Տուրիզմ` Ժպիտից մինչեւ պատմություն փող է. Մաս 3-րդ

Published On May 23, 2011 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ

Որպեսզի չստացվի այնպես, որ ես էլ նույն փնթփնթան ծերուկների նման միայն թերություններն եմ ասում, այս մասում կներկայացնեմ այն բոլոր քայլերը, որոնք նշել եմ իմ ուսումնասիրության արդյունքում ու իմ տարբեր հարցազրույցների արդյունքում:

Քայլ առաջին` պետությունը պետք է ունենա իր կազմակերպչական կառուցվածքը: Պետք է ամեն տարի ամփոփվեն արդյունքները ու ռազմավարություն մշակվի եւ ցանկացած որոշում տուրիզմի վարչությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը անվերապահորեն կատարեն:

Քայլ երկրորդ` մաքրություն: Այսօր Երեւանը մաքուր չէ, ուր մնաց մարզերը:

Քայլ երրորդ` սպասարկման վիճակը պետք է բարելավվի: Հայաստանում չի վերլուծվում գնագոյացումը: Այսինքն` ով ինչ գին ուզում է, այն էլ դնում է: Ասենք` մեկ շիշ կոլան արժե 70 դրամ, բայց վաճառվում է 140 դրամով: Սա պետության խնդիրն է:

Քայլ չորրորդ` տուրիզմի մասին օրենքը պետք է փոփոխվի, որ հստականա այցելուի ու զբոսաշրջիկի տարբերությունները: Հայաստանի տուրիզմի մասին օրենքը պետք է համապատասխանի այսօրվա չափանիշներին: Իմ տեղեկություններով հիմա պատրաստվում է այդ օրենքը:

Քայլ հինգերորդ` պետք է կրթել տուրիզմի բնագավառի աշխատողներ: Այնպիսի միջավայր պետք է լինի, որ ամեն մարդ չաշխատի տուրիզմում, այլ կրթված, բանիմաց, բարեհամբույր, երկիրը ճանաչողները պետք է լինեն:

Քայլ վեցերորդ` պետք է բարձրացնել Հայաստանի իմիջը արտասահմանում: Ոչ թե որպես տուրիստական, այլ որպես լավ երկիր` բարի երկիր, ջերմ երկիր, անվտանգ երկիր: Բնականաբար Հայաստանը ի վիճակի չէ այդ խնդիը լուծել ամբողջ աշխարհում: Դա հսկայական միջոցների հետ է կապված, բայց հնարավոր է դոնոր երկրներում անել դա, որոնք տուրիստ են մատակարարում աշխարհին: Երկրի իմիջի հարցը չի կարելի թողնել տուրիստական կազմակերպությունների վրա: Զբոսաշրջային կազմակերպությունը պետք է գովազդի երկրում այն ապրանքը, ինչը նա առաջարկում է:

Քայլ յոթերորդ` ներքին տուրիզմի զարգացում: Չկա աշխարհում զարգացած տուրիստական երկիր, որը չունի զարգացած ներքին տուրիզմ: Սա մեր գերխնդիրն է: Ամեն ինչը պետք է սկսել Հայաստանից:

Քայլ ութերորդ` այսօր ինքնաթիռի տոմսերի գները դեպի Հայաստան շատ թանկ են: Գները պետք է թանկ լինեն մի  դեպքում, երբ ծառայությունների քանակը շատանում է եւ որակը լավանում է: Իսկ եթե ամեն ինչ նույնն է, ապա ինչու է ավելի թանկ:

Քայլ իներորդ` պետությունը այսօր պետք է օգնի տուրիզմի ոլորտին: Պետք է 3 աստղանի հյուրանոցների կոնկուրս հայտարարվի: Հյուրանոց կառուցելու համար հողը հատկացնի անվճար, թուլատրի այդ կառույցին միանալ կոմունիկացիաներին, եւ հատուկ հարկ սահմանի ներդրողի ու շահագործողի համար: Ոչ բոլորին` միայն 3 աստղանի հյուրանոցների համար: Կտրուկ գները կփոխվեն: Սրնաք կլինեն տուրիստական կլասսի հյուրանոցներ:

Քայլ տասներորդ` ինչ որ լծակներով պետք է արգելել տաքսիների կայանումը օդանավակայանում: Պատկերացրեք ձեր տպավորությունն ու զգացողությունը, որ մտնում եք մի երկիր ու ինչ որ անթրաշ տղամարդիկ սկսում են ձեզ քաշքշել, թե արի իմ մեքենան նստի:

Քայլերի քանակը սահմանափակ չէ եւ կարող եք դուք էլ ավելացնել այստեղ ձեր քայլերը:

 

7 Responses to Տուրիզմ` Ժպիտից մինչեւ պատմություն փող է. Մաս 3-րդ

  1. agny says:

    ԶՈՀՐԱԲ ՋԱՆ, ԻՆՉՔԱՆ ԷԼ ԲԱՑԱՏՐԵՍ, ՄԵԿ Է, ՄԵՐ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻ ՃԱՐՊԱԿԱԼԱԾ ՈՒ ՏԳԵՏ ԳԼՈՒԽՆԵՐԸ ՉԻ ՄՏՆԻ:

  2. Արփինե Մինասյան says:

    Էհ, չեմ կարծում մի բան փոխվի, մեր ղեկավարները չեն սիրում շատ ու երկար մտածել, մեկը մտածում է բոլորի փոխարեն, էդ մեկն էլ հո մեջտեղից չի ճղվեկու?
    Նախ պիտի սկսել նրանից, որ բոլոր ղեկավարներն անխտիր պիտի սկսեն մտածել ու այնպիսի քայլեր անել, որ և’ գայլերը կուշտ լինեն, և’ գառներն անվնաս…
    Մինչ էս ծրագրերին հասնելը, պիտի մտածել սովորեն…

  3. Nerses says:

    Չկարծեք թե անհիմն բան եմ ասում։
    Ի՞սկ մեզ տուրիզմ հարկավոր է։
    Ես օրինակ հակառակ տեսակետն ունեմ։ Կարող է և սխալ լինի ինչոր չափով։ Բայց կարծում եմ ավելի ճիշտ է քանց թե տուրիզմի ջատագովների կարծիքները։

  4. Զոհրաբ Հարոյան says:

    Հարց Nerses -ին
    Իսկ մեզ փող պետք է???
    Իսկ որն է Ձեր տեսակետը???

  5. Nerses says:

    Փող պետք է, բայց ոչ այդ գնով։

    Ձեր բլոգում, Ձեր գործընկերուհին հոդված է տեղադրել, որը մոտավորապես կոչվում էր “Քուրո ջան մառմալադ ես”։ Դա միայն ամենա անվտանգ հետևանքներից մեկի օրինակն էր, որն ուղղեկցում է տուրիզմին։ Տուրիզմի անխուսափելի հետևանքներից են տուրիստների «բոլոր» քմահաճույք-պահանջների բավարարումը։ Այդ թվում նաև պոռնիկությունը, թմրանյութերը, կազինոները, զվաճանքի ոլորտի ավելի անվտանգ թվացող ձևերը՝ օրինակ արվեստագետների «անգրագետ տխմար» բանակը (սա մի առանձին ծավալուն թեմա է թե ինչպես են արվեստագետները այլասերվում, այլասերում հասարակությունը և վերջ ի վերջո նպաստում հասարակությունների-պետությունների կործանմանը)։ Այդպիսի բիզնեսներում մարդկանցից պահանջվող որակավորումը ցածր է։ Մրցակցությունը մեծ է, հետևաբար աշխատավարձերը ցածր են, եթե հասարակությունը հարուստ չէ ուրիշ գործոնների հետևանքով։
    Հաշվի առնելով Հայաստանի եղանակային պայմանները՝ տուրիզմը սեզոնային է, այսինքն, տարվա միայն կեսն է լավագույն դեպքում «լավ» եկամտաբեր լինելու։
    Դրա փոխարեն լավ կլիներ, որ մարդիկ զբաղված լինեին տեխնոլոգիական բնագավառներում՝ արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, գիտություն։
    Գործը այդ բնագավառներում սեզոնային չէ։ Մարդիկ գնահատվում են ըստ իրենց մասնագիտական կարողությունների, ոչ թե արտաքին տեսքի, տարիքի սեռի ինչպես տուրիզմում։ Հետևաբար, մարդանց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ կփոխվի ավելի հարգալից դառնալով։
    Ես հասկանում եմ, որ դա դժվար ճանապարհ է, բայց համառությունը դեռևս այն փոքրաթիվ որակներից է մեր ժողովրդի մոտ, որ չեն հասցրել սպանել, ինչպես օրինակ արժանապատվությունը։

    Եվ եթե այս հարցերին նայենք ազգային-պետական անվտանգության տեսակետից հասկանալի կդառնա, որ տուրիզմի «հեշտ փողը» պետք չէ։
    Եթե իմ ասածները էլի համոզիչ չեն, ուսումնասիրեք Իտալյայի արդյունաբերական հյուսիսի և տուրիստական հարավի տարբերություններ։ Այդ տարբերությունները անգամ Իտալյաի մասնատման խոսակցությունների պատճառ են հանդիսանում։ Հաստատ համոզված եմ, որ դա միակ օրինակը չի լինելու։ Պարզապես դա մի պետության սահմաններում է։ Ավելի վիճելի օրինակ է ԵվրոՄիության արդյունաբերական հյուսիսը և տուրիստական հարավը։

    Ես չեմ պնդում, որ տուրիզմը Հայաստանում ընդհանրապես պետք է արմատախիլ անել։ Բայց դա չպետք է դառնա տնտեսության գերակշիռ կամ նույնիսկ նշանակալի մաս։ Այն պետք է լինի անհրաժեշտ նվազագույն մակարդակի վրա։

    Իհարկե, իմ գրածում ավելի շատ մտածելու նյութ կա, քան բացատրություն։
    Ներող եղեք դրա համար։ Այն հայտարարությունները, որոնք արել եմ օդից խոսքեր չեն։ Եթե ինչ-որ բանի հետ համաձայն չեք գրեք, կփորձեմ ավելի մանրամասն բացատրել։

    Հետգրություն։ Միտքը, գիտելիքը ձևակերպված հատկապես 21րդ դարում առանց մաթեմատիկան մոդելի ու քանական գնահատականի հակում ունի դառնալու հերթական դատարկ խոսքերի շարանի ու զավզակության առարկա։

  6. Klimti says:

    իսկ զբոսաշրջիկությանը վերաբերվող կասեմ հետևյալը. զբոսաշրջիկությունը միայն «փող աշխատելու» ստորին միջոց չէ, պրիմիտիվորեն ինչպես պնդում է հեղինակը, այլ օտարերկրացիներին ճանաչելու, ուրիշ մշակույթներին հարվելու միջոց է ու առաջին հերթին հարևաններին ընդունելու: Իմ կարծիքով այսպես թշնամացած ու ազգասիրությունից փքված շարունակել ոչ պատվաբեր է, ոչ էլ բարենպաստ:
    Իտալիայի օրինակը դիպուկ էր, ուղղակի թերի էր մեկնաբանված: Այ «փող աշխատելու» ամենալավ տարբերակը Երևանը ընդարձակ խորովածանոց դարձնելն է:

  7. Nerses says:

    Klimti-ից «Իմ կարծիքով այսպես թշնամացած ու ազգասիրությունից փքված շարունակել ոչ պաանգտվաբեր է, ոչ էլ բարենպաստ:»

    Ես այս խնդրին փորձեցի նայել ազգային-պետական անվտանգության տեսակետից։ Եթե Կլիմտիին ճիշտ եմ հասկացել, նա ուզում է ասել, որ անվտանգությանը խնդիրը մենք ունենք դա կարող է ժամանակի ընթացքում անհետանա եթե մենք փորձենք չհակարդվել մասնավորապես թուրքերին /և արևելյան և արևմտյան/։

    Ընդհանրապես ասած այս մարտավարությունը գլխանց մերժելը այնքան էլ խելոք չի։ Կյանքի փորձը ցույց է տալիս, որ անգամ կենդանական աշխարհում նման մարտավարությունը գործում է։ Շատ հազվադեպ բայց համենայն դեպս։ Օրինակ շունը չի հետապնդում մարդուն եթե նա չի պահում իրեն զոհի պես։ Ու եթե մեթոդը գործում է պարզունակ /համեմատած մարդուն/ ուղեղով կենդանիների մոտ ապա այն պետք է գործի մարդկանց մոտ էլ եթե հաշվի առնենք որ մարդու ուղեղը ավելի բարդ է հետևաբար ունակ է ավելի շատ գործոններ հաշվի առնելու, հետևաբար ավելի հավասարակշռված լինելու։ Նույն միտքը կարելի է տարածել /ավելի ճիշտ է ասել էքստրապոլացյա անել/ մարդկային ուղեղների բազմության վրա որպիսին հանդիսանում են պետությունները։ Որպեսզի հասկանանք դրա կիրառելության սահմանները պետք է շեղվեմ պետական մասնավորապես Հայաստանի անվտանգության խնդրին։

    Հիշեցնեմ որ անվտանգության խնդիրը, ինչ որ վերացական խնդիր չէ Հայաստանի ու հայերի համար հատկապես։ Դա վերաբերում է մարդու ապրել-չապրելու խնդրին։ Հիշեցնեմ, որ մեր անվտանգությունը հիմնված է Ռուսաստանի հետ դաշինքի վրա։ Իսկ Ռուսաստանը դա այդքան էլ հուսալի դաշնակից չէ։ Այն կարող է Հայաստանի անվտանգության պարտավորություններից հրաժարվել օրինակ հեղափոխությունների, իր ներքին դեմոգրաֆիական իրավիճակը փոփոխվելուց /նկատի ունեմ օրինակ քրիստոնյա-մահմեդական համամասնությունը/ և այլն։ Այդ պատճառով պետք է գիտակցել, որ կարճաժամկետ մենք կարող ենք դրա վրա հենվել, իսկ երկարաժամկետ /50-200 տարվա կտրվածքով/ ոչ։ Ու ոչ թե այնպիսի «ոչ» որ ժամանակ առ ժամանակ կարելի է անտեսել, կամ թերագնահատել։ Նախադեպեր եղել են, որ այդպիսի անհոգության պատճառով վերջին երկու հազար տարվա ընթացքում մենք ավելի շատ կորցրել ենք քան ձեռք ենք բերել։ Ամենաակնհայտ դեպքը դա Մեծ Եղեռն է եղել։ Բայց բացի դա եղել են ուրիշ կոտորածներ, արաբների, պարսիկների, մոնղոլների, թուրքերի կողմից։ Տենց չի իրականում, որ մենք դիմադրել ենք դրա համար են մեզ կոտորել, նրանք մեզ կոտորելու էին ցանկացած դեպքում, պարզապես մեր ընտրությունն էր զենքը ձեռքին մեռնել թե անզեն։

    Այն պնդումները թե մեր դարում այդպիսի բան անհնարին է պարզապես քննադատության չեն դիմանում։ Թուրքիան և Ռուսաստանը միշտ կունենան խնդիրներ։ Պատճառներն են Բոսֆորի նեղուցները և վերահսկումը Միջին Ասիայի վրա։ Բոսֆորի նեղուցները Ռուսաստանի համար միակ Եվրոպական մայրցամաքում ձմռանը չսառող ելքն է համաշխարհային օվկիանոս։ Այն Վոլգա-Դոն ջրանցքով կապում է նշված գետերի ավազանների բեռնափոխադրման նավարկությունը համաշխարհային շուկայի հետ։ Իսկ նավարկելի փոխադրումները գետերով շատ ավելի էժան է քանց թե գնացքներով էլ չեմ խոսում ավտոտրանսպորտի մասին։ Իսկ Միջին Ասիայի վրա եթե Թուրքիան կարողացավ վերահսկողություն ունենալ դա նշանակում է Ռուսաստանը ոչ միայն աշխարհում այլ նաև տարածաշրջանում այնքան թույլ է, որ պարզապես խաղից դուրս է։ Ինչպես Յուշչենկոյական Ուկրաինայի դեպքում կամ ավելի վատ։ Այստեղից հետևում է, որ Թուրքիան որպեսզի ինչ-որ բան անի Ռուսաստանի հետ պետք է Միջին Ասիայի վրա վերահսկողություն հաստատի։ Ինձ թվում է որ ավելնորդ է հիշեցնել որ այդ ճանապարհին Հայաստանն ու Վրաստանն են։ Իհարկե ես չնշեցի Իրանը, որը այս հարցում մեզ անկասկած դաշնակից է։ Ես չնշեցի ԱՄՆ ու մասնակիորեն Եվրոպան, որոնք դաշնակից են Թուրքիային։ Ես չնշեցի Արաբական երկրների դերը։ Բայց եթե դրանց գումարային գործոնը երկարաժամկետ հաշվի առնենք կստացվի մոտավորապես զրո։ Դրա համար դրանք չնշեցի։
    Ու այստեղ խնդիրը այն չի որ ես եմ այդպես մտածում։ Ու խնդիր այն չի որ երկրների ռազմաքաղաքական Էլիտան է այդպես մտածում, իսկ նրանք այդպես են մտածում։ Պարզապես մեր երկրների աշխարհագրական, էթնիկական բաշխվածությունը այս տարածաշրջանում այսպիսինն է։ Օրինակ Նոր Գվինիացիները մարդակեր էին ոչ թե նրանից որ գենետիկորեն այդպիսին են կամ վատ մարդիկ են, այլ նրանից է որ այդտեղ չեն աճում բարձր կալորիականության բույսեր /ցորեն, բրինձ/ և մսեղենի աղբյուրն էլ սակավ էր /արդյունավետ մսատու կենդանիների բացակայության պատճառով/, դրա համար ամենահարմար կալորիաների աղբյուր մարդկային միսն էր։

    Ես ուզում էի ասել չգիտակցելը թե մենք ինչ դաժան ու վտանգավոր միջավայրում ենք ապրում դա միամտություն է։

    Հիմա ի՞նչ անենք մեր ատամները սրենք ու հարձակվենք աջ ու ձախ, թե՞ մեզ «քաղաքակիրթ» գաղափարներով խափելով ոչինչ չանենք ու սպասենք հաջորդ «Վերջին Եղեռնին»։

    Ոչ մեկը, և ոչ էլ մյուսը։ Ես մոտավորապես ինչ-որ պատկերացումներ ունեմ։
    Բայց առաջին բան պետք է հասկանալ։ Պետք է հասկանալ թե մենք ուր ենք ընկել։ Ում հետ գործ ունենք։ Ինչ ենք կարող և ինչ չենք կարող։

    Մեզ պետք է այնքան իտելեկտուալ պոտենցիալ կուտակել, այն մակարդակի քննարկումններ անել, որի համեմատ այս բլոգի գրվածը պարզապես ողորմելի ցածր մակարդակի ջուրծեծոցի կերևա։ Իսկ հիմա ես «զմայլվում» եմ մեր կառավարությամբ, որոնք հուսով եմ վերջին երեք տարվա ընթացքում հուսով եմ սովորել են «մայլ» գրել կամ «պրինտ» անել։

    Լավ կլինի։ Համենայն դեպս ասում են վերջում տենց Է ստացվում։

    Իմիջայլոց, սա էլ թերի գրված, մնացածը փորձեք ինքներտ մտածել։
    Դժվա՞րանում եք։ Կարդացեք գիտնականների գրվածները, որոնք տպագրված գրաքննվող հրատարակություններում /որպեսզի խարդախ գիտնական ձևացողների մտքերի հետևից չընկնեք/։ Է՞լի եք դժվարանում։ Հարցրեք գիտնականներից։ Շատ ավելի հետաքրքիր է քանց թե սերիալները, երգիչները, կինոն ու թատրոնը և այլն արվեստագետները ու իրանց արվեստը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *