Վրացական Թաքնված տաղանդի հայ մասնակիցը

Published On June 24, 2010 | By Ռուզան Վարդերեսյան [Վրաստան] | արխիվ


 
2Անցած ամիս ավարտվեց վրացական Թաքնված տաղանդ նախագիծը, որին մասնակցում էր նաև շնորհալի հայուհի Աննա Խանչալյանը: Արդեն շատերդ գիտեք, թե ինչպես էր երգում Աննան, ինտերնետով հնարավորություն եք ունեցել լսել նրա կատարումները և Աննան, ոչ միայն Վրաստանում ու Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ:

Բոլոր նրանց, ովքեր անհամբերությամբ սպասում էին Աննայի հաղթանակին, ուզում եմ ասել, որ եզրափակիչում Աննան չհաղթեց: Աննայի պարտությունը, եթե սա կարելի է պարտություն անվանել, պայմանավորված չէր նրա ազգային պատկանելությամբ, ոչ էլ նրա ձայնային տվյալներն էին դրա պատճառը, ժյուրիի սերը նույնպես Աննան վայելում էր, պատճառը հեռուստադիտողի SMS քվեարկությունների սակավությունն էր: Բայց չեք պատկերացնի, թե որքան հայերի եմ ստիպված եղել պատասխանել այս հարցին հայ էր դրա համար չանցկացրին, չէ±: Իհարկե ոչ, այստեղ անցկացնելու կամ չանցկացնելու խնդիր չկար: Ճիշտ է, ժյուրին էլ իր խոսքն էր ասում, բայց վճռորոշը հեռուստադիտողի քվեարկությունն էր:

10Թե Աննային, թե նրա բոլոր երկրպագուներին ուզում եմ ասել, որ պետք չէ տխրել ու հիասթափվել, Աննան դեռ ընդամենը 13 տարեկան է և ամեն ինչ առջևում է: Եթե այս տարիքում կարողացավ նվաճել ժյուրիի ու այդքան հեռուստադիտողների սրտերը, հասավ կիսաեզրափակիչ` այն էլ օտար երկրում, նշանակում է նրան կյանքում դեռ բազմաթիվ հաջողություններ են սպասվում: Սիրելի Աննա, թող քո ամենամեծ պարտությունն ամբողջ կյանքում այս նախագիծը լինի:

One Response to Վրացական Թաքնված տաղանդի հայ մասնակիցը

  1. Joro says:

    Great…. Great… Great… Ան ջան Go Ahead…We’re with u…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *