Սպասե՞լ, թե՞ անցնել

Published On February 25, 2011 | By Նելլի Հարությունյան | արխիվ

Ներքին պայմանավորվածություն ունեմ ինքս ինձ հետ` չխախտել փողոցն անցնելու կարգը: Բայց սա երբեմն մարդու անհարմար դրության մեջ է դնում: Փողոցը դատարկ է, բայց դու սպասում ես, թե երբ է լուսացույցը փոխելու գույնը, մեկ էլ մի ճարպիկ գալիս ու անցնում է փողոցը, մի տեսակ հիմար իրավիճակ է ստեղծվում: Մտածում ես` իբր ես ինչի եմ սպասում. բայց հենց այդ պահին էլ սթափեցնում ես քեզ ու հույս տալիս` ոչինչ, դեռ կսովորեն, ու շարունակում ես խելոք կանգնել:

Վերջերս հերթական անգամ կանգնած էի դատարկ փողոցի մայթին ու սպասում էի, թե երբ պետք է կարմիր լույսը կանաչի: Մի տղա թափով եկավ, ու մտածեցի, հաստատ, կանցնի, դեռ հասցրի մտքիս մեջ էլ փնթփնթալ: Նա մի քայլ դրեց, բայց նորից հետ եկավ: Անհամբերությունից շունչը կտրվում էր, մեկ ոտքն օդի մեջ սպասում էր, սակայն համբերեց ամբողջ 50, թե ավելի շատ վայրկյան: Դժվար էր, բայց հաղթահարեց: Երբ փողոցն անցանք, լուսացույցի տակ հետս կանգնածներից մի պապիկ մոտեցավ ու ասաց` գիտեք, եթե դուք կագնած չլինեիք, այդ տղան հաստատ անցնելու էր:

TrafficLightsԺպտացի, ինքս էլ նկատել էի, որ նա ուղղակի ամաչեց, դրա համար էլ սպասեց մինչև լույսը փոխվի: Բայց լավ զգացի, գոնե մի օգուտ տալիս է այս սովորությունս: Սակայն միշտ չէ, որ հաջողվում է հետևել սեփական սովորություններին: Մի քանի օր առաջ էր, երեկոյան պետք է Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից հատեի Խանջյան փողոցը: Դրա համար հատուկ գետնանցում կա: Ուզում էի մտնել, բայց ոչ լույս կար, ոչ էլ հուսադրող ինչ-որ բան, միայն անիմաստ ձայներ էին հնչում: Իհարկե, գետնանցումով չանցա, հերն էլ անիծած, հարմար պահ ընտրեցի ու մեքենաների արանքով անցա փողոցը:

Ավելի լավ էր այդպես, քան գետնանցումը, Աստված գիտի, այդ մութ աշխարհից անվտանգ դուրս կգայի, թե չէ: Մի տատիկ էլ նույն կերպ անցավ ու բարկացած ոստիկան էր փնտրում: Ասում էր` ուզում եմ, որ գան ու բռնեն կարգը խախտելու համար, նոր ես դրանց կասեմ: Հետևություն, միշտ չէ, որ հնարավոր է ըստ կանոնների շարժվել, բայց պետք է ջանալ, ինչպես վերը նշածս երիտասարդը: Ի միջիայլոց, վատ չէր լինի, որ գետնանցումը լուսավորեին, այդպես ավելի անվտանգ է Խանջյանն անցնելը:

15 Responses to Սպասե՞լ, թե՞ անցնել

  1. Lida says:

    Ի~նչ ծանոթ իրավիճակ էր…
    Հարգելի Նելլի, ես էլ եմ բազմաթիվ անգամ հայտնվել նկարագրված իրավիճակներում, և կարդալիս այնպիսի տպավորություն ունեի, որ ինքս եմ գրել այս գրառումը: Իսկ Խանջյանի գետնանցումը և ոչ միայն … պարզապես խայտառակություն է, և քաղաքապետարանը այս մասին է, որ պիտի մտածի, ոչ թե…

  2. Արտակ Գևորգյան says:

    Փառք մեր քաղաքապետարանին~
    Գետնացումներ ունենք, որ աշխարհը չունի` էլ չեմ խոսում ստրիպ-ակումբների ու զուգարանի վերածաց անցումների մասին:

  3. Liana says:

    Spasel te ancnel?????che hastat spasel….es inqs misht spasum em erb im hert@ lini chanaparhn ancnelu,vorqan el shtapem,ushanam mievnuyn e xaxtum chem anum….bayc erb haytnvum em aynpisi iravichakum, erb miak @ntrutyuns GETNANCUMN e ankexc amen qayli dimum em miyan chhaytnvem ayntex.mer getnancumner@ xaytarak vichakum en gtnvum….ete @ntrelu linem meqenayi tak @nkneln u getnancumov ancnel@…ankexc kntrem arajin@….

  4. suren says:

    իսկ ինչ կասեք,երբ ես`Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացիս կանգնած սպասում եմ իմ կանաչին,իսկ երեք պատգամավոր գալիս և իմ կողքով ոտքով անցնում են կարմիրի տակով:Անձամբ իմ հետ է պատահել,մի 10 օր առաջ:

  5. Նարեկ says:

    inch arac es hamadzayn em dzez het Artak
    ahavor e erb chakertneri mej asvac ashxarhi amenalav aysinqn hayastani karavarutyun@ kam miayn hasarak banvor joxovrdi hamar en orenkner hanum voronc masin erbek chen moranum vopeszi poxer shorten ayd xexch hasarak joxovrdic kam el orenkner en hanum parzapes vorpeszi joxovrdi achkin toz pchen
    isk mer qaxaqapetaran@ parzapes anteri e
    chisht e na mi qani lav ban e arel orinak “встречь”i kamurj@ himnovin veranorogel e sakayn na dra krknaki vatutyunne arel orinak erevan qaxaqum voch cayramasum komitasi poxoci vra 3 ic aveli hastabun carer ktrvecin
    yev ayntex gitek inch karucecin?
    benzalcakayan bnakeli shenqin shat mot vor@ chi tuylatrvum nranq heshtutyamb karucecin isk qaxaqapetaran@ mat@ matin el chtvec dranic el hetyevum e vor ete careri tvakanak@ krchatvi mayraqaxacum avelanalu poxaren apa menk aveli karch kaprenk isk deranic el hetyavume vor……………………………………………………………………………………………………………………………………………………………

  6. Elya says:

    Բայց շաատ դեպքերում միայն գետնանցուման կեղտոտ և մութ վիճակը չէ կանոնները խախտելու պատճառը: Քաղաքում կան այպիսի տեղեր, որտեղ այսպես կոչված զեբռաները և գետնանցումները շաաատ անհարմար տեղում են և մարդիկ չեն կողմնորոշվում ինչպես վարվել: Այդպիսի օրինակ կարող եմ ասել Գայի պողոտայի Սթար սուպերմարկետի դիմացը: Պետք է ամեն դեպքում կարգուկանոնը պահպանել, և մի մոռացեք սա Հայաստանն է և դժվար թե մոտակա 10տարիների ընթացքում անցումները կարգավորվեն, եթե հաշվի առնենք Հայաստանի տնտեսական վիճակը:

  7. HASMIK says:

    CANOT IRAVICHAK E..BAZMICS HAYTNVEL EM AYDPISI IRAVICHAKNERUM-POXOC@ DATARK E KAN MARDIK VOR ANCNUM EN,ISK ES KANGNUM EM.BAYC EXEL EN DEPQER VOR XAXTUMNER AREL EM ELNELOV DRUTYUNIC..

  8. Karine Madoyan says:

    Che, ancnel petq chi, harkavor e spasel, kyanqy tank e.

  9. Hasmik says:

    շատ լավ հիշեցում քաղաքապետարանին. Վերնիսաժի գետնանցումը վերջապես լուսավորեք, ամեն օր վրայով եմ անցնում, անտանելի մութ ու զզվելի անցումա Խանջյանի անցումը…

  10. Նելլի says:

    Երևի մի օր էլ դրան հերթ կհասնի, միայն թե դրանից հետո ում մտքով ինչ անցնի, անմիջապես չանի հենց գետնանցումի կենտրոնում…

  11. Armine says:

    ba Xanjyani ankrkneli erajishtner@)))

  12. Mariam says:

    shat canot iravichak er!es evs porcum em inchqan hnaravor e chxaxtel poxocn ancnelu karg@!nuynisk @nkerner unem,voronq asum em <>!bayc ayd datark poxocum karox e mi vayrkyanum mi meqena haytnvel u u du el chimanas te inchpes da patahec

  13. Նելլի says:

    Արմինե, մի կիթառ նվագող կա, շատ եմ հավանում, այդ գետնանցումի լուսավոր կետերից է, բայց չգիտեմ, հիմա էլ է այնտեղ նվագում?

  14. B.RAY says:

    пешеход должен пройти улицу в любой момент!я из Грузии , там нет никакой корупции,царит закон, и по закону водитель всегда должен остановливаться и дать дорогу пешеходу.и в России тоже так, несмотря на корупцию там тоже закон действует на счет пешеходов))),а в Армении царят деньги.на моих глазах раз 1000 дали взятки,а по точнее миллиционер просит))))

  15. Hovhannes says:

    Duq dzer tesankyunic chisht eq varvel , qani vor anvnas hasel eq myus mayt.Astvac chaner u duq meqenayi tak knkneyq u heto ham dzer aroxchutyun@ kvnaseyq ham el varordi kyanq@ kpchacneyq et depqum aveli lav er ancnel 500 metr kam poxocov veryev kam nerqyev u nor ancnel poxoc@ ………Iroq kyanq@ tank e u qaxaqapeteri kam taxapeteri sut trvac xostumneri vra charje nyard u aroxchutyun vatnel……..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *