Փոքրիկ սատանան, Լիազորը ու Համազուսպը

Published On March 30, 2011 | By Մանու Իրիցյան | արխիվ

Հատուկ Ռեպորտաժի Գողական գնալ թողարկման կիբերհանցագործների մասին ռեպորտաժը ես էի պատրաստել` իրոք, մեծ սիրով ու հաճույքով: Բնականաբար, կիբերոլորտից ահագին բան սովորեցի, ավելի կոնկրետ, թե ինչպես անել, որ բանկոմատից փող հանելը հնարավորինս անվտանգ լինի, որ հայկական կիբերհանցագործությունների ցանկն իր ֆենոմենն ունի. Ըստ Ոստիկանության կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության` հիմնականում բողոքում են Օդնոկլասսնիկի կայքի անձնական էջ կոտրելու համար:

Դե, դա բնական է, քանի որ այն ամենն, ինչ էլեկտրոնային է, դեռ, մեղմ ասած, սաղմնային վիճակում է. Ի-առեւտուրը քիչ է, օնլայն բանկինգը դեռ նոր-նոր է զարգանում: Բայց հիմնական ու կարեւոր ինֆորմացիան, որ ստացա, վերաբերում էր հայկական կիբեր ոչ այն է պատերազմներին, ոչ այն է հանցագործություններին` ընդդեմ, ասենք, ադրբեջանցիների կամ թուրքերի: Իմացա, թե ով է Համազուսպը, այն մարդը, որ կոտրել էր ադրբեջանցի լրագրող Վուգար Սեիդովի էլ.հասցեն:

liazorԱնձամբ ծանոթացա, ու շատ հպարտ եմ այդ առիթով, 99-ի վերջին կատարված ամենասենսացիոն կիբերիրադարձություններից մեկի` Լիազոր օպերացիայի կազմակերպիչներից մեկի հետ: Նրանք կոտրել էին ադրբեջանական զերկալո կայքը ու լուրերի, նյութերի արանքում հակաադրբեջանական ինֆորմացիա տեղադրել: Իրականում, շատ տխրեցի, քանի որ Լիազորն այն տարիների համար, երբ ոչ ոք չգիտեր, ինչպես կարելի է օգտագործել ինտերնետը ու ՏՏ-ն, շատ բան է արել: Բայց հսկայական տեղեկատվությունը ու հնարավորությունը, որ ձեռք էր բերել Լիազորը, ոչ ոք չհասկացավ ու չօգտվեց:

Բայց Լիազորը պետական օպերացիա չէր, դա մի քանի հայ երիտասարդների նախաձեռնությունն էր, չնայած ադրբեջանցիները վստահ էին, որ դա պետական կիբերօպերացիա է. Խաբվել էին Լիազոր անվանը: Մինչդեռ, տղաները Լիազոր էին կոչել օպերացիան, քանի որ շենքում, որտեղ արվում էր այդ ամենը, ապրում էր նաեւ շենքի լիազորը, ում դուր չէին գալիս տղաների գիշերային ելումուտերն ու աղմուկը: Ճիշտն ասած, էլի շատ բաներ իմացա, բայց դրանց մասին նույնիսկ բլոգում չեմ կարող գրել:

6 Responses to Փոքրիկ սատանան, Լիազորը ու Համազուսպը

  1. Արտակ Գևորգյան says:

    Դե եթե ադրբեջանցի հաքերներն իրենց թույլ են տալիս հայկական կայքերի վրա հարձակվել, ինչու՞ մենք համարժեք հակահարված չտանք, քիթները չկոտրենք…

  2. elenoid says:

    Հուսանք` շուտով կձևավորվի լրագրության մի լրիվ նոոոոոր տեսակ` բլոգի բլոգ, որտեղ և կկարողանաս գրել այն, ինչ նույնիսկ բլոգում չկարողացար:

  3. Էլենոիդ, եթե այդքան հետաքրքրված ես, խոստանում եմ քեզ պատմել, եթե խոստանաս գաղտնի պահել:Ճ:Ճ:

  4. elenoid says:

    jamanakavorapes pashtonank exac lragroxi azniv xosk… havatacir? 🙂

  5. Ani says:

    Karcum em koxmnapah qail klini Մանու Իրիցյան ba menq?

  6. RafO says:

    ha eli MANU JAAAAAAAAAAAAAAAAN,,,asel es minchev verj asa imananaaaaaaaaaaaaaaaanq

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *