Տաղանդ, պրոֆեսիոնալիզմ, թերություն

Published On March 31, 2011 | By Արաքս Թադևոսյան | արխիվ

Վերջերս` Բրիֆինգ. Ուղիղ հարցեր նախագծի շրջանակներում այնպես է ստացվում, որ գործ եմ ունենում փոխնախարարների հետ: Ինչու տեղակալների, որովհետև դեռ միայն մի նախարար է համաձայնել իր վրա վերցնել պատասխանատվություն և պատասխանել իր ղեկավարած ոլորտի հարցերին: Ճիշտ է, դրանից մոտ երկու ամիս անց նրան պաշտոնանկ արեցին, բայց ինչևէ, նա միակն էր, որ հստակ պատասխանում էր բոլոր հարցերին` առանց խոսքը կտուրը գցելու, նկատի ունեմ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին, որի  կարճատև պաշտոնավարման ընթացքում գյուղատնտեսությունը կարելի է ասել հողին հավասարվեց:

3D Character and Question MarkՆրանից հետո Բրիֆինգի հյուրերն են եղել ևս երեք նախարարների տեղակալներ ու էլի պետական կառույցների պաշտոնյաներ: Նրանց ոլորտները տարբեր են, նրանք տարբեր մտավոր ունակություններ ու մասնագիտություններ ունեն, բայց նրանք մի բանով շատ նման են միմյանց: Ես վերջերս հասկացա, թե հատկապես ինչու է դժվար մոնտաժել նրանց խոսքը…. Որովհետև նրանք կարողանում են խոսել մոտ 7 րոպե առանց դադարի ու ոչինչ չասել: Նրանք այդքան երկար ու ոչինչ չասող պատասխան են տալիս  հատկապես կոռուպցիայի վերաբերյալ հարցերին, խոսում են ու ոչինչ չեն ասում: Հիմա մտածում եմ` դա ավելի շուտ Աստվածատուր շնո՞րհ է, թե՞  երկար հղկած ու մշակած խոսք, հմտությո՞ւն, թե՞ պարզապես անզորություն:

10 Responses to Տաղանդ, պրոֆեսիոնալիզմ, թերություն

  1. Հայկ says:

    Բոլորն էլ խոսում են կոռուպցիայի մասին, նրա դեմ պայքարի մասրին: Բայց իմ կարծիքով դա նրանց համար միայն եթերային, զուտ խոսքային նշանակություն ունի և ոչ ոք դրա դեմ պայքարելու համար ոչինչ չի անում,այդ թվում նաև մեզանից յուրաքանչյուրս: Դա է պատճառներից մեկը նաև, որ ինչ-որ տեղ համակերպվել ենք մեր ներկաին:

  2. Հայկ says:

    Բոլորն էլ խոսում են կոռուպցիայի մասին, նրա դեմ պայքարի մասրին: Բայց իմ կարծիքով դա նրանց համար միայն եթերային, զուտ խոսքային նշանակություն ունի և ոչ ոք դրա դեմ պայքարելու համար ոչինչ չի անում,այդ թվում նաև մեզանից յուրաքանչյուրս: Դա է պատճառներից մեկը նաև, որ ինչ-որ տեղ համակերպվել ենք մեր ներկային:

  3. elenoid says:

    Իմ դասախոսը դա անվանում էր . խոսել երկար ոչնչի մասին: Ու նաև սովորեցնում, որ նման կերպ խոսելու համար պետք է ընտրել հնարավորինս շատ մակբայեր, վերաբերականները: և այլն:

  4. Ani says:

    Karcum em ete karuxanum en xuis tal, urem@ lragrox@ pakas aveli xelaci e qan patasxanox@.

  5. Lilit says:

    Աստվածատուր, միանշանակ!!!!

  6. Armen says:

    Great Araqs

  7. Զոհրաբ Հարոյան says:

    Արաքս ջան նրանք մեր անհասկանալի հասարակության անհասկանալի իշխանավորներն են: Սիրիր նրանց, ինչպես մերձավորներիդ :Ճ:Ճ:Ճ

  8. Արաքս Թադևոսյան says:

    Հարգելի Անի, ես չասացի, որ նրանք կարողանում են խույս տալ, եթե հետևեք Բրիֆինգին, կտեսնեք, որ ամեն դեպքում նրանք մեր հարցերին պատասխանում են, ուղղակի ոմանց մի քիչ երկար ժամանակ է պետք լինում: Ի դեպ, վերջին թողարկման հյուրը Արմեն Աշոտյանն էր, նա այդ առումով բացառիկ պաշտոնյա է, առանց խուսանավելու պատասխանեց մեր բոլոր հարցերին:

  9. Gohar says:

    Araxs jan,da mardkanc kategoria e, voronq jar asox en,voch te zang kaxox.Nranq irenc grpanner@ lcnoxnern en,voch te erkri vijak@ barelavoxner@.Harkavor e Petekamutneri naxararin harcnel,te inchic e,vor mardik dzgtum en 40-50 hazar dram ashxatavardzov maxayin kam harkayin tsarayutyunum ashxatel yev hankarts shqex arandznatner u meqenaner en gnum,da inch ajpararutyun e.Gyuxnaxararutyunum mkneri dem payqari nor metod en mshakek.Asum en mkneri bneri mot amanov jur eq dnum yev gips,muk@ gips@ kuti,jur@ kxmi u ksatki.Chariqneri poqraguynn e,lav e chen asum mknerin brneq u dex@ beran@ lcreq.Ba…..

  10. Ani says:

    Ուրախ եմ,որ չեն կարողանամ խույս տալ:Կարևորը, որ լրագրողի մասնագիտական հմտութունները այքան բարձր լինեն,որ անգամ փողնախարարները չհամաձայնեն հարցազրույցի գալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *