի տակ էի մեր դասարանի Սեդային առաջին անգամ գրկել, որը առանձնապես գեղեցիկ չէր, բայց դեմ էլ չէր:

Հիմա առանց քմծիծաղի հնարավոր չէ հիշել այդ երգերը, հիմա բոլորովին այլ ժամանակներ են` փողոցի դիսկոներին փոխարինելու են եկել ակումբները, սպորտիվկայով տղաներն այլեւս նորաձեւ չեն համարվում, պարերը ուրիշ տեսակ են դարձել: Հիմա հաճախ եմ մտածում Հայաստանում կա որեւե երգիչ կամ խումբ, որի բոլոր երգերն այնքան հիթային լինեն, որքան Ռուկի վվերխինը: Կարծում եմ` ոչ, չկա ու պատճառն այն է, որ ուրախ չեն, պարզ չեն, հասկանալի չեն, անկեղծ չեն ու մեր դասարանի Սեդան սիրունացել է եւ այլեւս դեմ է:

14 Responses to Ռուկի վվերխ-ը, դիսկոն ու ընդդիմադիր Սեդան

  1. Nelli says:

    Զոր, հիմա նորից սպորտիվկաները ոնց որ հետ են գալիս,համենայն դեպս, որոշ ատրիբուտներ, կարող է Ռուկի վվերխն էլ վերակենդանանա, խայտառակ լինենք? :Ճ

  2. Արտյոմ says:

    Զոր ջան, ճիշտն ասած Ռուկի Վվերխ, այն քո նշած 90-ականներին էլ չեմ սիրել, հիմա էլ դե չեմ սիրում :Ճ: Կարծում եմ իրանք պոպուլյառ էին, որովհետև պարզունակ էին և հիմա էլ շատ մարդիկ կան, որ Ռուկի վվերխի մակարդակի երաժշտություն են լսում: Բայց էս ամբողջը հեչ….Վերջին նախադասությունդ ուղղակի հանճարեղ էր…/ու մեր դասարանի Սեդան սիրունացել է եւ այլեւս դեմ է:/:ԴԴԴ

  3. Nune Grigoryan says:

    Հիշեցի մեր փողոցային դիսկոները <> էինք ասում:Բա,որ ծնողներն էլ հավաքվում ու ծափահարում էին)…կարոտեցի:
    Հիշեցի նաև քրոջս դասարանի Կիմային,Ռուկի վվերխ խմբի Սերգեյ Ժուկովի համար գժվում էր,սենյակի ամբողջ պատերը նրա նկարներն էին զարդարում…հիմա հիշացնում ենք,ծիծաղում ա:

  4. Liana.K says:

    Իսկ մենք մեր փողոցում ճամբար էինք կազմակերպում նույն երգերի տակ ու մինչև առավոտ ուրախանում էինք կողքի քուչեքի երեխեքի հետ)))

  5. Gog says:

    isk es hishum em mi hat Aljoshka ergy, ed verjn er, bolor axjiknery siraharvum ein ajd ergi tak:))))))

  6. Narine says:

    Ոնց եմ կարոտել այդ ժամանակները…Կարդալուց հետո հասկացա :))),շնորհակալություն հաճելի անցյալը հիշեցնելու համար:Շատ տիպիկ եք ներկայացրել 🙂

  7. Arutin says:

    Aper du urish es , shat lavn er, es hishum em , es el em et diskotekneri jamanak ruki verx lsel, u en jamanak kyanq@ lavn er,lavn er, bayc hima tekuz djvar, sakayn erjanik enq…

  8. Armine says:

    Inz tvum a hima tenc ergich a Mishon. Hamenayndeps sparivkayov jahelneri hamar` hastat!!!

  9. araks says:

    Եվս մեկ նմանատիպ բլոգ, ու դու լիիրավ կկոչվես Նոստալժիկ Զորո

  10. Զոհրաբ Հարոյան says:

    Շնորհակալ եմ բոլորից…
    Արտյոմ ջան ես եւս համաձայն եմ, որ այդ երգերը պարզունակ էին, բայց իմ կարծիքով, այս տարիների ընթացքում հազարավոր պարզունակ երգեր են գրվել ու երգվել, բայց ոչ մեկը այդքան պոպուլյար չի դարձել /սա իմ կարծիքն է/: Խնդիրը անկեղծության մեջ է: Հիմա չեմ լսում անկեղծ հայկական երգ կամ երաժշտություն: Չեմ տեսնում անկեղծ հայկական ֆիլմ, չեմ կարդում անկեղծ հայկական գրականություն: Ինչ որ տեղ Armine-ի հետ համաձայն եմ` Միշոյի, ՀՏ-ի երգերի մեջ անկեղծություն ու պատմություն կա, չնայած ես այդ տիպի երաժշտություն չեմ լսում:

  11. Vahagn says:

    Inch ruki vveeerx?
    ba Silva Hakobyani xachik, vachik@…..
    Kam mi qani or araj gnacel ei qaxaqi lav akumbneric mek@… Giteq inch ein parum? XATUBA de fra fra frfra karusel@…

  12. Lilitik says:

    bayc hamadzaynveq aveli lava “Ruki vvrerx” qan mer nerkayis ergichneri erger@ voronc tak voch gites pares voch gites nstes lses

  13. Vahagn says:

    Petq e nstenq lacenq, qani vor bolorn el ser en ergum, aynel korcrac, chgtac…

  14. Sasun says:

    Ruki Verx@ vor tverin a exel? 90? En jamanak urish hetaqrqir ban chi exel?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *