Տեր Թոդիկը մանկապարտեզում

Published On November 9, 2010 | By Ռուզան Վարդերեսյան [Վրաստան] | արխիվ

Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես սկսեմ բլոգս, որ կարողանամ փոխանցել իմ զայրույթի գոնե մի քանի տոկոսը: Ապրում ենք 21-րդ դարում, անում ենք ամեն ինչ, որպեսզի երեխաներն ունենան անհոգ, ուրախ եւ ապահով մանկություն, նույնիսկ ավելորդ անգամ երեխային նկատողություն չենք անում` հաշվի առնելով, որ որոշակի տարիքում նրա մոտ դա շատ խոր նստվածք է թողնում:

Ու այն ընթացքում, երբ մենք գտնվում ենք աշխատանքի վայրում և մտածում ենք, որ երեխան մանկապարտեզում հանգիստ քնած է ու ապահով ձեռքերում է, պարզվում է, որ դա ընդամենը մեր թյուր պատկերացումն է:

4 տարեկան տղայիս հետ երեկոյան հեռուստացույցի առջև նստած էինք, հանկարծ երեխայի ականջին արյան հետք նկատեցի: Մտածեցի երևի վազել է, մի տեղ ընկել ու վնասվել է, բայց փորձեցի մանրամասները ճշտել նրանից:

KindergartenՍկսեցի մանկապարտեզից հարցուփորձ անել ու պարզվեց, որ ճիշտ ուղու վրա եմ: Ընկեր Ն. քաշում է երեխայի ականջը միայն այն պատճառով, որ նա դժվարանում է արթնանալ ցերեկային խորը անուշ քնից և քանի որ, բնականաբար, ականջը քաշելով արթնացած 4-ամյա երեխան հուզվել ու լացել է եւ շփոթմունքից ուրիշ սեղանի մոտ է նստել, չակերտավոր դաստիարակը դրանից ավելի է զայրացել ու սկսել է հրել եւ քաշքշել երեխային:

Ասեք, խնդրեմ, ինչպե՞ս կվարվեր ձեզանից յուրաքանչյուրը, եթե ձեր դատիարակված ու, վստահ եմ ասում, խելոք երեխան արժանանար նման վերաբերմունքի` իրեն ազնվական ու փորձառու համարող մանկավարժի կողմից: Հաջորդ օրը, բնականաբար, երեխան ոչ մի կերպ չհամոզվեց, որ միասին գնայինք մանկապարտեզ, դաստիարակ կոչվածը երեխային սպառնացել էր, որ հանկարծ <<մամային խաբար չտաս>>, ու երեխան ինձ խնդրում էր` չասեմ, որ ինձ պատմել է ականջ քաշելու պատմությունը:

Մանկապարտեզի վարիչից բազմաթիվ ներողություններ ու երեխային ցանկացած այլ խումբ տեղափոխելու պատրաստակամություն լսելուց հետո հեռացա մանկապարտեզից` անգամ չցականալով տեսնել այդ դաստիարակին, որովհետև եթե այդ օրը նրան տեսնեի, չգիտեմ, թե ինչպես կավարտվեր մեր հանդիպումը:

Իմանալով հանդերձ, որ ես ուսուցչին աշխատանքից հեռացնելու իրավունք ունեմ, չուզեցի <<վատություն>> անել նրան` բավարարվելով երեխայիս համար այնպիսի պայմաններ ստեղծելով, որ հետագա երկու տարվա ընթացքում այլևս մանկապարտեզում նման վայրի դաստիարակի չհանդիպի: Իսկ ընկեր Ն. չգիտակցելով իմ մեծահոգության աստիճանը, զանգահարում է ինձ ու ասում, որ կարծում էր, թե կիրթ մարդկանց հետ գործ ուներ…

9 Responses to Տեր Թոդիկը մանկապարտեզում

  1. LENA says:

    Sxal eq arel, vor cheq boxoqel u dati tvel ayd dastiarakin, aydqan ban…

  2. Tom says:

    Մի վարկյան մտածեք թե ձեր նման քանի ծնող ձայն չի հանել և այսպես “դաստիարակ” կոչվածը զգալով իրեն մարդկային արժանիքների վերին բարձունքում, մտքով էլ չի անցել որ ինքը հանցանք է կատարում ու իրան մեծ պատիժ է սպասվում: Ուղակի չեմ հասկանում ձեր մեծահոգության պատճառը, արդարացում ընդհանրապես չկա:

  3. Sona says:

    Duq dran piti dati tayiq. shat sxal eq arel, vor vochinch cheq arel.

  4. Artak Gevorgyan says:

    Ռուզան ջան, դու ես սխալ բան արել իրոգ: Այդ կենդանին ոչինչ չի հասկացել և՝ կտեսնես, շարունակելու է երեխաների հետ նման կերպ կենդանավարի վարվել: Պետք էր դրան ստորացնել հանրության առջև, դատի տալ և փոխհատուցում պահանջել: Մի գուցե մենախցում կհասկանար թե ով է խելացին, իսկ ով է տգետը:

  5. araks says:

    Es qo poxaren kpahanjei, vor nran heracnein ashxatanqic, nra nmannery mankapartezum aneliq chunen, mardy petq e lurj hogekan xangarumner unena, vor qnac erexajin akanjy qashelov artnacni: qnac erexajic lav ban ka ajs ashxarhum

  6. Klimti says:

    Հեշտ քննադատում ենք դիմացինի սխալները ու դրանից մթագնած չենք էլ նկատում մեր իսկ թերությունները: Ահա ևս մի դեպք, միառժամանակ հուզիչ ինչպես անօգնական: Դրսում մենք հասարակության անդամ ենք, ներսում՝ ընտանիքի: Արդյո՞ք մենք կարողանում ենք վերցնել մեզ բաժին ընկած դրսի ու ներսի պարտականությունները: Դրսի հետ չենք համակերպվում, որովհետև ներսում կատարյալ ենք, մեզ պետք չի հասկանալ մեր դիմացիներին՝ նրանք դրան արժանի չեն! Իրականում Ձեր որդուն արդեն իսկ մանկապարտեզից սովորեցնում եք հնազանդվել անարդարությանը, անընդունելի է… իսկ որպես հասարակության անդամ նույնպես չեք փայլել…
    Երբ դուք ենթարկվում եք դաստիարակի այդպիսի ստոր «սպառնալիքին», ապա դուք մասնակից եք դարձնում Ձեր փոքրիկին և սովորեցնում մանիպուլացվել. այսօր մանկապարտեզում, վաղը՝ աշխատավայրում և այսպես շարունակ… Երեխայի համար պետք է պարզ լինի լավի ու վատի տարբերությունը: Փոխարենը դուք պիտի բացատրեիք փոքրիկին, որ այդպիսի երկյուղը անընդունելի է և վերջ:
    Դուք արհամարել եք չակերտավոր դաստիարակին ու ավելի «կատաղեցրել» վերջինիս գիտակցելով, որ «տիրոջ» հետ հանդիպումը կկանխի հետագա վայրենությունները: Միգուցե պետք էր փորձել կոմունիկացվել դաստիարակի հետ, պարզաբանել տեղի ունեցածը. վճռականորեն արտահայտել Ձեր անհանգստությունը, սթափեցնել ու ակտիվացնել նրա մոտ իր կատարած աշխատանքի կարևորության գիտակցությունը: Անվանենք սա մեծահոգություն… չէ որ նա արդեն ընդունել էր իր բաժին սխալը:

  7. Hasmik says:

    petq er inch-vor dzevov patjel dastiarakin..

  8. Ruzan says:

    Ես գիտեմ, որ շաաաաաաաաաատ հեշտ է առանց իրավիճակն ամբողջությամբ պատկերացնելու ու մասամբ տեղեկցված լինելու դեպքում քննադատել մարդուն: Պատժելու հետ համաձայն եմ, դատիարակն այսպս թե այնպես պատժվեց: Ճիշտ է, աշխատանքից դեռ չի հեռավել, բայց այդ օրն էլ հեռու չէ: Ես ընդամենը գրել եմ, թե ինչ է եղելպատահածի հենց հաջորդ օրը, այն օրը, երբ պատրաստ էի իմ ձեռքերով խեղդել դաստիարակին, բայց չգնացի նրա հետ խոսելու, զուտ նրա համար, որովետև չէ կարողանա ինձ զսպե ու մյուս երեխաների ներկայությամբ սկանդալ կբարձրացնեի, իսկ նման բան ես չէի անի: Իհարկե հետո և խոսել եմ նրա հետ, և ձենարկել եմ այն ամենն ինչ հարկավոր էր, բայց դատի չեմ տվել: Իմ երեխան կամ ես ոչիչ չէինք շահելու դաստիարակին դատի տալուց, բայց սա չի նշանակում, որ ես այն կարծիքին եմ, որ ո մի հանցանքի դեպքոմ մարդուն դատի տալ պետք չէ զուտ նրա համար, որ ոժած կողմը սրանից ոչինչ չի շահի:
    Ինչ վրաբերում է այն կարծիքին, թե ես որպես հասարակության անդամ առանձնապես չեմ փայլում` զուտ նրա համար, որ դաստիարակին դատի չեմ, խիստ սխալվոմ եք: Ընդամենը մի բլոգով սխալ է մարդուն բնութագրել, ասել թե նա փայում է, ստվերում է, թե շողշողում է որպես հասարակության անդամ:
    Երբեք եթեխային չեմ ստիպել հարմարվել ցանկցած իրավիճակի հե, կյանքում էլ չեմ ստպի, որովհետև ես ինքս այնքան հեշտ հարմարվողներից չեմ, պարզապես լինում են դեպքեր ու հանգամանքներ, որ մարդ ունակ չի լինում նույնքան չար ու գռեհիկ լինել դիմցինի հանդեպ, որքան նա է: Ես չկարողացա ամենադաժան ձևով հաշվեհարդար լինել այն մարդո հետ, որը վաղուց 60 տարեկանից անցել է, նրան այնպես էլ շատ քիչ է մնացել այդ հիմնարկում ախատելուն, գումարած բազմաթիվ ծնողների բողոքներ` այդ թվում նաև իմը և էլի շատ բաներ, որ չարժի թվարկել:
    Նորից եմ կրկնում, նա իր պատիժը ստացավ, երեխան է իր ներողությունը լսեց, քաջալերվեց, ևս մեկ նգամ հասկացավ, որ իր հանդեպ սխալ գործողը անպայման ներողություն կխնդրի ու կպատժվի: Մենք` ծնողներս երեխայի հետ մի քանի օր շարունակ խոսեցին այս թեմայի շուրջ և վստահորեն ասում եմ ինձ բոլոր քննադատողներին, որ իմ երեխան հիմա ոչ ընկճված է,ոչ էլ վախեցած: Նա ինքնավսահ է ու գիտի, որ եթե հանկարծ մեկը իրեն նեղացնի ու նեղացնողը չլինի իր տարիքի և որ ոչ ոք ու ոչ մի դեպքում իրավունք չունի իրեն անգամ վիրավորել, ուր մնաց թե ֆիզիկական բռնությոն գործադրել:

  9. Klimti says:

    Հավատացեք, լիովին հասկանալի է Ձեր բարկանալու պատճառը և կարծում եմ հիմարություն կլիներ քննադատել քանզի ինքներդ եք որոշում ինչպես լուծել Ձեր առաջ եկած խնդիրները: Դժվար է ինչ որ գնահատական տալ, հաշվի առնելով նաև այն, որ նոր գրվածից իրավիճակը այլ է: Ինչևիցե, ուղղակի ընդհանրացնել դեպքը անիմաստ կլիներ, որովհետև բարեբախտաբար բոլոր դաստիարակները հրեշներ չեն ու սրտացավ մայրերն էլ իրենց զսպել գիտեն: Կարծում եմ դրսում մշտապես փայլելու համար մարդու ներքին ռեսուրսները դժբախտաբար սահմանափակ են: Ինչևէ, չկա ոչ մի պատճառ չընդունելու, որ դուք այս միջադեպի արեգակն եք :ճ Համոզված եմ գոնե Ձեր որդին այն կհաստատի: Պատժել հրեշին, դատի տալ, խեղդել ու դաժանաբար հաշվեհարդար տեսնելու կարիք չկա դեռ հակառակը, ինչպես ասում են՝ ատելությունը ատելություն է ծնում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *