Քննադատությունը պատասխանատու գործ է

Published On March 14, 2011 | By Արտակ Վարդանյան | արխիվ

Բոլորն են այսօր քննադատում, վերլուծում, կարծիք արտահայտում ու անպայման դեմքի համարձակ արտահայտությամբ: Անիմաստ կարծիքներով ու անտեղի քննադատությամբ առավոտից երեկո ակտիվ գրառումներ են անում, զբաղվում բամբասանքներով ու քոմմենթներ ստեղծագործում: Մինչեւ քննադատությամբ զբաղվելը նախ պետք է ձեռք բերել այդ իրավունքը:

Քննադատել կարող են միայն ոլորտում աչքի ընկնող եւ հեղինակություն վայելող մասնագետները, մյուս դեպքում դա պետք է անեն կամ տանը, կամ ընկերների շրջապատմում, կամ մտքում, կամ շատ նուրբ ու առանց վիրավորանքի:

photoԱմեն ինչ շատ է խառնվել ու քննադատությունն արդեն արժեզրկվել է ու այն այլեւս սթափեցնող միջոց չէ: Միջակ երգչուհին գործընկերուհուն կարող է մեղադրել` ամենօրյա շոու ունենալու համար:

Արմենիայի եթերում Siru show է: Շատ էլ լավ է: Հնարավորություն կա, արվում է, էս դեպքում էլ Արմենիան մասնավոր ալիք է, երգչուհին պատմում է իր մասին մի ֆորմատային ծրագրով, որը շաաաաատ վաղուց Եվրոպայում ընդունված ձեւաչափ է եւ ամենակարեւորը, եթե չեք հավանում, փոխեք ալիքը, այլընտրանք կա` ռուսական ալիքներ դիտեք: Ասեմ, որ, ըստ վարկանիշի, լավ էլ ամբողջ ազգը նայել է :): Ամենակարեւորը, եթե այս թեմաները բոլորը համարում են միջակություն, ապա ինչու են այդքան քոմմենթ գրում ու այդքան խոսում այդ մասին: Առավոտից երեկո մարդիկ ծամծմում ու քննադատում են այս թեմաները:

Մի բան գիտեմ, գործ անող մարդը երբեք չի քննադատում, որովհետեւ գիտի, թե այդ գործն ինչքան դժվարությամբ է արվում:

6 Responses to Քննադատությունը պատասխանատու գործ է

  1. Armine says:

    Artak jan,qnnadatoghnerin tvuma,vor anararkeli jshmartutyun en haytnum.u enpisi antakt,mek-mek el viravorakan,kcogh tonov en ‘qnnadatum’ ,vor ete angam jishta,hakarak reakciana unenum.nyardaynacnogha..(((

  2. Mariam says:

    mianshanak chisht es Artak!!!!hamadzayn em!!!!!!!!

  3. Sona says:

    Ուղղակի մարդիկ միշտ մոռանում են, որ քննադատությունն ու անձնական վիրավորանքը տարբեր բաներ են…Ցավոք մենք չգիտենք, թե ինչ բան է կառուցողական քննադատությունը!!!

  4. Արփինե Մինասյան says:

    Յուրաքաչյուր ոք կարող է իր կարծիքն ու տեսակետն արտահայտել ինչ-որ բանի մասին, այլ հարց է, որ մարդիկ հաճախ դրանք նույնացնում են: Մեկին տեսակետն ես հարցնում որևէ հարցի շուրջ, նա էլ գաղափար կազմելով կամ չկազմելով տվյալ բնագավառի մասին, սկսում է իր քննադատությունը:
    Ճիշտ ես, թող քննադատությունը մնա մասնագետներին, իսկ մենք մեր կարծիքը կարտահայտենք…

  5. Sahak says:

    Es aveli shat naxandzi padjar em tesnum mer joxovrdi chapic shat ev himnakanum antexi qnnadatutyun@ bazum nyuteri veraberyal.Cavali e bayc mer joxovurd@ naxandzot e,ev bolor@ mtacum en te irenq aveli lavn en,ev inchu chxosel ev hatuk reportaj chnerkayacnel naev irenc masin.Qnnadatel@ shat hesht e,asa karoxanas heto asact ardaracnel,inchn el cuyc kta te vorqan iravunq unes qnnadatelu…

  6. Naira says:

    Ayn ezaki mtqeric e vori het hamamit em,Artak jan xosum es Siru show i masin,tes inch e katarvelu arajika shabatva @ntacqum ,erb Emmin chancav Eurotesili kisaezrapakich pul,Artur Abraham@ partvec,u bolor@ skselu en anhimn qnnadatutyunner@ aranc erkar barak mtacelu,,,chnayac arden sksvel en,u amen oq, haskanum e te voch, mievnuynne bardzradzaynelu e ir karciq@,vor@ linelu e mecamasnutyamb qnnadatutyun,,,inch arac………

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *