ՏՏ-ն ընդդեմ առողջության

Published On February 20, 2011 | By Արտակ Գևորգյան | արխիվ

Օրեցօր զարգանում է մարդկությունը, զարգանում են նաև բոլոր տեսակի տեխնիկական միջոցները: Չես հասցնում աչքդ թարթել և ահա նոր մակնիշի համակարգիչ, նոր ավտոմեքենա, նոր հեռուստացույց, բջջային հեռախոս: Շատերս ուրախանում ենք, շտապում ենք գումար հավաքել ու գնել մեր երազանքների սարքը: Բայց մի՞թե նորագույն սարքերի հայտնագործողները մի քիչ էլ մտածել են մեր առողջության համար…

Ապացուցված է, որ բարձր և գերբարձր հաճախությունները մարդկանց մոտ առաջ են բերում անկոլոգիական հիվանդություններ` քաղցկեղ: Իսկ ինչ՞ արժե մարդու կյանքը: Ոչինչ:

imgresՄեր օրերում նապաստակների բազմանալուն համընթաց ավելանում են անլար տեխնոլոգիաները: Դրանք են` GSM, BT, WiFi, WiMax և այլն: Եթերն այսօր ուղղակի հեղեղված են տարբեր տեսակի ցածր, միջին, բարձր, գերբարձր ռադիոալիքներով: Հավատացնում եմ ձեզ, որ եթե մարդու աչքը ի զորու լիներ ընկալել ռադիոալիքը, ապա մոտեցնելով ձեր ձեռքը սեփական դեմքին, չէիք տեսնի թե ինչպես է ձեր մատը մտնում  աչքը…

Մարդիկ սովորություն ունեն բջջային հեռախոսը միշտ պահել իրենց մոտ, գրպանում, մարմնին շատ մոտ: Համարում են այն իրենց անբաժան մասը, ժամերով խոսում, նույնիսկ քնում բջջայինի հետ եւ համակարգչի հարեւանությամբ: Իսկ այն նույնիսկ անջատած ժամանակ է ռադիոազդանշաններ արձակում: Միայն թե, խնդրում եմ, ինձ չփորձեք համոզել, որ ձեր հեռախոսը սերտիֆիկացված է և անվնաս է: Միևնույնն է, չեմ հավատա: Չկա մի այնպիսի ռադիոհաղորդիչ, որն անվնաս է և չի էլ լինի: Հուսով եմ` բոլորն են տեսել, թե ինչ է տեղի ունենում  միկրոալիքային վառարանի մեջ մսի հետ: Նրա հաճախությունը կազմում է 2,4 ԳՀզ, իսկ ժամանակակից անլար սարքերը աշխատում են գրեթե նույն տիրույթում պարզապես հզորություններն են տարբեր: Դուք եփում եք ձեր մարմինը շա~աատ մարմանդ կրակի վրա…

Մի’ դարձրեք կուռք տեխնիկական միջոցները
Մի’ պահեք դրանք շատ մոտ ձեր մարմնին
Մի’ հավատացեք նրանց անմեղությանը
Մի’ քիչ էլ հոգացեք ձեր առողջության համար

11 Responses to ՏՏ-ն ընդդեմ առողջության

  1. Nelli says:

    Հետաքրքիր էր, կուզեի տեսնել այդ ռադիոալիքները…

  2. Liana.K says:

    Չեմ կարծում որ կա ինչ-որ մեկը որ չգիտի այս վտանգների մասին, սակայն վտանգն անգամ գիտակցելով ինչ-որ բան չենք անում դռանից հեռու մնալու համար: (((

  3. suzy says:

    Այս ամենը գալիս է մարդու չտեսությունից,ինֆորմացիայի բացակայությունից:Չարաշահումը հանգեցնում է շատ տխուր հետևանքների:Եղեք իրազեկ ու գրագետ:Կեցցե՜առողջ ապրելակերպը ըկերներ:

  4. Elya says:

    Շատ ճիշտ է գրված, ափսոս ոչ մեկս չի ուզում դա ընդունել,,,

  5. Արտակ Գևորգյան says:

    Ավելի գլոբալ եթե դատենք, ապա տեղին է ասել, որ Երկիրը մեռնում է և դա մենք գիտակցում ենք: Աշխարհը զոհ է գնում մարդկության չարիքներին, իսկ մենք հանգիստ նայում ենք այդ ամենին…

  6. LENA says:

    Արտակ, շատ հետքարքիր է, դուք չեք օգտվում բջջային հեռախոսից:

  7. Liana.K says:

    Չեմ կարծում թե չտեսությունից է, ուղղակի խոսք կա չէ “Անսովորին մի սովորացրու, սովորին էլ մի կտրի”, հիմա ինչքան էլ փորձենք հեռու մնալ բջջայինից կամ կոմպյուտերից, քանի որ շատ լավ գիտենք դրանց հետևանքների մասին, միևնույն է չենք կարող, բառիս բուն իմաստով “կկորենք”:

  8. Արտակ Գևորգյան says:

    to LENA
    Սպասում էի, որ նման հարց կհնչի: Օգտվում եմ իհարկե, առանց այդ ատրիբուտի հիմա անհնար է, բայց աշխատում եմ քիչ խոսել, վրաս չպահել երբ դրսում չեմ գտնվում` գցում եմ մի հեռու անկյուն, հաճախ էլ չեմ լսում զանգերը )) Ուղղակի մեկ-մեկ տրանսպորտի մեջ որ չեմ տեսնում մեր ժամանակակից երիտասարդներին, հեռախոսը ականջից չեն պոկում ու ամբողջ ճանապարհին բլ-բլ-բլ-բլ-բլ…

  9. Նարեկ says:

    ես բոլորիդ հետ համաձայն եմ սակայն մարդը շատ անկուշտ էակ է և ինչքան էլ
    նույն բանը ասեք այդ լսողների մեջ մինիմում մեկը որ այդպիսի բան կանի

  10. Anna says:

    Es nuynpes koxmnakic em aroxj aprelakerpin, bayc che vor mer mayr bnutyun@ mez amen inch talis e ev ameninchi harmarecunum. Kartcum em amenor gtnvelov radioaliqneri sardostayni mej mer organizm@ qich te shat dimadrutyun e dzerq berel dran nkatmamb.

  11. Artak says:

    Organizmner@ evolyuciai @ntacqum en dzevapoxvum, inchi hamar pahanvum en milionavor tariner. Isk mardkutyan arajacumn u zargacman verelqin hasnel@ mer moloraki patmutyan mej @ndhameny miqani varkeani patmutyun e` da heriq cher, vorpeszi menq` bolor kendani araracners dzerq bereinq imunitet radioaliqneri, elektramagnisakan dashteri, radiacion foni, tunaqimikatneri mtnolort artahanman, jri, odi, kerakri axtotvacutyan dem…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *