Քաղաքից դուրս կյանքը մեռնում է

Published On March 25, 2011 | By Սոնա Աբրահամյան | արխիվ

Փոքրուց երազել եմ գյուղում պապիկ կամ տատիկ ունենալ, որ ամռանը, երբ բոլորը գնում են գյուղ հանգստանալու, ես էլ գնալու տեղ ունենամ: Բայց ափսոս, տատիկս էլ, պապիկս էլ Երևանից են ու գյուղում հանգստանալու հաճույքից ես միշտ էլ զրկված եմ եղել: Փոխարենը հենց որ սկսել եմ աշխատել, այնքան եմ տարբեր գյուղեր գնացել նկարահանումների համար, որ մանկությանս այդ բացը լրացվել է ու դեռ մի բան էլ ավելի: Սիրում եմ նկարահանումներ անել գյուղերում, գյուղի մարդիկ ուրիշ են` միամիտ, հետաքրքիր, անկանխատեսելի ու հյուրընկալ: Բայց ամեն անգամ, երբ քաղաքից գյուղ եմ գնում, հասկանում եմ, որ իրականում ես երջանիկ եմ, որ  գյուղում չեմ ծնվել:

10Եթե նույնիսկ գյուղացիներն ապահովված լինեին կատարյալ կրթություն ստանալու հնարավորությամբ, եթե նույնիսկ առաջադեմ լինեին այնքան, որքան մայրաքաղաքի բնակիչները /ինչում ես ինքս կասկած չունեմ/, միևնույն է,  այդ մարդիկ այդ ամենը կիրառելու ու ցուցադրելու տեղն ու հնարավորությունը չունեն: Կյանքը գյուղերում մի տեսակ մեռած է: Տուն, երեխաներ ու այգին իր բանջարաբոստանային կուլտուրաներով: Ազատ ժամանցի միակ տարբերակը դառնում են  հեռուստացույցն ու  սերիալները:  Ու եթե քաղաքի սերիալամոլներին կարող են փրկել ինտերնետը, կինոթատրոնները կամ պարզապես քաղաքի իրադարձությունները, գյուղերում /խոսքը գյուղերի մեծամասնության մասին է, բայց ոչ բոլոր/ մարդիկ այլ տարբերակ չունեն:

Ամեն ինչ մի տեսակ ստոպ կադր է հիշեցնում, կյանքի նույն ու անընդհատ կրկնվող շրջանները: Արդյունքում մարդիկ թողնում ու հեռանում են գյուղերից, քաղաքատենչությունը կամ խոպանամոլությունը ոչ միայն սոցիալական հիմքեր ունի, գյուղից դուրս մարդիկ փնտրում են նաև իրենց լիարժեք մարդ զգալու ու կայանալու հնարավորությունը: Ու եթե ամեն ինչ այսպես շարունակվի, բոլոր նպատակասլաց ու ձգտող մարդիկ կհայտնվեն գյուղերից շատ հեռու: Գյուղերում կմնան նրանք, ովքեր ստիպված են այնտեղ մնալ, իսկ այդ դեպքում ոչ գյուղը առանձնապես շատ կզարգանա, ոչ գյուղացու կյանքը կլավանա: Ուրեմն, դեռ ինչքան պետք է մենք զարգանանք, որ քաղաքից գյուղ անցումը զգանք միայն մաքուր օդի փոփոխությամբ, այլ ոչ թե քարուքանդ ճանապարհներով, մեռած ու կենսազուրկ բնակավայրերով ու եռանդը կորցրած մարդկանցով:

16 Responses to Քաղաքից դուրս կյանքը մեռնում է

  1. Արփինե Մինասյան says:

    Ինչ վերաբերում է գյուղին, համամիտ եմ քեզ հետ, այն մեռած կադր է հիշեցնում, բայց այդ կադրի մեջ մի բան կա որ քեզ ձգում է, քաղաքացիները գուցե չհասկանանա ասածս, բայց գյուղում ծնվածներն ու ապրողները կփաստեն դա:
    Ուսանողների համար է շատ դժվար, նրանք գալիս են սովորելու, բայց դե արի ու վարձով տուն ճարի, նախնական տան վարձ վճարի, լույսի, գազի ու չգիտեմ էլ ինչի վճարներ արա, բացի այդ օտար միջավայր ու մարդիկ:Աղջիկների համար սկզբի օրերը լաց ու կոծով են անցնում, տղաները պինդ են, դիմանում են: Գնում ես դասի, հոգնած տուն ես գալլիս, տաք ճաշ չկա, ստիպված սոված փորով ճաշ ես եփում, միչև եփում է, քնում ես, արթնանում ես, արդեն առավոտ է ու …դժվարությունները հետևում են միմյանց: Միչև հարմարվում ես, ծերանում ես, համալսարնն ավարտում ես…դե հիմա արի ու գործ ճարի, թե չէ մեռած կադր հիշեցնող անապագա գյուղը քեզ է սպասում:
    Շատ ուրախ կլիների, որ Հատուկ ռեպորտաժով երբևէ անդրադառնայիք այս ուսանողներին…

  2. Anna says:

    ES EL HAMAMIT VOR QAXAQIC DURS KYANQ@ CHI @NTANUM ARAJ U DA ISKAPES CAVALI E, VOROVHETEV GYUXUM EL EN UZUM AMEN INCHIC OGTVEL, INHCPES QAXAQUM ,BAIC HNARAVORUTYN CHUNEN.

  3. Վարդուհի says:

    Ինչու է քաղաքում հետաքրքիր ու զարմանալի, ինչու են բոլորը գալիս ու այլևս չեն ցանկանում վերադարնալ գյուղ.?Խնդիրը նրանում է, որ այն ինչ կա քաղաքում չկա գյուղում.Իսկ ինչ կա քաղաքում? Հղպացած միջավայր, գիտելիք, ժամանցային վայրեր, հետաքրքիր ծանոթություններ?Այս ամենը կարելի գտնել ցանկացծ գյուղում, բայց նախ ստեղծել է պետք:Իսկ ով պետք է ստեղծի?Իհարկե միայն դուք հայի իսկական շինարարի ու արարողի զավակներ, միայն դուք կարող եք փոխել ձեր կենսակերպն ու ապրելակերպը:Եթե այսօր չլիներ հայ գյուղն ու հայ գյուղացին, մենք` հայերս չեինք ունենա ոչինչ, ոչ հայրենիք, ոչ լեզու, ոչ ավանդույթ:Այսօր գյուղից գալիս, սովորում, աշխատում, հասունանում ու հարստանում են շատերը ու հետո…Հետո միայն ապրում են քաղաքով մոռանալով իրենց անցյալը,երբեմն նաև ամաչելով ասում են, թե իրենք անցյալում ապրել են գյուղում կամ չեն էլ ասում:Բայց ես կասեմ ամաչել է պետք անբարո կյանքից:Հարգելի երիտասարդներ մի մոռացեք, որ ձեր երկրի տերը դուք եք, մի մոռացեք վերադառնալ գյուղ ու ստեղծել այն ինչ ստեղծում եք քաղաքում:

  4. Արփինե Մինասյան says:

    Հարգելի Վարդուհի համամիտ եմ ձեզ հետ, բայց խնդրում եմ մի ասեք, որ գյուղից քաղաք գնացածները տարիներ հետո մոռանում են իրենց ծննդավայրը և ներկայանում քաղաքացի, նման բան չկա, ես ինչքան որ ծանոթ ունեմ քաղաքում, նրանք երբեք չեն ուրանում, որ ծնվել են գյուղում, ընդհակառակը, միշտ էլ նշում են այդ հանգամանքը: Բայց չեմ ժխտում, որ կան բացառություններ, իհարկե մի քանիսը, որոնք թվաքանակ չեն կազմում,երկար տարիներ քաղաքում ապրելով մոռանում են և ուրանում, որ մի ժամանակ գյուղում են ծնվել ու մեծացել, նրանք պարզապես քաղքենիներ են, որոնք իրենց տեղը դեռ չեն գտել, ոչ գյուղից են, ոչ քաղաքից, այլ մի ուրիշ մոլորակից…
    Ես ծովագյուղցի եմ և հպարտ եմ դրա համար, ուր որ գնում եմ, հպարտությամբ ներկայանում եմ որպես հպարտ ծովագյուղցի……..

  5. Վարդուհի says:

    Ես միայն հպարտ եմ հարգելի Արփինե, որ ունենք ձեզ պես հայուհիներ.Համամիտ եմ ձեր այն կարծիքի հետ, որ հայ երիտասարդները ասում են, որ գյուղից են, բայց երբեմն կարելի է նայել նրանց ու տեսնել որ տաքցնում են իրեն հայացքները այդ պահին.Ես ինքս էլ արմատներով/մայրիկիս կողմը/ Ծովագյուղից եմ, և ես էլ հպարտ եմ.Բայց կարող եք ինձ ասել, թե քանիսն են վերադառնում գյուղ, երբ քաղաքում հասնում են բարձր դիրքի?

  6. Արփինե Մինասյան says:

    Բայց ինչու վերադառնալ գյուղ, երբ այնտեղ միշտ ճահիճ է, և աճելու փոխարեն հետ ես զարգանում, երբ այն էլ բարձր աստիճանի ես հասել, այստեղ գյուղն ու քաղաքը կապ չունեն, ճակատագիրն է որոշում ամեն ինչ.որտեղ ապրել և ինչպես…

  7. Ervand says:

    Սիրելիներս,70% քաղաքաբնակ երիտասարդներն հասանելի չէ նման վայելքները: Կյանքը անցնում է ճեպընթացում: 30% էլ սահմանապակվում են վիրտուալ կյանքով:
    Իսկ մենք`արժանապատիվ գյուղացիներս այնքան էլ ողբերգություն չենք ապրում,և ձգտում ենք ինքներս գեղեցկացնել մեր կյանքը իրական աշխարհում:
    ք.Ճամբարակի <> ՀԿ-ի մի խումբ կամավորներ:

  8. Վարդուհի says:

    Ահա, թե ինչու է գյուղը մեռած կադր հիշեցնում…Որովհետև այն ինչը, որ դու ստեղծում ես քաղաքում կարող ես ստեղծել գյուղում, ապրել ու զարգացնել այն` ինչը, որ չկա այնտեղ:Ես չեմ մեղադրում ոչ ոքի, անգամ չեմ էլ մտածում այդ մասին, քանի որ ես դրա իրավունքը չունեմ:Բայց եթե կա ցանկություն, ես կուզենամ, որ այն լոկ խոսքերով չարտահայտվի, այլ գործերով ևս:

  9. Արփինե Մինասյան says:

    իմ ասածն այն չէ, որ բոլորն անխտիր մնան քաղաքում, բայց կա հետևյալը.Յուրաքանչյուր մասնագիտության տեր երիտասարդ չի կարող գյուղում ստեղծել ակն հողը որի վրա ինքը կկարողանա աճել ու աճեցնել մյուսներին:Լավ համամիտ եմ, որ տնտեսագետի, ուսուցիչի, գյուղատնտեսի մասնագիտություն ստացած երիտասարդը կարող է աշխատել գյուղում կամ տվյալ մարզի փոքրիկ քաղաքում, լավ բայց ինչ անեն նրանք, ովքեր երգիչ-երգչուհիներ են, պարողներ և այլմ, ինչէ վերադառնան գղուղ և մոռանան այն, ինչ սովորել են ,Մարզերում այսպիսի բաների ուշադրություն չեն դարձնում, արվեստը հարգված չէ:Իսկ եթե սրանց էլ գումարում ենք ընտանիքը, ինչպես կարող են այս մասնագիտության տեր մարդիկ ապրել գյուղում, չէ որ նրանք ընտանիք են պահում կամ պահելու են…………

  10. Վարդուհի says:

    Ես ուղղակի ուզում եմ, որ նրանք ստեղծեն այն, ինչը որ չկա այնտեղ:Եթե գալով քաղաք նրանք դառնում են լավ երգիչներ, արվեստագետներ կամ քանդակագործներ, ապա նրանք թող դպրոցներ բացեն, զարգացնեն մշակույթ, ստեղծեն ամուր Հայաստան:Ցավալին սակայն այն է, որ այսօր շատերը միայն իրենց գրպանի մասին են մտածում:Կյանքը հետ պտտվող անիվ է , գոնե տեղում մնալու համար հարկավոր է առաջ շարժվել:

  11. Siranush says:

    Varduhi jan shat hesht ek asum u es el kcankanayi Hayastani hamar nman apaga, bayc ete aprum es gyuxum ayn el sahmanamerd, apa voch-voq nman vayrum mshakuytayin kentronner chi himni.. es Tavushi marzi Berd qaxaqic em,chgitem texyak ek te inch bnutyun ka ayntex,bayc voch mek mez mot hangstyan tner chi karucum,, hazaravor maturner u ekexeciner unenk, isk voch voq dra masi chgiti,, bolor@ hangstanalu hamar galis en Dilijan, Ijevan, isk mez mot????????? Ind tvum e, Vorosh jamanak heto Erevan@ darnalu e qaxqa-petutyun:))))))

  12. Mariam says:

    GYUX@ MERAC CHI KARA LINI…UXAKI MER MOT GYUXUM BOLOR@ CHEN VOR UNEN LAV HNARAVORUTYUNNER,ES @NDAMEN@ 16TAREKAN EM BAYC UNEM ERAZANQNER VORONC HASTAT GYUXUM CHEM HASNI,BAYC HASTAT CHEM MORANALU IM HRASHQ CNNDAVAYR@ U HPART EM VOR GYUXUM EM CNVEL U APRUM!!!!!!!!!!!!!!!!

  13. Վարդուհի says:

    HA HAMAMIT EM ASEL@ HESHT E SIRANUSH JAN GORCEL@ DJVAR, BAYC KARCUM EM KAMENAL@ ARDEN ISKA KAROXANALN E. ETE ANGAM VERCNENQ MER PATMUTYAN VOROSH DRVAGNER KHASKAKANQ VOR IROQ ANHNARIN VOCHINCH CHKA, ERB MER JOXOVURD@ GTNVUM ER OTARI LCI TAK U BNAJNJMAN EZRIN ER AYT ORHASKAN PAHIN EL ANGAM NRANQ HAXTECIN, ERBEMN MTACUM EM VOR DER NOR KAZMAVORVUM U DARNUM ENQ PETUTYUN U KGA MI OR VOR MER HAY GYUXI ISKAKAN ARJEQ@ HAYTNI KLINI YURAQANCHYURI…

  14. Grish says:

    GYUXUM CHEN APRUM AYL GOYATEVUM EN , NUYNISK GRADARNER CHKA VOR MARDIK GNAN GIRQ KARDAN VORTEXEL VOR KA UREMN MISHT PAK E, EL UR MNAC VOR GYUXUM LAV LINI , ES APRUM EM GYUXUM BAIC VOCH MI HETAQRQIR BAN CHKA GYUXUM ,VCH MI MIJOCARUUM CHI LINUM GYUXUM,MI VAYR@ VOR ES GNUM EM DA MER EKEXECINA :

  15. Malvina says:

    es Hamamit chem Varduhu het…Varduhi jan du shat heshtes asum amen inch gyuxacu dzerqin e,vor qaxaqum amen inch ka,gyuxum chka,u petqa eritasardner@ sarqen,karas ases inchov petqe sarqen?

  16. Vahagn says:

    Erjanik em, vor qaxaqum chem cnvel, tepet qaxaqi het shpums chapic durs shat e…
    aranc gyuxi kyanqs chem patkeracnum…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *