Տուրիզմ. Ժպիտից մինչեւ պատմություն փող է Մաս 2-րդ

Published On April 26, 2011 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ


Շարունակելով տուրիզմի թեման` ներկայացնեմ իմ ուսումնասիրություններն ու կարծիքը, որոնց հետ կարող եք համաձայնել կամ չհամաձայնել: Ես տուրիզմի մասնագետ չեմ, բայց պատրաստ եմ քննարկել այն, ինչ կառաջարկեք դուք:

Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումը Հայաստանի քաղաքական դաշտում սկսվեց մի նոր տերմինով ` հավակնոտ ծրագրեր: Այդ ծրագրերից մեկն էլ ենթադրում է, որ մինչեւ 2030 թվականը Հայաստանը պետք է ընդունի մինչեւ 3 միլիոն տուրիստ: Իմ նման դիլետանտի պարզ հաշվարկով 3 միլիոն զբոսաշրջիկներից ամեն մեկը, եթե Հայաստանում թողնի միջինում 700 դոլլար, ապա մեկ տարում Հայաստան կմտնի 2 100 000 000 դոլլար գումար: Պատկերացնո?ւմ եք սա ինչ թիվ է: Անկեղծ ասած` ես չեմ պատկերացնում:

Մի մասնավոր զրույցի ժամանակ տուրիստական ընկերություններից մեկի ղեկավարը դժգոհում էր սխալ վարչարարությունից: Գոնե բոլոր տուրիստական կազմակերպությունների համար պետք է հավասար խաղի պայմաններ կիրառվեն: Կան տուրիստական ընկերություններ, որոնք հսկայական հարկեր են մուծում եւ կան ստվերում գործողներ: Բոլորին պետք է բարեհամբույր ժպիտով հրավիրել հարկային դաշտ:

Ամեն տարի Մեխակ Ապրեսյանն ասուլիս է տալիս, ներկայացնում, թե այս տարի այսքանով տուրիստների քանակը ավելացել է, նորաթուխ մի քանի լրագրող էլ գլուխները տմբտմբացնում են, թե ամեն ինչ հասկացան ու ամբողջ մամուլը ողողվում է այդ լուսապսակ թվերով: Իսկ որեւէ մեկի մտքով անցնո?ւմ է, թե այդ ներկայացված թվերից քանի տոկոսն է տուրիստ եւ քանի տոկոսը այցելու: Ասենք Վազգենչիկն է: 94-ին Հայաստանից գնացել է, ծառայությունից խուսափելու համար Հայաստան չէր գալիս ու հենց այս տարի 27 տարին լրացել է, վեր է կացել եկել է տատին, պապին տեսնելու: Միանշանակ Վազգենչիկը զբոսաշրջիկ չէ, որովհետեւ նա չի քնելու հյուրանոցում, չի սնվելու ռեստորանում, չի հանգստանալու Սեւանում, չի գնալու Գառնի ու Գեղարդ: Տուրիստը այն մարդիկ են, որոնք նախապես վճարել են ինչ-որ կազմակերպությունների այս երկրում գոյություն ունեցող ծառայությունների համար:

Այսպես շարունակվելու դեպքում 2030 թվականին գուցե մենք ունենանք բարեկարգ ճանապարհ, երկու-երեքի փոխարեն գուցե 10-ը ճոպանուղի ունենանք, բայց չենք ունենա տուրիստական կլասի հյուրանոցային համակարգ: Չենք ունենա այդ հյուրանոցում աշխատող մարդը: Ժամանակակից աշխարհը չի ընդունում անճաշակն ու անգրագետը, հիմա նոր որակի, նոր կրթությամբ, միջազգային չափանիշներին համապատասխան տուրիզմի մարդ է պետք: Այստեղ Մարդն է կարեւոր, մենք այդ մարդը պետք է ունենանք: Մեր համալսարանները պետք է այդ ՄԱՐԴ-ը պատրաստեն:

6 Responses to Տուրիզմ. Ժպիտից մինչեւ պատմություն փող է Մաս 2-րդ

  1. Narine says:

    Այնպիսի չտեսությամբ ենք թալանում զբոսաշրջիկին, որ ոչ միայն երկրորդ անգամ այլևս չի գա մեր երկիր, այլ նաև իր տեսածն ու զգացածը կպատմի շատերին ու խորհուրդ չի տա այցելել Հայաստան:
    Էնպես որ, նախ պիտի սովորենք հյուր ընդունել: Ես որ հայ եմ, սիրտս է խառնում ամեն անգամ օդանավակայան ոտք դնելիս, երբ տեսնում եմ թթված դեմքով անձնագիրս ստուգող աշխատակիցներին (նույնիսկ բարևին չեն պատասխանում որպես կանոն), ճակատներին տարբեր լեզուներով գրված է, “ԵՍ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԱՆՁ ԵՄ”:
    Եկեք նախ շտկենք մեր թերությունները, համոզվենք որ պատրաստ ենք հյուր ընդունել, հետո խոսենք մեծ թվերից:

  2. Mariam says:

    es miangamayn hamadzaynem dzes het menq gexecik vayrer shat unenq karelia zbosashrjikner @ndunel bayc menq @ndunelu dzev@ chgitenq mardik aritic ogtvumen vor turista ban chi haskanum inch uzum anumen…apranqneri gnernen barcracnum,mi xosqov shat terutyunner unenq ev da petqa shtkel…

  3. Liana.K says:

    Mer mot tirox gneri het hamematac mer gexecik vayrer@ uxxaki korcnum en iranc gravchutyun@, arajin hertin petq e et amen inch@ hasaneli sarqel nax mer,heto nor zbosashrjikneri hamar!

  4. Nar. says:

    Հարգելի Մարիամ, երբեք չմտածեք թե զբոսաշրջիկը բան չի հասկանում: Էդ զբոսաշրջիկը լուսնից չի եկել ու մեր Հայաստանն էլ հաստատ առաջին երկիրը չի ուր նա այցելումա: Եթե լեզուն նկատի ունեք, ապա նախ և առաջ մեր երկրում թալանում են սփյուռքահային:

  5. Mariam says:

    Nar jan mi qich ushadir kardas khaskanas bovandakutyun@ gracis ev erkrord vonc tenumem gracicd hamadzaynes inc het vor talanumen spyurqahayerin….i dep shnorhavor dzer Mayisi 1@

  6. Narine says:

    NO COMMENT:D Մարիամ ջան:
    ԿԵՑՑԵ ՄԱՅԻՍԻ 1-ը 😀

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *