Սեքսուալ հեղափոխություն. հարցադրում 1-ին

Published On July 8, 2010 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ

Այս թեմային կպնելը մեր հասարակության մեջ ինքնասպանության նման մի բան է: Այս թեմային կպնողները մեր ընտրությունների նման հայտնվում են բարիկադների այս կամ այն կողմում` դառնում են հայրենիքի դավաճան կամ հոգեբանական պոռնիկ:

sexԵս ինքնաբացարկ չեմ հայտարարում, ոչ էլ փորձում են դրոշակակիր դառնալ` այնպես չէ, որ քննարկված ու գրված չէ, բայցևայնպես, արդեն լռել չի լինի: Քաղաքակիրթ և ժողովրդավար է /ոչ միայն քաղաքական հարթությունում/ այն հասարակությունը, որը ըստ էության չունի տաբուներ, մասնավորապես այն հարցերում, որտեղ մարդը պետք է որ գերագույն արժեք լինի: Եվրոպան դարձավ Եվրոպա, երբ մարդը դարձավ իր քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, հասարակական, մշակութային հարաբերությունների կենտրոնը: Իսկ ավելի պարզ, մարդը դարձավ գերագույն արժեք, երբ այս բոլոր հարթություններում կինը ունեցավ լիարժեք մասնակցություն:

Մի փոքր իռացիոնալ համեմատություն առաջին հայացքից, սակայն սեքսուալ հեղափոխությունը չէր վերաբերում միայն ազատ սեքսին : Այն հիմնեց հասարակական, քաղաքական, ինչպես նաև մշակութային հարաբերությունների նոր ձևաչափ, որտեղ կինը հավասար հնարավորություններ ուներ: Խոսքս առհասարակ գենդերի մասին չէ: Խոսքս հենց ազատ սեքսի մասին է:

Տեսեք, թե որտեղ է ողջ պարադոքսը: Երիտասարդ զույգերը սիրում են միմյանց, ընկերություն են անում, դուրս են գալիս, շրջում են, կինո են գնում ու չգիտեմ էլ ուր, համբուրվում են ու երբ բանը հասնում է նրան, որ պետք է լինի այդ ակտը…Աղջիկը կանգնում է ու ասում` <ես չեմ կարա մինչև չամուսնանանք, չի կարելի, սխալա>: Ինչ պետք է անի այդ պարագայում տղան ու ինչպես են անում հայ տղաների մեծ մասը: Ունենում են սիրուհի կամ օգտվում են մարմնավաճառների ծառայություններից: Հիմա այստեղ որն է նորմալ ու որը աննորմալ, որն է մարդկային ու բարոյական և որ` հակառակը: Սա առաջին հարցադրումս է: Մինչև դուք կպատասխանեք և ես կտեսնեմ դրանք, կշարունակեմ գրել տեքստիս շարունակությունը:

39 Responses to Սեքսուալ հեղափոխություն. հարցադրում 1-ին

  1. Ruzan says:

    Հարցադրումը իրոք շատ արդիական է մեր հասարակությունում: Իմ կարծիքով, իհարկե ավելի անբարոյական է սիրած մարդուն սիրուհիների կամ մարմնավաճառների մոտ ուղարկելը, բայց այստեղ հարցի երկրորդ կողմն է առաջանում: Ասենք թե աղջիկը համաձայնվեց ու սկսեցին էդ կյանքով ապրել, մեկ էլ օրերից մի օր բաժանվում են, բա հետո ինչ անի էդ աղջիկը էս մեր հետամնաց հասարակությունում: Ես անձամբ լրիվ կողմ եմ ազատ կյանքին, բայց մինչև այդ աստիճանին հասնենք, ես երևի տատիկ կլինեմ:

  2. Շատ ուրախ եմ, որ նման լուրջ հարցադրումներով եք հանդես գալիս: Հուսամ արդյունավետ քննարկումերի առիթներ կստեղծվեն:
    Երկար եմ մտածել, ինչպես են մարդիկ վերաբերում սեռականության հարցերն արծարծող անձանց, այդ թվում և ինձ: Առաջին պարբերությունում իմացա, շնորհակալություն:)

  3. Sargis says:

    Azatutyun@ shat lav ban e , bayc shat depqerum paymannern en stipm aghjiknerin zgushanal .)
    Im kartsiqov estegh mimyanc vstahutyan xndir ka …
    aysinqn ,ete aghjik@ asum a` ես չեմ կարա մինչև չամուսնանանք, չի կարելի, սխալա… uremn vstah chi, vor siruma tghan , aydpisi depqer shat kan , nuynisk akanates em eghel nman patmutyan… mek erku sexic heto tghan hankarts tarberum e 🙂 SER@ HRAPURANQIC kam SEXI CANKUTYUNIC… hetevabar meghavor@ darnum e “AZAT kyanqov” aprogh aghjik@ …
    🙂

  4. Գեղամ Մուղնեցյան says:

    Ամենասկզբում պետք է վերացնել «Կարմիր Խնձոր» կոչվածը եթե ցանկություն կա Եվրոպա կամ Ամերիկա դառնալ: Դա էլ է սխալ որովհետև Հայաստանը ոչ Եվրոպա է ոչ էլ Ամերիկա այլ այն պարզապես Հայաստան է: Ամերիկայում էլ կա ազատություն դրա համար աղջիկները 15 տարեկանից արդեն հղի են: Ազատությունը միայն ռոմանտիկների իմացածը չէ դա նաև շատ վատ երևույթներ է բերում նամանավանդ այն շրջաններում որտեղ ինչ որ չափով դեռ տիրում են ավանդություն կոչվածները: Կարծում եմ շտապել պետք չի, սերնդափոխության հետ միասին ամեն ինչ էլ «կազատվի» ու Եվրոպայի նման կդառնա:

  5. Joro says:

    Ազատ սեքի գաղափարը մեր կարգի հասարակություններում բավական բարդ խնդիրներ է առաջացնւմ: Քաղաքակիրթ անձանց շրջանում միգուցե խնդիրը կարողանա դրվել քաղաքակիրթ հարթակի վրա: Սական, ցավոք սրտի, մեր հասարակությունը բավական հեռու է քաղքակիրթ լինելուց: Հենց այս հանգամանքն էլ կարող է ազատ սեքսին մեզանում վերափոխել անբարոյականության: Ուստի ես գտնում եմ մինչև ազատ սեքսի մասին մտածելը մենք երկար ճամփա ունենք:

  6. anoush says:

    es chem haskanum en mardkanc vor asum en “Es azat kyanqin koghm em, bayc der jamanak@ chi, bayc hasarakutyun@ der piti pokhvi, etc. ” Vonc piti pokhvi ete duq dzer kyanqum risk cheq anum inch vor ban pokhel. Nstenq spasenq vor mi or kpokhvi? amen mek@ ira kyanqov petqa hasarakutyan@ cuyc ta vor azatutyun@ dataparteli chi.
    Ruzan jan, qez het hamadzayn chem, qani vor nuyn hajoghutyamb mardik amusnanum ev bajanvum en, ev ov asec vor bajanvats kin@ el chi karogh erjanik linel.
    Ete cankacac mard risk unena aprelu ir @ntrats kyanq@ u vstah lini vor tenc a chisht, mardik k@ndunen jamanaki @ntacqum.
    Mi xosqov asatss en a, vor menq piti pokhenq inch vor ban, voch te nstenq spasenq. Ete duq uzum eq hasarakutyan teladranqov aprel u dzer erjankutyan@ chhasnel, xndrem. Es hastat chem uzum!

  7. Աստղիկ says:

    Բարև:
    Ես բոլորովին չեմ կարծում, որ պարտադիր է նմանվել Եվրրպային ու Ամերիկային:
    Ինչու եք կարծում, որ նրանք են ճիշտ, իսկ մենք <> ենք: Միթե պարզ չի, միթե չեք տեսնում, թե ուր են հասել հենց էտ նույն Եվրոպան կամ Ամերիկան: Համատարած պոռնկություն, անբարոյականություն ու այլանդակություն:
    Էստեղ խնդիրը այլ է. սեքսի քարոզչությունը, որ ամեն օր, անկախ ժամից, տարվում է հեռուստատեսությամբ: Դա է այսօր փչացնում մեր հասարակությունը:
    Արդեն արդիական են դառնում նաև համասեռամոլները: Ինքներդ տեսեք, ցանկացած ֆիլմում կամ առավել ևս սերիալում կա գոնե մեկ համասեռամոլ, որը <>: Սա պետք է արգելել, սրա դեմ պայքարել, ոչ թե նստել ու լուրջ-լուրջ քննարկել, թե կարելի է արդյոք, որ աղջիկը մինչև ամուսնանալը անկողին մտնի սրա-նրա հետ: Ամեն մարդ թող վարվի իր խղճին, մտքին ու համոզմունքներին համաձայն: Դոգմաները միայն մի մասի համար են, իսկ ում դրանք դուր չեն գալիս, միևնույնն է, դրանց չի էլ հետևում:
    Հաջողություն եմ մաղթում:

  8. Աստղիկ says:

    P.S. -ի մեջ գրված էր`
    1. հետամնաց ու անհասկացող,
    2. հիանալի անձնավորություն է
    կներեք, իմ սխալը չի:

  9. Ani says:

    Azat sexi masin Hayastanum xosq linel chi karox,vorovhetev mer hasarakutjun@ patrast che dran…hamadzajn em, vor petq e veracnel <> kochvac@,vorovhetev karcum em , vor da shat andznakan e, ev voch voq iravunq chuni dran xarnvelu………….Es inqs koxm em azat linelun…Sakajn cavalin ajn e, vor shat mardik azat linel@ asocacnum en voch ajdqan hacheli erevujtneri het…Linenq azat ,bajc chmorananq, vor gojutjun unen sahmanner, voronq chi kareli ancnel…….

  10. Laert says:

    Hajeli e aprel azat ev qaxaqakirt erkrum bayc ekeq azatutyun@ chxarnenq anbaroyakanutyan het.Ev amenacavalin ayn e vor baroyakanutyun@ hamarvum e hetamnacutyun…

  11. Ruzan says:

    Anush jan e schem asum bajanvac axjiky djbaxt petq e lini. Qav lici, asacs en e vor mer hasarakutyunum irenc hamar aveli djvar e vorovhetev hetagajum shat hnaravor e xndirner unenan u chaskacven irenc mjus yntryali koxmic.

  12. LENA says:

    Հարգելի Արտյոմ Լևոնյան, ես քեզ համամիտ եմ և համամիտ չեմ: Ինձ էլ ահավոր նյարդայնացնում է “կարմիր խնձոր” կոչվածը: Խոսքը նրա մասին չէ, թե աղջիկը կույս է, թե ոչ: Խոսքը հենց այդ “ադաթի” մասին է, որ կարմիր խնձորներով զամբյուղն, ի տես բոլորի, տանում են աղջկա ծնողների տուն:
    Իսկ հիմա ասեմ թե ինչու համամիտ չեմ:
    Մեջբերում. “…Ինչ պետք է անի այդ պարագայում տղան ու ինչպես են անում հայ տղաների մեծ մասը: Ունենում են սիրուհի կամ օգտվում են մարմնավաճառների ծառայություններից…”: Իսկ միթե մեր “խեղճ” հայ տղաները միայն այդ դեպքում են օգտվում նման ծառայություններից:Իսկ ամուսնացածներն ինչու են գնում սիրուհիների մոտ?
    Ասելու բան շատ կա, բայց իչքան էլ խոսենք, էլի հարևան ու բարեկամ “ծյոծյաների” ուշադրությունը, կոպիտ ասած, լինելու է նորապսակների անկողնում, այս սա է ցավը: Թե չե սեքս ամուսնությունից առաջ, թե հետո, դա ամեն զույգի որոշելու հարցն է:

  13. Արտյոմ ջան, բավականին հետաքրքիր և լուրջ թեմա ես շոշաբում, և կասեի նույնիսկ, ճիշտ ես անում: Այն ինչ-որ տեղ ինձ մոտ ասոցացվում է էմանսիպացիայի հետ:

    Իմ կարծիքով որքան էլ մենք խոսենք կամ չխոսենք այս մասին, վաղ թե ուշ Հայաստանը կհասնի “ազատ սեքսի” մակարդակին: Չի հասել մինչ օրս երևի դեռ այն պատճառով, որ մենք վերջ ի վերջո, ասած ասողին, ոչ Եվրոպա ենք, ոչ էլ Ամերիկա: Սակայն մեր շուրջը մանր մանր աճում են ազատ կյանքի կողմնակիցները: Այո, դա վատ բան չէ ազատ լինելը, բայց մենք` հայերս դարն ի վեր հասարակության բերանին նայող ազգ ենք, ավանդապաշտ… Ի դեպ ատում եմ այդ “կարմիր խնձոր” ասվածը:

    Հանձինս ես չեմ համարում ցանկացած աղջկան պղծված միայն նրա համար, որ նա կույս չէ և չեմ համարում ամուսնալուծված կնոջը երջանկությունից զրկված: Բայց հավատացած եմ, որ կգտնվեն ինձ քննադատողներ իմ սկզբունքների ու մտածելակերպի համար:

    Մի գուցե մոտ ապագայում բոլորը նմանապես կսկեն մտածել և դատել:

  14. Իրինա says:

    Չկարողացա անտարբեր անցնել ….շաաաաաաաատ կարևոր ու անհրաժեշտ թեմա եք քննարկում…ես ինքս կողմնակից եմ նրան “ինչ ես ուզում եմ և զգում եմ”,ինձ չի հետաքրքում հասարակության կարծիքը բայց ես ստիպված եմ հաշվի առնել այն քանի որ ապրում եմ /ցավոք/”հիվանդ” հասարակությունում…բերեմ մի պարզ օրինակ,իմ աշխատանքի վայրում կա 23 տարեկան երիտասարդ,որը արդեն 1 տարի նշանվածա,4 տարի էլ ընկերությունա արել х աղջկա հետ…նրանք խիստ ավանդապաշտ են…չեն ապրում սեռական կյանքով,դա պետքա լինի իրենց մոտ ամուսնությունից հետո…իսկ էդ նույն տղան տառապումա,գնումա մարմնավաճառների մոտ…հիմարություն…եզրակացություն արեք ինքներդ…էլ ինչ ազատ կյանքի մասինա խոսքը…

  15. tornik says:

    vay vay vay, es inch xexj en mer axchikner@, incha vor chen karoxanum sexov zbaxven, es dareric ekac bana u duq uzum eq miangamic poxel, voch meki mot et chi stacvi, u lava vor tenca. Es orinak vor mekin sirem, u imanam vor in@ 5 urish hogu heta sexov zbaxve, kzzvem motik etam, u et axjik@ stipvac pti eta trasi dem@kayni, vorovhetev voch mi barojakan txa dra het lurj haraberutyun chi sksi! heto inch vor txamardik etum en levi, ba karoxa sax kjankner@meki het “zbaxven” sax el popoxutyunen en uzum. Mi xoskov mi dzgteq nran inch@ vorin duq cheq hamapatasxanum, evropan tox mna evropa, bayc de ekeq aprenqq hayavari u namusov, axchikerq qich amerikyan Kinoner nayeq!!!
    PS, Kim Kardashiannela tenc aprum, durnert galis a eti???? harcs uxxvaca baz aprelakerp uzox axjiknerin!
    Arividerci!

  16. tornik says:

    ha mi banel, es vorpes axper qrochs kmortem vor imanam meki het qnela, psakveluc araj!

  17. LENA says:

    Gites Tornik, es el edqan azat aprelu koxmnakic chem. Harcy da chi,harcy na e, vor anpayman et “karmir xndzory” petqa tanen axjka cnoxneri tun, sranq el hyur kanchen ev ayln…
    Eli tox tox axjiky kuys lini, bayc da um gorcn e, tox ed ameny inchy mna txayi u axjka mej, voch te hayararvi i lur bolori, shaaaaaaaat thach erevuyt e…

  18. tornik says:

    che inchi tenc el piti arvi Lena jan, mekel tesar mi shustri axchika, u karoxanuma txun harifcni :)))))))))))
    kes lurj kes katak!!

  19. LENA says:

    che Tornik, vor harifacnox lini, eli kharifacni, ba en xexch u voch shustri axjiknern et amen inchin vonc dimanan. Arajin amusnakan gishery qich en mnum xoshoracuycnerov u hatuk lsox sarqerov zinven taxayi u axjka harazatnery. Che inch uzum eq aseq, borayakanutyuny baroyakanutyun, bayc erevuytn amenathachneric mekn e…

  20. Լիլիթ says:

    Ցավալի է, որ մեծ մասիդ գրառումներում խղճահարություն են առաջացնում այն տղաները, ովքեր մերժում ստանալով, ստիպված են գնալ սիրուհու կամ մարմնավաճառի մոտ: Ցավում եմ, որովհետև համոզված եմ, որ այդ նույն տղաներն ամուսնությունից հետո էլ շարունակելու են (tornik-ի նկարագրածի նման) նոր հետաքրքրություն ու նորություն փնտրել սեքսում:
    Ավելին, տարօրինակ է, որ ոչ մեկը չի ասում, լա’վ, իսկ աղջիկները ցանկություններ չունե՞ն, իսկ աղջիկները սեքսում բազմազանություն չեն ուզու՞մ …
    Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ բարոյական է այնքանով, որքանով հետևում է իր խղճին ու իր ցանկություններին:
    Մյուս կողմից վստահ եմ, որ թե’ տղաները, թե’ աղջիկները հավասարապես կարող են սեռական հարաբերություն ունենալ միայն մեկի հետ (թեկուզ ամուսնանալուց առաջ)ու բազմազանություն գտնել հենց այդ մեկի մեջ:
    Վստահ եմ նաև, որ բազմազանություն փնտրողը, անկախ տարիքից, ամուսնական կարգավիճակից, հասարակության պահանջից, անկախ վախից, որ եղբայրը կարող է մորթել իրեն, կգտնի իր ցանկությունը բավարարելու և’ միջոց, և’ միջավայր ու բավարարող, ու վստահ եմ, որ կգտնվի մեկն էլ, ով իրեն կընդունի հենց այդպիսին, կամ կգտնվի «կույս» փնտրող մի շատ ավանդապահ (բայց մինչև ուղն ու ծուծն անբարոյականություններով կեղտոտված) մի տղա, որ անռանց կասկածելու անգամ, թե իրեն կարող են «հարիֆացնել» շատ ամուր կապերով կամուսնանա այդ աղջկա հետ:
    Ուրեմն, պետք չի գիտունիկներ կամ դատավորներ ձևանալ: Պետք է պարզապես ապրել սեփական կյանքով, որն իսկապես շատ կարճ է, ու հանգիստ թողել մյուսներն էլ` իրենց կյանքով ապրելու համար: Իսկ ով, ինչպես կդասավորի իր կյանքը, արդեն իր ու իր խղճի հարցն է:

    Հ.Գ. – Սեռական հարաբերությունների մասին կամ ազատ սեքսի մասին քննարկում սկսելու կարիք գուցե չլիներ, եթե մեր հասարակությունում սեռական դաստիարակությունը բարձր մակարդակի վրա լիներ:

    Արտյոմին էլ խորհուրդ եմ տալիս մյուս հարցադրումը հետևյալ կերպ կառուցել. ի՞նչ անի այն կույսը, ով ամուսնանալուց հետո բացահայտում է, որ ամուսնուց մի շարք սեռավարակներ է ժառանգել, քանի որ վերջինս չդիմանալով իր մերժումներին` բավարարվածություն գտել է մարմնավաճառների գրկում: Ու ի՞նչ պետք է անի սահմանափակումներ ու կարմիր խնձոր պահանջող հասարակություն այդ նույն տղամարդու հետ, ում արարքները սպառնում են հասարակությանը հիվանդ սերունդ պարգևել:

  21. Աստղիկ says:

    Լիլիթի հետ լրիվ համաձայն եմ: Ում ինչ գործն է ով ում կհարիֆացնի կամ չի հարիֆացնի: Ես դեպք գիտեմ, որ հայրը դպրոցական աղջկան անգամ քաչալացրել է, որ տղաների հետ դուրս չգա, բայց էլի չի օգնել: Միևնույնն է, յուրաքանչյուր մարդ վարվում է այնպես, ինչպես ուզում է:
    Ապրես Լիլիթ ջան: Ուրախ եմ, որ քեզ նման մտածող աղջիկներ կան:

  22. Agnes says:

    Նյութը իմաստային առումով սխալ է կառուցված. ինչ է նշանակում մինչամուսնական հարաբերությունների թեման կապել եվրոպական եւ ամերիկյան անբարոյականության եւ այլասեռվածության հետ որպես մեկ հարթության հարցեր: Զարմանալի է, որ մարդկային բարձր արժանիքներից զուրկ եվրոպական հասարակությունն է համարվում չափանիշ, որին ձգտում են շատերը: Էմանսիպացիա,,,, ծիծաղելի է անգամ …. հայ կինը դարեր ի վեր հարգված եւ մեծարված է եղել ընտանիքում եւ հասարակության կողմից: Դրա ապացույցը կարելի է գտնել մեր պատմության բազմաթիվ դրվագներում: Եվրոպայի էմանսիպացիայի “քաղցր” պտուղներից է, որ այսօր մարդը` տվյալ դեպքում տղամարդն ամուսնանում է ………. շան հետ ….. Կարծում եմ ցանկացած առողջ հոգեկան աշխարհ ունեցողի համար այդ փաստը աննորմալության, կործանման եզրին կանգնած հասարակության եւ հոգեկան հիվանդության ախտանիշ է: Վերագրում եմ ամբողջ հասարակությանը, քանի որ այն հանդուրժում է նման երեւույթներ: Նաեւ զարմանալի է, թե ինչու հայ երիտասարդության մեջ շրջանում անլիարժեքության բարդույթն այդքան ուժեղ է եւ պարկեշտությունն ընկալվում է որպես հետամնացություն: Համամիտ եմ` կարմիր խնձորի ցուցադրական լինելը վիրավորական է, բայց մինչեւ ամուսնանալը սեռական կապերից ձեռնպահ մնալը միայն ֆիզիոլագիական խնդիր չի լուծում … Այդ ակտը միայն մարմնամարզություն չէ, այլ հոգեկան, ֆիզիկական միասնություն … հակառակ դեպքում անասունից չեն տարբերվում,,,, եւ թող ֆիզիկական պահանջմունքի բավարարումը սիրո հետ չնույնացվի եւ արդարացվի աջ ու ձախ այն բավարարելը: Պարզապես մարդիկ ի վիճակի չեն սիրել, դրա համար մերժում են հավատարմությունը, սեփական անձը անվերապահ մեկին նվիրելու անհրաժեշտությունը եւ տուրք տալիս վաղանցիկին:
    Տաբուները անհիշելի ժամանակներից հենց այնպես չեն առաջացել, որ հիմա առաջադեմ երեւալու համար անտեսվեն …Հենց այդ դեպքում է մարդը գերագույն արժեք դառնում, իսկ երբ ջնջում ես ցանկացած բան եւ տալիս անսահման ազատություն, թվացյալ ազատություն, ապա մարդն էլ կորցնում է իր գերագույն արժեք լինելու հնարավորությունը:

  23. Klimti says:

    Սիրելի Ագնես, անխնա ձեր այս բառակույտում ինձ գրավեց հատկապես այս տողեր, որ մեջբերում եմ. « …հայ կինը դարեր ի վեր հարգված եւ մեծարված է եղել ընտանիքում եւ հասարակության կողմից: Դրա ապացույցը կարելի է գտնել մեր պատմության բազմաթիվ դրվագներում » և « տղամարդն ամուսնանում է… շան հետ …»:
    Շեշտադրելով հայուհու դերը հայ հասարակություն մեջ՝ չուզենալով կամավոր թվալ միամիտ, մանրամասնեք խնդրեմ իրողություններով: Վավերագրեք վերջապես ձեր տեսանկյունը, որպեսզի ավելի համոզիչ լինեն ձեր իսկ հայտարարությունները: Ամեն

  24. Agnes says:

    Ժամանակի կորուստ եմ համարում մանրամասնելը մի մարդու համար, ով գրածս ընկալում է որպես “անխնա բառակույտ”: Իսկ քանի որ հետաքրքրվում եք վավերագրերով կարդացեք թեկուզ “Մխիթար Սպարապետ” եւ այնտեղ կգտնեք Ձեր իսկ հարցի պատասխանը եւ իմ ասածի հիմնավորումը:

  25. Eduard says:

    Հոդվածը կարդալուց միայն ափսոսանքի զգացում ունեցա. առնվազն պետք է ծանր, դաժան մանկություն ապրել հակազգային, հակաբարոյական զգացմունքներ ունենալու համար:
    Եթե քաղաքակիրթ եք համարում այն հասարակությունը, որտեղ սեռական հարցում տաբուներ չկան, ուստի ամենաքաղաքակիրթ հասարակությունը ըստ ձեզ մինչև Քարի դարն էր, երբ միայն մայրը գիտեր, որ երեխան իրենն է, իսկ հայրը հայտնի չէր: Ցավոք սրտի, այդպիսի մայրեր մեր հասարակության մեջ էլ կան ու դրանց զավակներն էլ հենց սեռական հեղափոխության գաղափարների տարածողն են, որպեսզի ուրիշներն էլ իրենց պես լինեն: Ինչ վերաբերում է Եվրոպային, նախ այնտեղ այդ առումով բան չի փոխվել, համենայն դեպս վերջին 500 տարում, իսկ կնոջ իրավունքները սեռական հեղափոխության հետ պետք չէ խառնել:
    Ինչ վերաբերում է ձեր հաջորդ պարբերությանը, ապա ինձ թվում է` նախ մի հատ կողմնորոշվեք ինչ եք ուզում գրեք հետո գրեք: Դուք սկզբում գրում եք “սակայն սեքսուալ հեղափոխությունը չէր վերաբերում միայն ազատ սեքսին”, իսկ հետո մեկնաբանում ձեր գրածը “Խոսքս հենց ազատ սեքսի մասին է:”
    Անդրադառնալով ձեր այսպես ասած “պարադոքսին”, ապա այդպես եղել է դարեր շարունակ ու դրանից, ոչ մեկ չի մեռել, իսկ եթե մարդը սիրուհի է պահում, ապա նա այդ քայլին կդիմի նաև այն դեպում, երբ այդ աղջիկը տրվի նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնացած լինի: Այս դեպքում էլ նա բացատրություն կգտնի` օրինակ, որ նրան բազմազանություն է պետք:
    Մենք ունենք դարերով ձևավորված ավանդույթներ, որոնք ուղղված են եղել տեսակի պահպանմանը, ձևավորվել են մարդկային բարձր արժեքների և ոչ թե անասնական ցանկությունները բավարարելու կարիքի հիման վրա: Ու հիշենք, որ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՄԱՅՐԸ, ՔՈՒՅՐԸ, ԿԻՆԸ ՄԻՇՏ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԵՂԵԼ. եթե ինչ-որ մեկը պատկերացնում է աջ ու ձախ սեքսով զբաղվող սրբությունների, կարող է սեփական օրինակով սկսել եվրոպականանալ:

  26. Ararat says:

    Xzarecir Eduard jan,lriv qo het hamadzyan em!!!

  27. Klimti says:

    Որտեղ մնացին ՏԱՏԻԿԸ, ՀՈՐԱՔՈՒՅՐԸ, ՄՈՐԱՔՈՒՅՐԸ և էլի ՌՈԶԱ ՏՈՏԱՆ: Ինչպե՞ս, նրանք լռում ե՞ն… ինչպե՛ս թե խոհանոցում են ! Աշխատում են որտե՞ղ, ամենու՞ր, պարզապես ղեկավարների պաշտոնում չեն կամ էլ եթե պատահում է ապա հավաքվում են համատեսակ կարծես թուրքական ճաշկերույթ լինի: Լա՛վ, դիտմամբ չափազանցնում եմ իսկ լսել եք, որ Իրանում տղամարդկանց սանրվացքները պետության կողմից գրանցվել են կատալոգ, պետությունը հոգ է տանում իր երկրի տղամարդկանց պատկերը ավանդույթներին հարիր պահելու համար, դե իհարկե կանանց համար հատուկ նույն սեռի ներկայացուցիչներից կազմված ոստիկանական ճոկատներ են ստեղծվել, որպեսզի կանխեն նրանց՝ ովքեր մերժում են հետևել «ավանդույթները» կամ պարզապես դեմ են դուրս եկել (դա անհնար է): Տարօրինակ է… այդքան մոտիկ երկիր է գրեթե ոչինչ չի խոսացվում կամ լսվում կամ հայերին հերաքրքի՞ր է, իսկ ավելի հեռու երկրներից մանրամասն տեղեկություններ ենք տալիս՝ իրական դեպքեր, ճշգրիտ վիճակագրություններ, «բարոյական» արժեքների հստակ պատկերացում: Այ օրինակ մեր հարևան Սուսիկի աղջիկը՝ Օքսանը շատ լավ դաստիարակված, շնորհքով, ինչպես ասում են իսկական տան աղջիկ է… համ էլ ամեն ինչից հասկանում է, հ՜ա զարգացածա, ժամանակակից ու տենց թող չթվա որ ավանդապահա, ընենց տեղերից էնպիսի բաներ կգտնի կապշես … ասենք ազատագրական պատերազմներից կանանց անուններ կտա, որ իրենց կնիքն են ունեցել հայոց պատմության մեջ՝ թաքնված հերոսներ, կոկետ սիրուհիներ, վեհաշուք էսթետներ… որմեկն ասեմ. էնպես լավ է պատմում՝ մանրամասնորեն ու համոզիչ կարծես ինքդ գտնվես այդ դարաշրջանում… երազում եմ ապրել այդ ժամանակաշրջանում, ամեն ինչ հայկական էր՝ նահապետ տղամարդիկ, հեզամիտ տիկնայք: Ի՜նչ ժամանակներ էին…

  28. LENA says:

    APRES EDUARD…

  29. Eduard says:

    Սկսենք նրանից, որ ՏԱՏԻԿԸ, ՀՈՐԱՔՈՒՅՐԸ, ՄՈՐԱՔՈՒՅՐԸ և ՌՈԶԱ ՏՈՏԱՆ ինչ-որ մեկի ՄԱՅՐԸ, ՔՈՒՅՐԸ, ԿԻՆՆ ԵՆ:
    Ձեր հաջորդ գրածներին կարող եմ միայն ավելացնել, որ մենք էլ տունը պուլտով տելեվիզր/հեռակառավարման վահանակով հեռուստացույց/ ունենք, ու որ այնուամենայնիվ ճիշտ պատասկանն է մեկ ու կես կրիա:

  30. Agnes says:

    Klimti-ի անիմաստ եւ ‘անխնա բառակույտից’ այն հասկացա, որ ասելիք չունի հարցի վերաբերյալ: Իսկ այդ դեպքում լավագույն ասելիքը լռությունն է:

  31. Ash says:

    Ինչ ազատ սեքսի մասին է խոսքը, եթե նույնիսկ կարճ կամ բաց հագած աղջկան են անուն դնում: էլ ուր մնաց որ ընդունեն աղջկա ազատ պահվածքը:

  32. Klimti says:

    1. Սրտանց ողջունում եմ հայի այն տեսակին, ով անտարբեր չի իր մայրենի լեզվի նկատմամբ: Զազրանքով ործկում եմ ցեղապաշտ տեսակից: Տրիբալ այդ մտածելակերպը արդի աշխաարհում տեղ ունենալ պարզապես չի կարող: Հայաստանը դա Միացյալ Ցեղերի Հավաքածու չէ այլ Հանրապետություն: Այստեղ մարդիկ կլանների ներկայացուցիչներ չեն այլ ՀՀ քաղաքացիներ: Հայ հասարակության մեջ քաղաքացիները իրենց իրավունքները պաշտպանելու համար ներկայանում են համապատասխան վայր ոչ թե նետ ու աղեղով այլ անձնագրով: Բայց շտապում եմ հանգստացնել, որ սա վերջը չի ու եթե կան այդպիսիններ, նրանք կարող են լքել մեր քաղաքակրթությունը՝ մեկուսանալ ու շարունակել իրենց ցեղական կյանքը: Մարդկությունը այդ փորձ ունի և պարզվում է դա հնարավոր է:

    2. Ինչ վերաբերվում է բուն թեմային՝ ազատ սեքսին, հեղինակը չի բարձրացնում (ճշտե՛ք եթե սխալվում եմ) միասեռականների ամուսնության օրինական գրանցման հարցը կամ վերադառնում հիպպիական գաղափարներին (մարդկությունը այս փորձն էլ ունի և վերջինիս պարզվում է դա հնարավոր չէ): Չնայած հեղինակի պրովոկացիոն ինտոնացիային, որ կարելի է մանրամասնել մի քանի ենթահարցերով, այստեղ ես ցանկանում եմ մտնել մի կոնտեքստի մեջ որտեղ այդ «հեղափոխությունը» ակներև նկատվում է Լիլիթի և Օքսանի աշխարհընկալման մեջ: Հպարտ եմ Լիլիթի նման համերկրացի ունենալով:

    3. Այստեղ ցանկանում եմ ձեր ուշադրությունը բևեռել Օքսանների և թոռնիկային մտածելակերպի հանդուրժողականության վրա: Մենթալ մարմնամարզությունների պակասը արտահայտվում է իրականի նկատմամբ արհամարհանքի, մարդու խղճի ու գիտակցության թերագնահատման ձևով: Ամենանողկալին այն է, որ կա ատելություն ու դա արտահայտվում է լռեցնելով կամ հայհոյանքով՝ դեռ խոսքը չսկսած արդեն դուրս են պրծնում և ավարտվում որպես վերջնախոսք: Աղանդավորների մոլագար այս բանակը բարձր թակում է ձեր տան դուռը ու փորձում ամեն կերպ քարշ տալ իրենց հետևից: Երևույթը անընդունելի է, իրագործողները՝ տագնապալի:

    (Նորից անդրադառնալով հեղինակի գրելավոճին՝ կոմպլիմենտներից դուրս ու փափագելով կոնստրուկտիվ մեկնաբանություններ՝ շտապում եմ հավատացնել, որ եթե ոմանց վրիպել է հեղինակի ազգասիրությունը, ապա իմ կարծիքով դա հեղինակի տարիքի ուժն է՝ համարձակությունը, որ խավարեցնում է նրանց տեսողությունը):

    Ավելի լավ է փորձել հասկանալ որտեղից է գալիս այդ վախը: Օրինակ վերջերս մի գիրք լույս տեսավ, որտեղ հոգեբանը խոսում էր հաձույքի գիտության մասին և դիրքորոշված այն բանի վրա, որ ինչը գտնվում է հիմքում ավելի կարևոր է քան երևում է արտաքինից: Այսպիսով նա բացատրում է հետևյալը. տղամարդիկ հավանում են կույսեր որովհետև գենետիկորեն կապված անհանգստացած են, որ երեխան հավատարմորեն (ճշմարտորեն) իրենցն է:

  33. Eduard says:

    … Ինչ վերաբերում է հեղինակի ազգասիրությանը, ՀԱՅ ԱԶԳԻ ՀԻՄՔԸ, ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆ Է, խարխլելով հայ ընտանիքի հիմքերը, կոչնչանա հայ ազգը ընդհանրապես, այ թե որտեղ է ձեր ազգասիությունը:

    Հարգելի Էդուարդ
    Ներողություն եմ խնդրում, որ միջամտում եմ այս երկխոսությանը և Ձեր գրառումներին: Նախ, շնորհակալ եմ անտարբեր չլինելու համար: Երկրորդ` Ձեր գրառումը ստիպված էինք խմբագրել, որովհետև այն պարունակում էր ուղղակի նվաստացուցիչ վիրավորանք այս գրառման մասնակիցներին, ինչն աններելի է:

    Անձամբ ես ամբողջությամբ կիսում եմ Ձեր կարծիքը և արժեքային համակարգը, բայց դա ամենևին չի նշանակում, որ դա պետք է պարտադրել մյուսներին: Ավելին, եթե որևէ մեկը հարց է բարձրացնում, պետք է ոչ թե այդ մարդուն ոչնչացնել հարցի համար, այլ ուղղակի պատասխանել:

    Հավատացեք, Բանաձևի բլոգը այն վայրն է ու տեղը, երբ շատ հազվադեպ են եղել գրառումներ ու մեկնաբանություններ, որ ստիպված ենք եղել խմբագրելու: Այն, ինչ դուք գրել էիք, գրել էիք մեծ ցավով ու տագնապով: Իսկ դա փոխանցելու համար ամենևին պետք չէ վիրավորել: Ու վստահ եմ, որ դատելով ձեր լեզվամտածողությունից ու աշխարհայացքից, դուք ի վիճակի եք և կարող եք նույնն ասել առանց որևէ մեկին վիրավորելու և հնարավորինս քաղաքակիրթ:

    Հարգանքներով
    Արտակ Ալեքսանյան

  34. Klimti says:

    Ընտանիքի մենաշնորհը հայերինը չէ: Չկա իմ իմացած քաղաքակրթություններից մեկը, որտեղ հասարակության մտահոգություններից առաջնային չգտնվեն ընտանիքի ստեղծումը, կյանքի որակի բարձրացումն ու սերնդապահպանման խնդիրները: Ի վերջո, հասարակությունը՝ դա ընտանիքների բազմությունը չէ՞: Կարծում եք ձեր նկարագրած արևմուտքում հատկապես բորդելներն ու մոթելներ ստեղծելն է մարդկանց մտահոգում, որ առաջին հնարավորության դեպքում ցատկե՞ն մեկ մեկու վրա… ինչպիսի՜ իրազեկություն:

    Նույնիսկ ավելացնեմ, որ այն երկրները (սկսած լատինական ամերիկայից) որտեղ պետականորեն ընդունում են համասեռականների ամուսնությունն ու երեխա որդեգրելու իրավունքը, արդյո՞ք դա չի արվում ընտանիք կազմելու հնարավորություն ընձեռնելու համար… վրդովեցուցիչ է, այնպես չէ՞:

    Եթե ես ազգությամբ քուրդ լինեի, որտեղ իմ ցեղագլուխը ինձ հոժարեցներ ազգասիրության այդպիսի բացատրությամբ ինչպիսին ձերն է, ես նրան կհասկանայի ու կխղճայի իմ ազգի գոյությունը:

    Էդուարդ, հասկանում եմ նաև, որ ձեր հեռուստացույցի հնարավորությունները սահմանափակ են, բայց ձեր գովազդից հասկացա, որ այն այդքան էլ հին չէ ու եթե գույներ չեք տեսնում դա պարզապես սարքավորման կոնֆիգուրացիայի խնդիր է: Հավատացե՛ք, չափազանց ձանձրալի է անընդհատ գորշ էկրանին հետևելը և շրջապատին այդ կուտակված բացասական հույզերը փոխանցելը, այլապես, բացե՛ք պատուհանը:

    p.s. Հաշմանդամությանը ձեռք են մեկնում համաքաղաքացիները, որպեսզի նա էլ իր հերթին խոսքը տեղ հասցնել կարողանա, լիովին ապրելու ու մարդ զգալու իրավունքներից չզրկվի:

  35. Eduard says:

    Կփորձեմ այսօր կարճ արտահայտվել ու սահմանափակել իմ խոսքը. ուստի և գտնում եմ, որ մի բանը մի անգամ պիտի ասվի ու ես իմ ասելիքն ասել եմ:
    Համաձայն եմ, որ ընտանիքի մենաշնորհը հայերինը չէ, սակայն կավելացնեմ, որ ամեն քաղաքակրթություն, ամեն ժողովուրդ, ամեն մարդ ունի իր ընտանիքի մոդելը, իսկ ընտանիքի հայկական մոդելի մենաշնորհը չեք կարող չհամաձայնվել, որ հայերինն է: Իսկ քանի որ մերը հենց այդ մոդելն է, ուստի ընդունելի չեն ցանկացած այլ մոդելներ: Իսկ եթե այլոց համար ընտանիքը կյանքի որակի բարձրացման ու սերնդապահպանման միջոց է, ապա հայի համար միաժամանակ ԸՆՏԱՆԻՔԸ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Է:
    Իսկ ինչի համար են մեզ պետք համասեռամոլների ընտանիքներ, կամ դրանց դաստիարակած երեխաները: Ավելի լավ է չլինեն, քան թե լինեն այդպիսի ընտանիքներ:
    Լինելով կոսմոպոլիտ գաղափարների կրող` լավ բան չեք անում, որ վիրավորում եք քուրդ ազգին` նսեմացնելով այդ ազգի մյուսներին հավասար դիրքերում գտնվելու իրավունքը: Դա կոչվում է շովինիզմ ու դատապարտվում է հենց ձեր բերկրած Եվրոպայի կողմից: Բլոգի ղեկավարությունը այս անգամ զգոն չգտնվեց, որ վիրավորանքները հանի, կամ էլ ինչ իմանաս` մի գուցե կողմնապահություն է, կամ էլ` … անցած լինի 🙂

  36. Klimti says:

    Բացարձակապես քրդերին նսեմացնելու միտում չեմ ունեցել, պարզապես հետևելով լուրերին դժվար չի հասկանալ, որ թուրքիայում բնակվող քրդերը շատ դժվարությամբ են իրենց տեղը գտնում իրենց իսկ երկրում:

    Կարծում եմ եթե շարունակեինք գրավեճը, ապա հայ ազգն էր սրբություն դառնալու, իսկ հետո մի երկու բաժակից՝ հարևանները ու վերջում՝ համամարդկությունը: Ուղղակի սրբության նկատմամբ ավելի զգույշ ընթերցորդի մոտ կարող է շփոթմունք առաջանալ… ինչևէ, անցած լինի 🙂

    Ինձ դուր եկավ մոդել բառը, այն մտածելու հնարավորություն է ընձեռնում: Իսկ սահմանափակվել՝ խաչ դնել մոդելի վրա ու չփորձել այն ուսումնասիրել, իմ ողջամտությունը ինձ մերժում է:

    Հայոց պատմության մեջ դաժան էջեր եղել են ինչ խոսք և անտեսել հայկական ընտանիքի ամրությունը ազգապահպանման գործում (ինչպես հայրենիքում այնպես էլ սփյուռքում) ուղղակի պարզամտություն կլիներ: Բղավողներից առաջինը կլինեի, անհանգստացած կգործեի ինչպես մարտիկ՝ եթե տեսնեի այդ վտանգը: Բարեբախտաբար այդպիսի ժամանակներ չենք ապրում ու երբ տեսնում եմ մածուն ու ձու վաճառողը գովազդներում շահագործում է այդ վախը, էլ չեմ ներում: Այդպիսի մոտեցումը վերագրում եմ գիտակցությունը կորցնելու եզրին հասած մի ծերուկի, որ կառավարում էր եվրատեսիլ խմբին տանող բեռնատարի ղեկը, խառնաշփոթից մեքենան ուղղևորելով մրգի շուկայի տեղը՝ Տելենոր Արենա!

    Խնդիրը այլ է: Հայ ընտանիք բջիջը ժամանակի ընթացքում այնքան է կարծրացել, որ կորցրել է իր կենսունակությունը: Ես չեմ փորձում այն փշրել այլ՝ փխրեցնել, կյանքի կոչել: Քանզի իմ նպատակը բջջի պահպաման խնդիրը չէ: Իմ նպատակը կենդանի օրգանիզմ ստեղծելու պերսպեկտիվն է, որտեղ բջիջներն իրենց որոշիչ դերն ունեն ու կապված են նյարդերով ուստի ընդհանուր գիտակցություն ու ոգի ունեն: Իսկ դա ստեղծելու համար նախ պետք է ապրեցնել այնուհետև կրթել մարդկային հույզերը, անկեղծությունն ու ուղղամտությունը:

  37. Eduard says:

    Կխնդրեի հեռացնել իմ վերջին հաղորդագրությունը, այս բլոգից, քանզի ձեր ձևափոխման շնորհիվ այն ամբողջությամբ փոխել է իր իմաստային բովանդակությունը: Ի դեպ հաշվի առնենք, որ այդ տողերում, ոչ մի վիրավորական կամ սխալ բան չկար գրված:
    Համենայն դեպս, եթե այդ հաղորդագրությունը չհեռացվի բլոգից, հարգելի ընթերցող, հավատացած եղեք, դա իմ գրածը չի, այսպես ասած իրենք թեմա են բացում, իրենք երկկողմանի բանավեճ վարում, մի խոսքով` Сам себе режисер: 🙂

  38. Klimti says:

    Էդուարդ,

    Իմ համեստ փորձից կարող եմ վստահեցնել, որ ինչպես դուք, այնպես էլ ես ու բոլոր մասնակիցները կարող են արտահայտվել այս բլոգում: Կանոները կարծում եմ պարզ են բոլորին. զերծ մնալ ուղղակի կամ անուղղակի անձնական վիրավորանքներից ու հնարավորին չափ չշեղվել բուն թեմայից, որպեսզի թեման չկորցնի իր հետաքրքրությունը, մենք էլ մեր ժամանակը:

    1. Եթե բովանդակային առումով ավելացնելու բան ունեք, փորձեք ուղարկել այն նորից: Հավատացե՛ք ընթերցողին այն հետաքրքրում է:

    2. Ձեզ լքված մի համարեք ու մի փորձեք ճամբարներ ստեղծել: Պարզապես ինտեգրվեք:

    3. Խաղի կանոններին չհետևող, խաղից դուրս մնացած ու նեղացած երեխայի նվնվալն արդեն ձանձրալի է:

    Հիմա սեղմեք 1 կամ 2 կամ 3 կոճակը կամ էլ առաջարկեք 4րդը…

    Ավելին՝ առաջարկե՛ք Ձեր սցենարը: Ո՞րն է Ձեր արդյունաբերությունը, «ոչ մեկ չի մեռել» – ից ու հայհոյանքներից բացի: Միայն ներկայացրեք այն հայերեն լեզվով քանզի խոսում ենք մայրենի լեզվով: Ինչ վերաբերվում է բուն թեմային, ապա հայուհիների ու ռուսների մեջ սարեր-ձորեր տարբերություն կա, էլ չեմ խոսում վերջիների միջազգային ռեպուտացիայի մասին: Ի դեպ, ճի՞շտ է արդյոք, որ հայուհիները ավելի սեքսի են երբ խոսում են ռուսերեն:

  39. armen says:

    BAREV ??? INC@ VOR VERABWERVUMA SEKSIN DA NOMAL BANE AYN AXCHIK@ VOR MI KICH SUSTRI E MISHT KSTANA TXANEIC AYN INCH UZUME BAYC DA AYTKANEL SXAL CHE VORTEV AXCHIK@ GITI INCHAANUM U HETO AMUSNANUMA RANCH BZISHKI GNALU U ARANCH PROBLEM KUYSUTYAN HET KNEREK FOR GRUM EM BAYC ETE HIMA AXCHIKNERIC SHATER@ USHADIR LINEN SHAT LAV KYANOV KAPREN EV VOCHTE BACAHAYT DURS@NKAT KLINEN …ES HAMOZVATEM VOR AYSTEXIC SHAT AXCHIKNET KTESNEN U TISHT KASKANA UXAKI ES HAMADAYNEM IM ARAJARKAT USHADRUTYAN HET AXCHIKNERI DA SHAT TISHT ANE VO SHATERNEN AREL U HIMA AMUSHNACEL EN U ERJANIK EN U ES VKA MARD TESNUM WM NRANC EREXANERIN NRANK

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *