Ռոքն ու վարչապետը կամ 32 ատամի նոր դեմքը

Published On March 3, 2011 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ


Վերջին օրերին սոցիալական կայքերում ամենաքննարկված թեման Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի 32 ատամ ակումբում հանդես գալու ցանկությունն էր ու վարչապետի ասուլիսը, որը լրատվամիջոցներում ու սոցիալական կայքերում հազարավոր գրառումների առիթ դարձավ: Մի մասն ասում է, որ վարչապետը շատ լավ տիրապետում էր իրավիճակին, իսկ լրագրողները պարզապես չէին կատարել իրենց տնային աշխատանքը, մյուս մասն էլ ասում է` վարչապետը վերջապես բացահայտեց իր դեմքը: Ինձ համար այս երկու կարծիքներն էլ ընդունելի են, բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել:

photoՄի տեսակ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Տիգրան Սարգսյանը իսկական Ֆեյսբուքցի է` մեզ նման լսում է ռոք ու ջազ, կազմակերպում ու մասնակցում է համերգների, կիրթ է, մեզ նման ունի բլոգ, որտեղ գրառումներ է անում ու իսկական բլոգերի նման շփվում մյուսների հետ, նա մեր ամենաինտերակտիվ վարչապետն է: Մեզ նման երազներ է տեսնում, ասենք հայկական Դավոսի, հայկական աշխարհի ու Հայաստանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու տեսքով: Սա պակաս կարեւոր հանգամանք չէ, համենայնդեպս ինձ համար:

Վաղուց անցել են մանվելների ու սեյրանների ժամանակները: Վաղուց արդեն ժարգոնով խոսելը` նորաձեւ ու լավ տղա լինելու կարեւոր նախապայման չէ` մանավանդ քաղաքական գործչի համար: Երբ տղամարդ գործիչը կամ ղեկավարն է իրեն թույլ տալիս ժարգոնից մեջբերումներ անել, մի կերպ կարողանում եմ հասկանալ. փորձում է տպավորություն գործել, որ ինքն էլ է քուչա իջել փոքր ժամանակ ու ինքն էլ վախենալու ընկերներ ունի: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանը ինչու է ապացուցում, որ ինքն էլ է քուչա իջել:

14 Responses to Ռոքն ու վարչապետը կամ 32 ատամի նոր դեմքը

  1. Նելլի says:

    Զոր ջան, ինձ թվում է` Քյալյանը կուզենար ցույց չտալ իր այդ հակումները, բայց բնությունն անկարող է լռել:

  2. Արդեն իսկականից սիրտս խառնում ա էս երկրից 🙁

  3. Գեղամ Մուղնեցյան says:

    Ինձ ավելի շատ հետաքրքրեց ռեկտորի ազգանունը 🙂 Երևի արած արտահայտություններն էլ ուղիղ կապ ունեն դրա հետ:

  4. Հրայր Մանուկյան says:

    “Վաղուց անցել են մանվելների ու սեյրանների ժամանակները”. կարծում եմ այս միտքը իրականությունից չափազանց հեռու է, մոլորություն է, մանվելներն ու սեյրանները հիմա ավելի ազդեցիկ են ու որոշում կայացնող, քան երբևէ: Տիգրան Սարգսյանը որոշում կայացնող չէ: Վերցնենք, ասենք, 1995թ. որոշում կայացնողների կազմը, ինչու չէ նաև` կառավարության կազմը և համեմատենք այսօրվա որոշում կայացնողների ու կառավարության ներկայացուցիչների հետ: Կամ` համեմատենք, ասենք, 99 թվականի ներկայացուցիչներին ու այսօրվա ներկայացուցիչներին: Անուն առ անուն: Պրոֆեսիոնալության տեսակետից ամենավատը այսօրվա կառավարությունն է,որոշում կայացնողների տեսակետից` ամենաանտաղանդներն ու մանվելսեյրանները հենց այսօր են: Ինձ համար սա այնքան ակնհայտ է, որքան այն, որ 2×2=4:

  5. Armine says:

    Tox voch mek chqnnadati mer nerkayis varchapetin,na ir uzheri neracin chapov ev karavarutyan koxmic gcvac sahmannerum karoxanum e jshgrit ev graget gorcel…

  6. Vilen says:

    Liovin hamadzayn em Հրայր Մանուկյան-i het!!! Ete mer erkirt@ durs ekac liner nmanneri ishaxanutyan takic, apa gorcadir ev datakan marminner@ ishxanutyun kunenain mer ekrum!!!! varchapetin asulisi @tacqum harcrecin “Inch kaseq gnachi subyektiv gorconneri masin?” sakayn na chpatasxanec qani vor inqn el lav giti vor irakanum mer erkri vat vichaki patchar@ dzer nshac M-S-ern en!!!! cavoq srti……………

  7. -!-Narek-!- says:

    Zohrab, ete qo hodvac@ anglerenov liner u otarazgi voreve mek@ da kardar, apa na kkarcer te menq hayers shat lav u banimac varchapet unenq, ov janq u erand chi xnayum mer erkir@ barelavelu ev aveli lav@ darcnelu gorcum. Sakayn irakanum da aydpes che. Yes cnundov Ejmiacnic em, bayc hima Hayastanum chem bnakvum. Karogh em vstahabar asel, vor Manveln u manvelakanner@, Seyrann u seyranakanner@ der cavoq srti qaylum en mer erkri vra u anum en amenalkti,aylandak u zazreli hancagorcutyunner ev dra het mektegh ayd “kendaniner@” anpatij en mnum. Dranc nman “vijvacqner” bolor marzerum el kan. Orinak, Syuniqi marzum el Liska anunov vijvacqn (marzpet@) e mardkanc ahabekum,spanum u talanum. Mer varchapet@ karogh e xelaci ev krtvac e, bayc na tulamort e ev anzor. Na i vichaki che karavarel ayd kendaninerin ev patasxanatvutyan entarkel dranc. Isk inch verabervum e 32 atamin, apa dranq parzapes “tyurimacutyun” en ev “txmarneri havaqacu”.

  8. -!-Narek-!- says:

    Joxovurd jan ekeq miangamic chtarvenq karciqnerov, ayl nax parzenq te ov um e govum kam pnovum.Varchapeti masin ver@ hishvac drakan vorakumner@ chen hamapatasxanum irakanutyan@…
    Isk manvelakannern u seryanakanner@ sharunakum en irenc talan@,aylandakutyun@ ev zazreli hanagorutyunner@.Petq che mardkanc himaracnel nranc achqerin toz pchelov…

  9. Hasmik says:

    Haryr Manukyan–hamamit em liovin…

  10. Liana.K says:

    Hnaravora vor mer varchapet@ shat interkativ demq e, bayc vor es erkir@ ir u ir nmanneri patcharov korcanvum e da past e, joxovurdi vichak@ or ori vatanum e.

  11. B.RAY says:

    100% ЛИАНА я с тобой согласен во всю…

  12. ZORO jan du es chgreir es el chei gri, aper bayc lav@ esqani mej gites vorna , vor menq VARCHAPET unenq ashxarh@ chuni, inq@ ……….

  13. LOS BLANKOS says:

    De henc eta eli jox jan et qucha ijacneri mot uxexi mej tgituteunn e loxum u iranc karciqov qucha ijnel mi 2harc lucelov araqinutun en katarum.

  14. Garo says:

    քյալյանի դեմքն ու արած արտահայտությունները լրիվ համապատասխանում են իրար, իրան ռեկտոր նշանակողներնել են քյալյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *