Տուրիզմ` ժպիտից մինչեւ պատմություն փող է

Published On April 12, 2011 | By Զոհրաբ Հարոյան | արխիվ


Մեր նման պետությունները 2 ճանապարհ ունեն` կամ ընտրել զարգանալու ուղին, կամ գնալ ինքնակործանման ճանապարհով: Հայաստանը գրեթե չունի բնական պաշարներ, չունի ելք դեպի օվկիանոս, բայց դրա փոխարեն ունի մտածող գլուխներ, որոնց մեծ մասը վերջին հեղափոխությունից հետո հեռացան ու հետ գալու հույսեր, կարծես թե, դեռեւս չկան: Մյուսը գյուղատնտեսությունն է, որ մեզ մոտ կատաստրոֆիկ ծանր վիճակում է ու հիմա կյանքի նշույլներ էլ չի տալիս, որ առաջիկա տարիներին կզարգանա: Մնում է պատմությունն ու մշակույթը: Տուրիզմի տրամաբանությամբ երկրի պատմությունն ու մշակույթը ապրանքներ են, որոնք ճիշտ վաճառելու դեպքում հսկայական գումարներ կարող են բերել պետությանը:

Ասել, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առաջընթաց չկա, սխալ կլինի, բայց այդ առաջընթացն արդյո՞ք բավարարում է մեզ եւ այդ տեմպերով շարժվելով ուր ենք գնալու: Արդյո՞ք այդ առաջընթացը բավարարում է կառավարությանը, որն իր առաջ խնդիրն է դրել` տուրիզմը դարձնել տնտեսության զարգացման գերակա ճյուղ: Չեմ ուզում սովորական տաքսու վարորդի կամ չորացած մեջքը արեւին հենած ծերունու նման բողոքեմ երկրից ու կյանքից, բայց անկեղծորեն կարծում եմ, որ ոչ:

Հայաստանում տարիներ շարունակ ոլորտի պատասխանատուները չեն ամփոփել զբոսաշրջության ճյուղը: Խոսքը բնավ էլ հաշվետվություն ներկայացնելու մասին չէ, թե անցած տարվա համեմատ այսքան տոկոսով ավելացել են մեր տուրիստները կամ պակասել են, այլ գնահատական տրվի ողջ ոլորտին, բոլոր ուղղություններով` ասենք, տուրօպերատորների եւ հյուրանոցների գործունեությունը, գները, գիդերի աշխատանքը: Այն խնդիրը, որ կառավարությունը դրել էր իր եւ ոլորտի առջեւ, լուծվե՞ց, թե՞ ոչ: Ո՞վ Է մեղավոր: Գուցե պատճառները օբյեկտիվ են: Ինչո՞ւ չկա մի ժողով, քննարկում, խորհուրդ, որ զբաղվի այս հարցերով: Գուցե մենք պատրաստ չենք որոշակի քանակից ավելի մարդ ընդունել:

Ժամանակակից աշխարհում մարդը ոսկի է եւ ժամանակն է հասկանալու, որ տուրիստը գումար է բերում մեր երկիր, որ պետք է ամեն ինչ անել, որ նույն մարդն իրեն լավ, հարմարավետ ու քաշված չզգա մեր երկրում: Որ գնա երջանիկ դեմքով ու պատմի իր հարեւանին, ընկերոջը, ընկերոջ սիրուհուն, ու նրանք էլ գան ու փող բերեն:

4 Responses to Տուրիզմ` ժպիտից մինչեւ պատմություն փող է

  1. Narine says:

    Angleren lezvov xosel chkaroxanale, turizme zargacnelu tiv mek xochendot…

  2. Հայկ says:

    Զոհրաբ ջան տաքսու վարորդ լինել ոչ այլ ինչ է, քան ընտանիքը պահելու միջոցներից մեկը, և եթե ըմբռնումով մոտենաս այդ մարդկանց բողոքներին, ապա կտեսնես, որ այդ մարդիկ ինձանից և քեզանից եթե ոչ ավել, ապա նաև ոչ պակաս են ուզում մեր երկրում ապրել այն աշխատանքով որն իրականում նրանք ի վիճակի են և կկատարեն` իրենց մասնագիտությունների շրջանակներում:
    Ինչ վերաբերում է տուրիզմի հարցին, ապա ես լիովին համամիտ եմ քեզ հետ, և մի նկատառում. զբոսաշրջության հարցը չպետք է դիտարկել միայն արտասահմանյան տուրիստներին գրավելու համար, պետք է նկատի ունենալ նաև մեր քաղաքացիներին, ովքեր ամռանը Սևան, Ծաղկաձոր և այլ զբոսաշրջային վայրեր այցելելու փոխարեն նախընտրում են Բաթումի, Քոբուլեթի և արտասահմանյան շատ այլ վայրեր, որովհետև նույն պայմանների դեպքում նրանց վրա հանգստանալը ավելի էժան է : Եվ շնորհակալական խոսքս եմ հղում խմբին, որ հեռուստատեսությամբ բազմիցս օբյեկտիվ կերպով անդրադարձել են այդ հարցին:

  3. Զոհրաբ Հարոյան says:

    Հարգելի Հայկ տաքսու վարորդների մասին Ձեր ասածը ոչ մի կերպ չի հակասում իմ ասածին, եթե կոնտեքստից չկտրեք մի բառակապակցություն ու վերլուծեք: Իհարկե տաքսու վարորդները սոցիալական այն խումբն է, որին ամենաշատն ենք առնչվում եւ որոնց բողոքն ամենաշատն է: Ես ճանաչում եմ շատերին, որոնք նախկին ինժեներներ են, ֆիզիկոսներ, գործարարներ: Նոր հասարակարգին չեն դիմացել ու հայտնվել են տաքսու ղեկին:

    ԲԱՅՑ կներեք, բայց երբեք չեմ հիշում, որ որեւէ տաքսու վարորդ ասենք տուրիզմի մասին ԼՈՒՐՋ վերլուծություն անի, կամ լուծումներ առաջարկի: Խոսքը սրա մասին է:

  4. syuzi says:

    Ayo, hajeli e lsel vor Hayastanum marde tankarjeq resurs e, yev mer tntesutyan zargacman ughi e nayev turisme, sakayn cavali past unenq, vor mer mot votsh miayn lezvi khndir ka, ayl nayev mer mot turistin gravelu votsh mi dzev tshunenq, baci nranic vor nerkayacnum enq miayn patmamshakutayin u bnakan hushardzanner,
    ayo tankarjeq e amen ban, bayc votsh imastalic,
    votsh miayn kareli e yekamut unenal spasarkumic,ayl nayev orinak` Geghardavanqi masin mi poqrik bukletov, vor kareli e vajarel,u da turiste ir het tanum e, tshe vor yerb turiste galis e patrast e vjarelu, uremn petqe tarber janaparhnerov gravel naranc ,votsh miayn tesarjan vayr kam barcrakarg hyuranoc arajarkelov,
    yes yeghel em artasahmanum u aynpisi baner em gnel, vor hima gradarakum en, im hamar lav hishoghutyunner en, yev bavakanin gumar en kazmum, dranq gnel em ayd pahi azdecutyamb, yev aydpes kvarvi cankacac turist

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *