Սովետական Սառա Ջեսիքա Փարքերը

Published On April 4, 2011 | By Մանու Իրիցյան | արխիվ

Չգիտեմ, մտածել եք, թե ոչ, բայց ես Գուրչենկոյին միշտ նմանեցրել եմ Սեքսը մեծ քաղաքում ֆիմլի հերոսուհուն, ավելի ճիշտ, դերասանուհուն` Սառա Ջեսիքա Փարքերին: Դե գուցե, դուք մեծ նմանություն չգտնեք, բայց  ես երկուսին էլ շատ եմ սիրում: Երկուսն էլ միշտ էլէգանտ են, միշտ բարձրակրունկ կոշիկներով, միշտ սեքսուալ: Իհարկե, շատերը սեքսուալ չեն համարում ոչ Գուրչենկոյին, ոչ էլ Փարքերին. երկուսն էլ մի քիչ կոպիտ են, մի քիչ երբեմն ոչ կանացի, բայց միեւնույն է, ինձ համար երկուսն էլ սեքսուալ են ու ճակատագրական կնոջ կերպարներ:

Դե, Սառային, գուցե, դժվար չէ լինել սեքսուալ ու գեղեցիկ, բայց այ Գուրչենկոն իրոք ֆենոմենալ կին էր: Բոլոր ֆիլմերում, իսկ նա խաղացել է  ութսունից ավելի ֆիլմերում, միշտ գեղեցիկ էր: Ես իրոք զարմանում եմ, թե ինչպես կարելի էր Սովետի դռնփակության ու նորաձեւության պակասի մեջ լինել այդքան հմայիչ, նորաձեւ ու շատ լավ հագնված: Գուրչենկոն հարցազրույցներից մեկում ասել է, որ մարդ կամ ունի ոճ կամ չունի, այն տրվում է ի ծնե, իսկ նորաձեւությունը գալիս ու գնում է, ավելի մակերեսային է: Կարող ես գնել մոդայիկ մի զգեստ, մոդան կանցնի, զգեստը կդառնա անպետք, բայց եթե ունես ոճ, ապա կգնես այնպիսի նորաձեւ զգեստ, որ դեռ երկար կկրես, ավելին դա ոչ ոք չի էլ նկատի:

Գուցե Գուրչենկոյի հագնվելու, քայլելու, խոսելու ձեւը շատերը չէին սիրում, բայց Գուրչենկոն հաստատ ուներ այդ ոճ կոչվածը: Գուրչենկոն խոստովանել է, որ բոլորից տարբեր հագնվելու ու առանձնանալու հատկությունը ձեռք է բերել դեռ մանկության ու երիտասարդության տարիներին, երբ չկային խանութներ, շորերի տեսականի, ստիպված ունեցածի միջից գտնում էր, ձեւափոխում ու սեփական ձեռքերով կարում կամ ստանում գեղեցիկ շորեր: Էլ չեմ խոսում նրա կազմվածքի մասին, որի շուրջ իսկական լեգենդներ էին պտտվոմ: Բոլորը են լսել Գուրչենկոյի գոտկատեղի բարակության, ավելի ճիշտ, այն մասին, որ տասնյոթ տարեկանից մինչեւ մահ այն ուներ նույն բարակ ու նուրբ տրամագիծը: Տիկին Լյուդմիլան, իրոք, լեգենդար դերասանուհի ու կին էր:

4 Responses to Սովետական Սառա Ջեսիքա Փարքերը

  1. Ashot says:

    Իհարկե ինձ առիթ չի ընձեռնվել ծանոթանալու տվյալ մարդկանց արվեստների ստեղծագործություններին,սակայն իմ կարծիքով սեքսուալ կանայք տարբերվում են թե իրենց կազմվածքով և թե իրենց վոճով այս պարագայում ես համամիտ եմ ձեր մտքի հետ ի վերջո մի խելացի միտ հղեցավ ես բլոգում:

  2. Qnar says:

    Es misht el sirel em Gurchenkoyin,,,u nran hamarel em elegant kerparneric mek@, um kcankanayi nmanvel,,)))

  3. Annnnnnnnnnnn says:

    aaa……..erbeq chei karci, vor estex espisi post kkardam. Tematikan tarbervum er, bayc mek e- “banadzevot” er……..2 in el an4ap sirum em irenc arandznacogh (bayc vo4 inqnanpatak) u glam vo4ov

  4. Pingback: Գուրչենկո, թե Փարքեր interactive.banadzev.com|Blog of Banadzev Production Company

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *