Սիրային արկածներ երթուղայինում

Published On May 27, 2011 | By Սոնա Աբրահամյան | արխիվ

Բամբասել չեմ սիրում, մարդկանց անձնական կյանքին խառնվել` առավելևս: Բայց այնքան եմ սիրում, երբ որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եմ հայտնվում: Երբևէ ինչ-որ մեկդ ուշադրություն դարձրել եք, թե ինչպես և որտեղ են հանդիպում իրենց սրտի տիրուհիներին երթուղայինի վարորդները: Ես նկատել եմ, ով չի նկատել,  հիմա ասում եմ, ուշադիր եղեք հաջորդ անգամ:

Երթուղայինի վարորդը զանգում ու իմանում է` որտեղ է իր սրտի տիրուհին: Սովորաբար նա լինում է այն կանգառներից մեկում, որտեղով անցնում է երթուղայինը: Վարորդի սիրելին նստում է ուղիղ նրա կողքին, այնտեղ, որտեղ տարիներ առաջ նստում էին տոմսավաճառները: Վարորդը որքան հնարավոր է դանդաղացնում է ընթացքը: Ուշացող խեղճ մարդիկ մի’ ջղայնացեք վարորդի վրա, դուք էլ եք սիրահարված եղել ու գիտեք` ինչ գին ունի սիրելիի հետ անցկացրած ամեն մի վայրկյանը, ինչքան դանդաղ, այնքան ավելի երկար ժամանակ կանցկացնի սրտի տիրուհու հետ: Բայց ավելի հետաքրքիր է հարսնացուի դեմքը, որը խոնարհ ու հնազանդ նստում է վարորդ-փեսացուի կողքին, մինչև որ գիծը վերջանում է ու վերջին կանգառում նորից գալիս է բաժանման պահը:

Այնպես որ, հաջորդ անգամ երթուղային նստելիս նախապատվությունը տվեք երիտասարդ վարորդներ ունեցող երթուղայիններին: Ճանապարհին սիրային արկածներն ու տպավորությունները ապահոված են:

3 Responses to Սիրային արկածներ երթուղայինում

  1. Arevka says:

    Son jan misht nkatel em nman depqer, bayc erbeq chem mtasel dra masin.ay ed amotxats, xonarh aghjik@ mi qich im tesatsin chi hamapatasxanum…

  2. Grish says:

    es nuyn pes handipel em nman varordi vor@ shat shat siraharvac er, baic koxqi xonar u hnazand axchiknel varordi varordner………………..

  3. ANUSHIK says:

    SHATTTTTTTTTTTTTTTTTTTTT LAV ER ASVAC BAYC DE SIRAHARVAC MARDIK AYD AMN@ CEN TESNUM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *