Վիքիլիքս. դեմոկրատիայի սկիզբն ու դեմոկրատական խաղերի վերջը

Published On February 17, 2011 | By Արտյոմ Լևոնյան | արխիվ

Վիքիլիքսի մասին խոսել են, գրել, ցույց տվել, բայց ես չէի ցանկանա նույնը անել ու կրկնվել: Սա ուղղակի մտորումներ են նոր աշխարհի ու աշխարհակարգի մասին: Ի՞նչ է Վիքիլիքսը: Կարճ կներկայացնեմ այն հարցադրումները և միգուցե մարտահրավերները, որը Ջուլիան Ասանժը կամ մեկ այլ խումբ, կազմակերպություն, պետություն կամ վերպետական կառույցներ արել են աշխարհին: Եվ այստեղ, իմ սեփական համեստ կարծիքով, այնքան էլ էական չէ, թե սա ում ձեռքի գործն է, որովհետև մեր աչքի առջեւ աշխարհի ձևն է փոխվում ու կարելի է ասել շատ կտրուկ, առանց մեղմ անցումների: 

wikileaks-logoԱշխարհում իրեն հարգող յուրաքանչյուր պետություն այսօր խոսում, իբրև կառուցում է ժողովրդավարություն, հայտարարում է խոսքի ազատության ու բաց հասարակությունների մասին: Եվ գուցե Ջուլիան Ասանժը նրանց բոլորին ցույց է տալիս իրենց իսկ ստեղծած միֆի իրականությունը ինչպիսին է` խոսքի ազատություն, բաց ու թափանցիկ հասարակություն ու կառավարիչներ` ստացեք թափանցիկ ու բաց, եթե իրոք դրանք են խաղի կանոնները: Միգուցե սա նոր աշխարհակարգին ուղղված ամենասուր ու ամենակործանիչ մարտահրավերն է: Սա ինչ-որ տեղ ապացույց է, որ դեմոկրատիան կեղծ կատեգորիա է, որ այն խաբեության ևս մեկ միջոց է, հասարակություններն ավելի կառավարելի դարձնելու նոր տեխնոլոգիա: 

Վիքիլիքսը մի պլատֆորմ է, որ ցույց է տալիս կեղծ խաղի կանոններով ստեղծված աշխարհակարգի խոցելիությունը ու այդ կեղծիքը դարձնում է ակնհայտ: Երկրորդ միտքը, որ ծագում է անմիջապես առաջինից հետո, մասնավորապես վերաբերում է ինֆորմացիային ու դրա գնին: Այն, որ ինֆորմացիան այսօր ամենաթանկ ապրանքն է, բոլորը միայն լսել են ու, ըստ էության, չեն գիտակցել սրա ամբողջ իմաստը խորությամբ, սա էլ ակնհայտ դարձավ Ասանժի շնորհիվ:

Ու սրա հաջորդ հետևությունը, որ վերաբերում է արդեն մեդիա-մագնատ Ռուպորտ Մերդոկին, որի դեմ Ասանժն արեց իր առաջին քայլը ու ցույց տվեց աշխարհին, որ մեդիայի պես հզոր բանը չի կարելի  կենտրոնացնել ու տալ մեկ մարդու, ցույց տվեց, որ աշխարհի տերերը ընդամենը մի քանիսն են, ու նորից հանգեցրեց այն մտքին, որ դեմոկրատիայի խաղեր խաղալու ժամանակը անցել է, վերջապես պետք է անկեղծ լինել աշխարհի առաջ ու մարդու առաջ: Սա ինձ համար փաստեր են, ձեր համար մտորումներ, իսկ շարունակությունը շարունակելի…

5 Responses to Վիքիլիքս. դեմոկրատիայի սկիզբն ու դեմոկրատական խաղերի վերջը

  1. Tyom jan shat lav es asum , bayc espisi mi ban ka, es hamozvac em vor sa Amerikayi dzzerqi gorcn e, hakarak depqum nman ban cher lini/…

  2. Զոհրաբ Հարոյան says:

    Ուղղակի Like ու լիքը ծափ…

  3. Nvard says:

    Ինձ թվում է 1 մարդը շատ փոքր է աշխարհում որևէ բան փոխելու համար, եթե Ասանժը երևան եկավ իր extra սկանդալներով, ապա դա րնչ-որ խումբ մարդկանց պետք էր: Ու նաև ավելացնեմ, որ ասելով ինչ-որ խումբ մարդ նկատի չունեմ, որ պարտադիր ամերիկացիները պետք է լինեն:

  4. aram says:

    Իհարկե համամիտ եմ, որ Վիքիլիքսը դաս էր շատ երկրների ղեկավարների ու նրանց վարած երկմիտ քաղաքականության շուրջ:Բայց չգիտես ինչու ենթագիտակցությանս մեջ ինձ հանգիստ չի տալիս մի ձայն, որը անվերջ շշնջում է.. փիար…փիար:ու ես չգիտեմ, պակաս ինֆորմացվածությունից է, թե ինչից. ոչ մի կերպ չեմ կարողանում հակաճառել եդ ձայնի հետ [նմանատիպ զգացուղություն ունեցել եմ նաև Բենլադենի ժանանակ]:հերթական անգամ ողջ աշխարհը խոսեց պենտագոնի նրա տիրապետության տակ եղած նյութերի, ու են որոշ բացերի որոնք վերացնելու համար անհրաժեշտ կլինի մի քիչ ավելի գումար, քան թե մինչ այդ ուտում էին. ու վերջապես բոլորս միաբերան խոսեցինք ԱՄՆ-ի նրա նախագահների ու նրանց շուրջը բանբասող նախագահների մասին կարծես տիեզերքի կենտրոնի ու նրան հարող մանր մունր արբանյակների ու երբեմն էլ ասուպների մասին:…………………………………….. իսկ դեմոկրատիայի մասին ուզում եմ նշել կարծես թե նույն բանն է քան թե խաչակրաց արշավանքները: վիրտուալ նպատակներ մի շարք պետություններ գրավելու, թալանելու ու իրանց կամքը թելադրելու համար:

  5. Klimti says:

    Կոնցեպտը հրաշալի էր ու հատկապես արդյունավետ: Ես էլ կարծում եմ լրագրողական տենդենցը այդ ուղղությամբ կզարգանա, ստեղծել անոնիմ փոստարկղեր (նաև openleaks.org), արտահոսքերից հավաքել հազար ու մի տարատեսակ փաստաթղթեր, տեղեկատվություն ու հրապարակել: Միայն թե այն, որ երևույթը աշխատունակ կլինի բացառապես զարգացած դեմոկրատական երկրներում: Չեմ հասկանում, թե որտեղից այսքան կասկածելի կոնսպիրացիոն դատողություն… ամենայն հավանականությամբ մոգերն են մեղավոր, չար հոգիներ են կանչել…բոոոոո :Ճ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *