ՍիրուSHOW. Հանուն կամ ընդդեմ

Published On February 24, 2011 | By Ընթերցող | արխիվ

Անանուն ընթերցող

Երկու շաբաթ տևեց Սիրուշոյի մասին պատմող արդեն իսկ հանրահայտ ֆիլմը, որն առիթ տվեց բազմաթիվ թեժ ասեկոսեների, զայրույթի և բողոքի պոռթկումների, մամուլում զետեղված չարախոսությամբ համեմված անմակարդակ հոդվածների /քաղաքական պատվեր հիշեցնող/  և այլն… այս շարքը դեռ երկար կարող եմ շարունակել, բայց…

Չարախոսության այդ շքերթում ինչ-որ շնորհալի լրագրողի կողմից  Սիրուշոյի հայրը մեղադրվեց դերասանական ապաշնորհության մեջ` նրա իսկ կողմից ստանալով չկայացած ժանգլյորի որակավորում/տես` http://www.armtown.com/news/am/chi/20110215/11021504//: Այս անհաջող վրաերթը մի լրագրողի կողմից էր, ով խիստ կասկածում եմ, որ  երբևէ այցելած լինի թատրոն և առավել ևս դիտած լինի ասենք` Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը, Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը կամ  Համլետ ներկայացումներից գոնե մեկը` այդ նույն  ապաշնորհ դերասանի փայլուն մասնակցությամբ:

SiruShowԽեղճ Հրաչյա Հարությունյան, կամ էլ  ոնց էր ինքնահաստատվելու այս կյանքում, եթե չլիներ Սիրուշոն: Բայց երևի հենց էստեղից էր պետք սկսել, որովհետև ես ավելի քան համոզված եմ, որ եթե Սիրուշոն Քոչարյանի հարսը չլիներ, այսքան կրքեր հաստա’տ չէին բորբոքվի…Գիտեք, ես թե’ Սիրուշոյին, թե’ Սյուզան Մարգարյանին, թե’ Հրաչյա Հարությունյանին ճանաչում եմ բացառապես իրենց արվեստի շնորհիվ, արդեն ավելի քան երկու տասնամյակ: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ հայտնի և անհայտ մարդկանց կողմից հնչեցված այն բոլոր գռեհիկ, չարությամբ լի և հայ մարդուն ոչ հարիր վայ կարծիքները Սիրուշոյի և նրա ծնողների ապաշնորհության և այլնի մասին:

Չեմ հասկանում ինչու հանդիսատեսն այս ֆիլմը, բացառապես, ընկալեց բոլոր հնարավոր և անհնարին ֆորմատներում, բայց չկարողացավ ուշադրությունը սևեռել հենց ֆիլմի անվանման` ՍիրուSHOW-ի վրա: Հարգարժան Գնել Նալբանդյանը հաստատ մասնագիտորեն ավելի հստակ կբացատրեր SHOW կոչվածի առաքելությունը հեռուստաեթերում: Իսկ ես, պարզապես, կարող եմ փաստել, որ երկու շաբաթ տևողությամբ այդ ֆիլմը դիտելն ինձ համար ավելի հաճելի  ժամանց էր, քան, օրինակ, վերջերս Արմենիայի կողմից թողարկված Ճիշտ, թե սուտ կամ որևէ այլ նմանատիպ անհամ  ու անորակ թխված SHOW, որը հերթական անգամ չստացված տխուր կրկնօրինակն է հերթական ռուսական SHOW-ի:

Գիտեք,  ճիշտն ասած, խոսքս շատ երկարեց,  ի սկզբանե ես, պարզապես, ուզում էի ասել, որ ինձ համար ուղղակի ցավալիորեն տհաճ էր տեսնել ու լսել այն բոլոր գռեհիկ քննադատությունները, որ հնչեցին այս առիթով: Ես չեմ ասում, թե ֆիլմն անթերի էր, կատարյալ էր, գլուխգործոց էր և այլն… Այս կյանքում կատարյալ  ոչինչ չի լինում… Իհարկե, բայց ես այդ մասին չէ, որ ուզում էի խոսել…

Ես շատ կուզենայի, որ մեր յուրաքանչյուր տաղանդավոր դերասանի, դերասանուհու, երգչի, երգչուհու, գրողի, բանաստեղծի, արվեստագետի կյանքի և գործունեության մասին ամեն երեկո մի ֆիլմ կամ  հաղորդաշար հեռարձակվեր հեռուստաեթերով այն բազում և բազմաթիվ  անմակարդակ հաղորդումների փոխարեն, որոնք ստիպում են մեզ հերթական անգամ փոխել ալիքը և ռուսական բազմաթիվ  հեռուստաալիքներից որևէ մեկով դիտել հերթական հաղորդումը կամ ֆիլմաշարը ասենք` Ալեքսանդրա Պախմուտովայի  կամ… Տատյանա Սնեժինայի  մասին…
Իսկ տարիքը, հավատացեք, կապ չունի, չէ? որ մեկը քսան տարեկանում կարող է Լճակ արարել, իսկ մյուսը` վաթսուն տարեկանում` սեփական հանճարեղ անտաղանդության հանդեպ` խղճահարություն…

31 Responses to ՍիրուSHOW. Հանուն կամ ընդդեմ

  1. Elya says:

    Ճիշտն ասած ես այնքան էլ չեմ հավանել այդ հաղորդումը, բայց ամեն դեպքում չեմ քննադատում ոչ մեկին: Հաղորդումն իր ֆորմատով նորություն էր հայկական հեռուստատեսության ֆիլմերում կամ հաղորդաշարերում: Իսկ հայերը, դժբախտաբար կամ բարեբախտաբար, ամեն մի նորույթ քննադատում են և դա սովորական երևույթ է: Ես կարծում եմ, որ եթե հասարակության դատին է տրված այդպիսի հաղորդումը, ուրեմն պետք է սպասել ամեն տեսակի քննադատության կամ գովասանքի: Իսկ ինչ վերաբերում է “Ճիշտ թե սուտ” շոուին, ապա այն առայժմ կրկնօրինակում է, իսկ հետագայում այդ հաղորդումը կդառնա հայկական, և դժվար կլինի ասել որն է ավելի վատ` կրկնօրինակումը թե հայկական ձևը:

  2. uxxaki HAY says:

    ayo duq chisht nkateciq. ete sirushon chliner qocharyani hars@ djvar te es kargi hasnein qnnadatutyunner@.inchel vor lini es demem qnnadatutyunnerin.bayc hargeli texti hexinak duq inqnert dem linelov qnnadatutyunnerin(inchpes tesnum em dzer gracneric) qnnadatum eq urishnerin…amen mard ir chashakn uni;orinak es aveli shut sut te chisht@ knayem qan sirushown.es voch meki tuyl chem talis indz qnnadatel vorovhetev andzamb el chem qnnadatum isk duq ham qnnadatum eq ham dem eq qnnadatoxnerin. ardar chi.. es mer joxovrdin el chem ardaracnum nman sur bareri hamar…inch voraya sa im karciqne isk es dzez chem pordzum pnovel uxxaki lav kliner vor mi ban pahanjeluc inqnert el hamapatasxaneq dzer pahanjac chapanishnerin.

  3. Liana.K says:

    Իսկ ես միևնույն է չհասկացա թե էտ ֆիլմը կամ շոուն ինչ նպատակներ ունեին??? Առանց էտ էլ Սիրուշոյի անցած ճանապարհը ու անձնական կյանքը բավականին լուսաբանված ե, ու կրկնությունն անտեղի էր, չնայած որ հետաքրքիր էր արված ու նայվում էր: Ինձ դուր չեկավ էտ շոուն, Սիրուշոյին Աստված էին սարքել: Ավելի լավ կլիներ դրա փոխարեն մեր մեծերից մեկի մասին ուսուցողական մի փոքրիկ ֆիլմ նկարեին:

  4. Ընթերցող says:

    Հարգելի uxxaki HAY.
    Կզարմանաք, երևի, բայց …. խոհեմորեն:::))) ընդունում եմ Ձեր դիտողությունը… Ես պարզապես ուզում էի ասել, որ շոու-ների հանդեպ հանդիսատեսի նախապատվությունները տարբեր են լինում միշտ էլ, բայց ինչպես իրավացիորեն նկատեցիք, նախադասությանս երկրորդ մասը միանգամայն ավելորդ էր: Ես պարզապես շատ կուզենայի, որ հեռուստարտադրանքը այսօր հանդիսատեսին ճաշակ թելադրեր, ոչ թե հակառակը: Իսկ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք, և ունենք խնդիր. հեռուստատեսությունն այսօր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ ակամա դարձել է ներկայիս երիտասարդ սերնդի արժեքային համակարգի կերտողը, և պետք է հենց այսօր մտածել, թե վաղն այդ համակարգն արդյոք ինչ արժեք է ունենալու?

  5. HASMIK says:

    ES INQS CHEM QNNADATUM AYD HAXORDUMA….CHNAYAC VOR INDZ DUR 4I GALIS…EV KARCUM EM VOR TEXIN QNNADATEL@ VAT BAN CHI…ES INQS SIRUSHOYIN ARVESTAGET CHEM HAMARUM..TOX INDZ NEREN NRA ERKRPAGUNER@..NA UXAKI ERGUM E..KIM QARDASHYANNEL E IR MASIN SERIAL NKARAHANEL…DA GOVELI E…IHARKE VOCH..VONC KARELI E VAT BAN@ CHQNNADATEL.

  6. Արտակ Գևորգյան says:

    Սիրուշոյի մասին ֆիլմաշարը չեմ նայել, բայց ավելի լավ է նման ֆիլմեր արտադրեն տարբեր մարդկանց մասին պատմող և ցուցադրեն, քան եթերախեխդ անեն անմակարդակ, ժարգոնալի, կոպեկի գին չունեցող սերիալներով ու կտրուկ ձայնը վեր թռչող տափակ գովազդներով, որոնք ես նույնպես չեմ նայում:

  7. Hrach Voskanyan says:

    yete mi koxm toxnenq amen inch… tntesakan,qaxaqakan,kencaxayin,bulvarayin-um harsne ev ayln, naxanz,vokalayin tvyalner ,chkamutyun ev mnacac ayln… vorpes profesional ayd ergchuhu imijov zbaxvox hamapatasxan masnagetnern uxaki primitiv michakutyun en:)

  8. Ընթերցող says:

    Հարգելի Արտակ, ես հենց այդ եմ ասում!!!

  9. Vilen says:

    Hargeli amneaget hayer jan, heriq chi qnnadateq bolorin u amen inch@, ete dzez inch vor haxordum dur chi galis uxxaki mi nayeq ayn, ev ete dzer nman shater@ linen ayd haxordum@ reyting chi unena ev chi herarcakvi, isk SIRUSHOWN shat barcr reyting unecav, inch@ nshanakum vor shateri dur@ ayn ekel ei, chishte shat naxandz mardik el shown ditum ein amenapoqrik terutyunner@ gtnelu ev dranc masin bxavelu hamar, de inch arac mer azg@ shat naxandz e! Im karciqov haxordum@ shat hajoxvac er ev texin, bayc chi kareli zhxtel ayn hangamanq@ vor aranc lav finansavorman ayn cher kayana, sakayn da der chi nshanakum vor poxne aydtex voroshich@ exel, aranc Sirushoi taxandi /isk na iskapes taxandavor e/ vochinch el cher stacvi!!! Es Sirushoi erkrpagu indz chem hamarum, sakayn chisht el chem hamarum chgnahatel nran u nra gorc@!!!!!!
    Hasmik jan shat vat hamematutyun enq arel!!!!

  10. Ararat says:

    Es nayel em SiruShow-n mi qani or qich te shat hetaqrqrutyuns bavararelu hamar,bayc da glxavorn cher.Amenamec npatakan voch te Sirushoi ancac chanaparhn er im mech bacahayteln,ayl urish ban.Shateri hamar karoxe zarmanali tval bayc es nayel em miayn ayn mi drvagi hamar te vonc e Elvina Makaryan Sirushin inch vor ban asum,skzbic da el ete hishum eq mcrel ein show-i anonsneri mech erevi te ditavoryal lsaran havaqelu hamar.Ev da irenc mot stacvec.Indz uxaki shat er hetaqrqrum et drvagn manramasn ditel,vorovhetev shat em sirum Elvina Makaryanin u @ndhanrapes hamarum em nran haykakan estradai gerastx.Nayeci et drvagn hetaqrqrutyuns bavararvec,isk minch ayd Sirushoi masin voch mi arandzanki kam inch vor zarmanalu ban chnkateci.Ayo uni dzayn lav ergum a,hatkapes sirum em Sherami ergern lsel ir katarmamb.Uxaki mardn voroshel a ir masin haxordum hanel,indz tvum a nerka drutyamb kan eli ergich ergchuhiner (Sirushoi tariqi mi qich el mec) Hayastanum vor karox en nman show kazmakerpel.Ev eli klinen shat qnnadatoxner.Ayl e xndirn ete haxordum kazmakerpein Elvina Makaryani,Ofelia Hambarcumyani,Aram Xachatryani mi xosqov kareli e eli shat anunner tal voronq iroq ayd iravunqn vastakel en ev nranq mer mshakuyti ayspes asac titannern en.Ichqan el uzum em chezoq linel gracis mech,aysuamenayniv chem karox chxosel show-i mech an@dhat sheshtvox 15 tarva ergi profesional kyanqi masin,indz tvum e 10 -12 tarekan erexai hamar da shat chapazancrac e.

  11. Karine Madoyan says:

    Indz shat mtahogec Sirushoyi xosqy erb Avet Barsexyani hyurn er. shat huzvac er. Ervi srtin m ot er yndunel et bolor karciqnery. Bayc izur. Na apacucelu ban chuni, isk vat xosoxner mist el kgtnven.

  12. aram says:

    Նայել եմ ծայրից ծայր:շատ լավ ու գրագետ էր նկարված, առավել ևս երբ ներկայացված բոլոր նյութերը իրական էին!SHOW-kak-SHOW:ինչ? նպատակ, ինչ? իմասություն, ինչ? փիլսոփայություն:նայեցինք զբաղվեցինք, տեղ-տեղ ուրախանալով ձեռք բերած հաջողություններով, երբեմն ել հպարտանալով, ինչու ոչ հաղթանակի զգացուղությամբ, երբեմն էլ հասկանալով թե ինչ բարդություններ ու դժվարություններ է հարկավոր հաղթահարել մինչ այդ, պուպուշ ու թռվռան վիճակում բեմ դուրս գալուց առաջ ու… վերջ:իսկ եթե ոմանք ուզում են մի ուրիշ ավելի մեծ ու հանճարեղ արվեստագետի մասին դիտել, թող ստեղծեն, կամ դիմեն այն մարդկանց ովքեր հնարավորություն ունեն այդպիսի մի շոու նկարելու:այսինքն եկեք ստեղծենք -նաև, այլ ոչ թե -փոխարեն!

  13. aram says:

    մի տեղ Սիրուշոն ասեց, -երբեմն նայելով իմ ծնողներին մտածում եմ թե որքան գեղեցիկ կարող էի լինել ես, ու սկսեց ծիցաղել, մենք էլ նրա հետ:երբ շոուն վերջացավ ու սկսվեց այս քաղաքաբիզնեսաիմաստաքննադատական ինքնահաստատումները, ակամաից հիշեցի այդ խոսքերը, բայց արդեն այլ բովանդակությամբ……….Երբեմն նայելով մեզ բաժին հասած մշակույթային արժեքների ժառանգությանը մտածում եմ, թե որքան լավը կարող եինք լինել մենք…

  14. Anul says:

    sireli Sirusho asem vor inchpes misht du uxaki paylum es,erevi dra hamar el shatern en naxandzum qo hajoxutyunerin. bolor@ pahanjum en meceri masin film,bayc hamozvac em vor ayn asoxneri kesnel chen nayum ayn,es inqs mec hachuyqov nayum em ayn inch nvirvaca mer mecerin bayc da chi nshanakum vor eritasardnerin karelia aysqan teragnahatel,che vor bolorn ancel en ays chanaparh@ nor darcel MECER.

  15. HASO says:

    amboxj cav@ nranum e kayanum,vor menq hayers shat parap enq u el chasem inch….mard ete inch vor bani e hasnum,apa hasnum e shat djvarutyamb,usti ekeq neroxamit linenq meks myusi handep,ev morananq qnnadatutyun@….mi ban el lragrox@ chezoq dirq piti brni nyut@ nerkayacneluc,da iharke xorhri kargov….

  16. Anna Xachatryan says:

    Axr inchi eq bolord miahamur kerpov hayerin sarqum naxandz u bambasox azg????????????????? Vor mi azgum chkan bambasoxner el, qnnadatner el, ev ayln, ev ayln…. Uxxaki chem haskanum te inchqan karelia menq hayers esqan vat coment-ner grenq mer masin…. ashxarhi amen mi erkrum el kan karciqner haytnoxner (ev lav,ev vat) u et erevuyt@ normala nayvum, bayc duq et sarqum eq mi hat meeeeeeeeeeeeec patmutyun…=(
    Uxxaki pordzeq et hnchox karciqnerin etqan vat tesankyunic chnayel, verjiverjo vorqan tarber mardik kan aynqan el tarber karciqner klinen!
    U mi ban el – karcum em es hodvac@ tpel@ lriv animast er, qani vor hexinak@ qnnadatelov hayeri “qnnadatutyan handep unecac mec ser@” henc inqna qnnadatum u vat karciqner haytnum….

  17. Armine says:

    Inch kap uni um harsna Sirushon…chi kareli zhoxovurd, ekeq amen inchi mej sevn u mrayl@ tesnel, ete mard karoxanum e nman hajoxutyunneri hasni, uremn ekeq ajakcenq, kam ete chenq karoxanum, uremn chxangarenq…Hashvi areq, vor nagh ev araj Sirushon xelaci, graget ev araqini mardkanc zavak e:

  18. Sona says:

    et uxxaki inqnagovazdi pes mi ban er.havaqvel ein mi xumb mardik ev govabanum ein SIRUSHOIN……….

  19. Նեո says:

    Ո՞վ է այդ Սիրուշոն,որը հայ ազգի ուղեղը հերթական դեգրադացողներից է,ո՞վ է այդ ձևավոր երևույթը,որը բնական ձայնով բեմի վրա տղամարդու է հիշեցնում և վերջապես,ո՞ր մի գիտակից,ինքն իրեն հարգող և մակարդակով ԱՐՎԵՍՏԻ ներկայացուցիչը կհամաձայնվեր SHOW ունենալ`միակ լուրջ հաջողություն ունենալով ոչ թե երգի,այլ քաղաքականության մրցույթ Եվրոտեսիլում…ամոթ է…

  20. Նեո says:

    Inch kap uni um harsna Sirushon…chi kareli zhoxovurd, ekeq amen inchi mej sevn u mrayl@ tesnel, ete mard karoxanum e nman hajoxutyunneri hasni, uremn ekeq ajakcenq, kam ete chenq karoxanum, uremn chxangarenq…Hashvi areq, vor nagh ev araj Sirushon xelaci, graget ev araqini mardkanc zavak e:
    Կբացատրե՞ք Սիուշոյի`այդ աստիճան շքեղ գովաբանումների արժանացող դրական հատկանիշները…Լուսաբանեք ինձ…

  21. anna sahakyan says:

    Shat havanel em Sirusho-i masin haxordumy, ev zarmanum em, vor ayn aysqan xoskcutyunner berec ir hetevic. Sirushon taxandavor ergchuhi e.

  22. -!-Narek-!- says:

    Sirushon taghandavor e, bayc hastat iranic hazar angam aveli arjani arvesti ev mshakuyti vastakavor nerkayacucichner kan, voronq aveli arjani ein, vorpeszi nranc masin patmogh haghordumner kam poqrik filmer nkarahanvein. Da ughaki lav finansavorvac, bayc vorosh terutyunnerov PIAR er. Sirushoin darcrecin megastar ev da @st is anteghi er. Isk inch verabervum e nra cnoghnerin, apa nranc taghand@ herqoghner@ vay jurnalistner u nakhandz mardik en. Sirushon petq e aynqan hasunutyun unenar, vorpeszi chhamadzaynver dran, qani vor ayd SiruSHOW-n aveli shat bacasakan qan te drakan hetq toghec.

  23. Gayane says:

    Սիրուշոն բավականաչափ լուրջ երգչուհի է,ֆիլմը լավն էր:

  24. ARMINE says:

    …lav hovanavorner, finansakan mijocner, lav govazd, gexecik artaqin ev ayln…shater@ nman hnaravorutyunner unenalu depqum guce nman kerp varvein… Isk SHOW-n kareli er parzapes chditel u voch el qnnadatel, anonsic arden erevum er` da petq e ditel, te voch. I verjo mer herustatesutyunner@ cucadrum en ayn, inch pahanjark uni herustaditoxi mot…

  25. Mariam says:

    inqs nayel em u shat hetaqrqrutyamb!mer erkrum djvar e @ndunvum emen mi nor ban!ayn mardiq,voronq qnnadatum en ՍիրուSHOW film@,um dur@ chi ekel karox ein parzapes chnayel ev chhetaqrqrvel filmov!

  26. Erik says:

    Et himarnere mer mej eghel en u cavoq srti klinen

  27. Gaga says:

    Karcumem Sirushow-n kareli e hamarel stacvac, hakarak depqum, nman burn ardzagankneri cher arjanana,stacvuma vor qnnadatoxner@, kam nranq ovqer dem en ayd show-in ditel en ayn skzbic minchev verj, harc e arajanum, ete havanutyun cheq talis , kam henc arajin mas@ diteluc heto dzez dur chi ekel, ayd depqum inchu eq ditel sharunakutyun@? Sirushon shat taxandavor e, uni bolor tvyalner@, u ov vatn e xosum indz tvume parz naxandzn e xosum, da bnakan e …

  28. davit says:

    SiruShow-n shat lavn er! indz shat hetakrkir er u im shrjapatum meke chka vor chi ditel u amen ereko anhamber chi spasel! Shat urax klinei vor nma haxordumner shat linein voch te en tapakutyune inch vor aysor eterum e, bayc de vomanc el da e dur galis u ayd mardkanc Sirushown dur chi galis,de bnakan e da el e zargacvacutyan astichan pahanjum… mi xoskov apri mer Sirushon! pokr tarikic el inch arela chishta arel u graget!

  29. B.RAY says:

    чесно говоря армянские звезды(многме) мне не по душе. хотя я тоже вхожу в нее но с русским стильом…Я только начал) читаю РЭП _ РУССКИЙ))))))

  30. EDO says:

    de bavakan e amot e chi kareli aydqan naxan& unenal amboxj ashxar@ Sirushoi &aynov hiacac er isk menq ergchuhu taxand@ toxac miayn qnnadatum enq.ete mardik unein hnaravorutyun nkarahanelu ayd film@ inchu piti chanein manavand vor Sirushon iroq taxand uni voch te vomanc nman vor miayn karoxanum en pnovel i verjo erb petq e sovorenq gnahatel inqners mez es an&amb nayel em shoun ev nuynisk hpartacel vor Sirushoyi pes taxand unenq

  31. Ani says:

    parzapes,Sirushoin chsiroxnern en handisanum ayd ameni hexinakner@.hamacayneq vor shat-shater@ uxaki kerazein Sirushoyi poxaren linein,henc da el patchar e handisacel nman antexin meknabanutyunneri.Isk show-n,parzapes Sirushoyi erkrpaguneri hamar er stexcvac.cankutyun chuneiq nayelu parzapes karox eiq aliq@ poxel,voch te nayel heto antexi qnnadatel.Isk es ditel em ev erekoyan, ev bolor krknutyunner@,shat mec cankutyamb noric kditei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *